0

Հարգելի սեբաստացի՝  դասավանդող, սովորող, սովորողի ծնող

Մարտի 18-ին Տիգրան Հայրապետյանի ծննդյան օրն է: Այդ օրը` ժամը 13:00, մարմարյա սրահում հանձնվելու է 2017թ.  «Տիգրան Հայրապետյան» մրցանակը` սովորողին և դասավանդողին: Կարգի համաձայն մրցանակը շնորհվում է

  • կրթահամալիրի դասավանդողին՝  հասարակագիտական,քաղաքացիական կրթության նախագծերի իրականացման, քաղաքացիական նախաձեռնողականության, այլոց  իրավունքoների պաշտպանության համար.

 

  • կրթահամալիրի միջին, ավագ դպրոցների, քոլեջի սովորողին՝  հասարակագիտական, քաղաքացիական ուսումնական նախագծերի իրականացման, քաղաքացիական նախաձեռնողականության, այլոց իրավունքների պաշտպանության համար։

Մրցանակի թեկնածուին առաջադրում են կրթահամալիրի աշխատողները, դպրոցների, քոլեջի սովորողները, ծնողները: Մրցանակակրին որոշում է կրթահամալիրի մասնաժողովը՝ համաձայնությամբ:

Ուրբաթ՝ մարտի 17-ին, ժամը 16:15 «Տիգրան Հայրապետյան» ընթերցարանում հրավիրվում է մասնաժողովի արտահերթ նիստ՝ մրցանակակիրների որոշելու համար:

Խնդրում եմ մինչև հինգշաբի՝ մարտի 16-ը, ժամը 18:00 gevorg@mskh.am հասցեով ուղարկել մրցանակակիրների թեկնածուների հիմնավորված առաջարկ:

(156) դիտում

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>