0

Տաթևիկ, Լիլիթիկ ու Շուշանիկ ջանիկներ

Կենսախնդությունը, աշխուժությունը, ակտիվությունը ոչ միայն չպիտի կորցնեք, այլև` ավելացնեք: Ձեր տարիքում (ասենք` հետո էլ) արևի նման է պետք աշխարհին նայել: Սա է Ձեր ժամանակը, ապրելու ժամանակը. էլ աշխարհ հո չենք գալու նորեն: Լիլիթիկի գերմաներենի ուսուցումը ողջունում եմ: Դա ուրիշ ժողովուրդ է, մի ուրիշ կուլտուրա. ես իմ գերմաներենի չիմացումը միշտ էլ մինուս եմ համարել: Լուրջ, քեզ ու ինձ արժանի գործ է: Տաթևիկ, իհարկե, ժամանակն ափսոս է, անգլերենով ու կոմպյուտերով մի քանի ամիս զբաղվես ակտիվ` հաջողությունը երաշխավորված է: Քո եռանդը ես գիտեմ. կպար գործին, պը՜րծ: Լիլիթիկը քեզ կօգնի: Պարբերաբար մտիր Ա1+, անգլերենին զուգահեռ կոմպյուտերով զբաղվի: Թատրոնը` թատրոն. շատ բան քեզնից կախված չէ, այս հասարակությունը դերասան պահող հասարակություն չէ, որպեսզի թատրոնով զբաղվես, պիտի քո գործը, քո բիզնեսն ունենաս: Լավ է, վատ է, ուրիշ հարց է, այդպես է: Ցանկացած գործ, որին կպնես, եռանդով, շնորհքով, որտեղ դու կդրսևորես քո լավագույն որակները, կիրագործես, ես ողջունում եմ: Միայն մի հետաձգեք: Սկսեք այսօր, հիմա: Շուշկին էլ մեծացել է, ափսոս` պաշտպանի ու իր հետ հանդիպումը չստացվեց: Շատ զբոսանք ու շարժուն-կենդանի խաղեր, շատ շփում ձեզ հետ, քայլել ու պատմել, ցույց տալ ու պատմել` Շուշոյին հիմա օգտակարը այս է: Այս անգամ քիչ էր դիմադրում. և ´գրկել էր լինում, և´ փաթաթվել, սիրել: Շուշոն է: Դահլիճն այս է: Չեն ուզում` չեն գալիս: Ամենքն իրենց գործին, Լիլիթիկ: Դատին ես կպատրաստվեմ: Դատաքննությունը խնդիր ու հոգս չէ, գործ է, այսօր իմ զբաղմունքը: Խնդիրը դատից դուրս է:

Համբուրում եմ: Ձեր երեքի քույրությունը ընկերություն պիտի լինի:

Միշտ ձեր կարոտով` Պապայիկ:

22.01.2000թ.

(22) դիտում

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>