0

Վարագա Ս. Խաչի ուխտագնացություն Երուսաղեմ

Մասնակցությամբ Ս. Երրորդություն եկեղեցու հովվի եւ հավատացյալների

Սեպտեմբերի 30-հոկտեմբերի 11. 2016թ.

Ծրագիր

Սեպտեմբերի 30, ուրբաթ – ժամանում Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայան, ապա մեկնում Երուսաղեմ:
Տեղավորում Jerusalem Tower հյուրանոցում:
18.00 – Սուրբ Հարության Տաճար:

Հոկտեմբերի 1. շաբաթ – 08.00-ին այց Սրբոց Հակոբյանց Մայրավանք, ուխտի աղոթք և խոնարհություն Սուրբ Հակոբոս Գլխադիր առաքյալի և Սուրբ Հակոբոս Տյառնեղբոր շիրիմներին և մասունքներին, Սուրբ Պատարագ Սուրբ Հակոբյանց տաճարում:
Սուրբ Հրեշտակապետաց վանք, Քրիստոսի Առաջին Բանտ:

Հոկտեմբերի 2. կիրակի 04.00-ին Սուրբ Պատարագ Քրիստոսի Սուրբ Գերեզմանի վրա:

Հոկտեմբերի 3. երկուշաբթի – 08.00-ին մեկնում Սուրբ Աստվածածնի Տաճար: Սուրբ Պատարագ Սուրբ Կույսի Գերեզմանի վրա: Այց Գեթսեմանի Պարտեզ, Բոլոր Ազգերի եկեղեցի: Համբարձման լեռ՝ Քրիստոսի Համբարձման սրբավայր, «Հայր Մեր» եկեղեցի: Հորդանան գետ՝ Տիրոջ մկրտության վայր: Ճաշ: Մեռյալ Ծով:

Հոկտեմբերի 4. երեքշաբթի – 08.30-ին այս Սիոն լեռան Սրբավայրեր՝ Ս. ՓրկչիՀայոց վանք, Վերնատուն, Դավիթ Մարագարեի գերեզման, Սուրբ Աստվածածնի Ննջման եկեղեցի, Սուրբ Պետրոս Առաքեյալի զղջման եկեղեցի:

Հոկտեմբերի 5. չորեքշաբթի – 07.00-ին մեկնում Թաբոր լեռան Պայծառակերպության եկեղեցի: Նազարեթի Սուրբ Աստվածածնի Ավետման և Սուրբ Հովսեփ եկեղեցիներ Կանայի Հրաշքի եկեղեցի:
Տեղավորում Տիբերիա քաղաքի Ron Beach հյուրանոցում։

Հոկտեմբերի 6. հինգշաբթի – 08.30-ին Ուխտագնացություն Քրիստոսի հետքերով, Գալիլեայի ծովակի սրբավայրեր. Երանիների լեռան եկեղեցի Տաբղա՝ 5000-ի կերակրման եկեղեցի, Կափառնայում նավով շրջապտույտ: Ճաշ:

Հոկտեմբերի 7. ուրբաթ 09.00-ին մեկնում Լոդ՝ Սուրբ Գևորգի գերեզման, Հոպպե (Յաֆա) հին քաղաք, այց Սուրբ Նիկողայոսի Հայոց վանք: Թել Ավիվ, Միջերկրական ծով:

Հոկտեմբերի 8. շաբաթ Տոն Սուրբ Գևորգ Զորավարի:
09.30-ին Սուրբ Պատարագ Ղպտիների Սուրբ Գևորգ եկեղեցում:

Հոկտեմբերի 9. կիրակի Տոն Վարագա Սուրբ Խաչին:
09.30-ին Սուրբ Պատարագ Քրիստոսի Սուրբ Գերեզմանի վրա:

Հոկտեմբերի 10. երկուշաբթի – 08.00-ին մեկնում Բեթղեհեմ, Սուրբ Պատարագ Սուրբ Ծննդյան Մսուրում

Հոկտեմբերի 11. երեքշաբթի 06.00-ին մեկնում օդանավակայան:

(24) դիտում

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>