0

Շատ հապճեպ, փնթի ձեւով է կատարվել այդ փոփոխությունը

Հայաստանում 12-ամյա կրթության պարտադիր լինելը բացասական երեւույթ է, որը սահմանափակում է երեխաների իրավունքը: NEWS.am-ի հետ զրույցում այսօր՝ օգոստոսի 10-ին, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն, Հայաստանի կրթության նախկին նախարար Աշոտ Բլեյանը նշեց, որ Կրթության մասին ՀՀ օրենսդրությունում եւ Հանրակրթության մասին ՀՀ օրենսդրությունում դեռեւս 2015թ. է փոփոխություն կատարվել՝ 2017-2018 ուստարվա դպրոց հաճախողների համար 12-ամյա կրթությունը պարտադիր դարձնելու վերաբերյալ:

«Այն ժամանակ ես փողոց էի դուրս եկել, ասում էի՝ էս ի՞նչ եք անում, օձ, թե մեղու է կծել ձեզ, բայց ոչ ոք մեզ չլսեց: Շատ հապճեպ, փնթի ձեւով է կատարվել այդ փոփոխությունը: Բան չի փոխվելու, որովհետեւ բոլոր հաստատությունները՝ պետական, մասնավոր, հանրակրթական, թե բուհեր, գործում են, ցավոք սրտի, հաստատության պահպանման շահերից ելնելով»,-ասաց նա:

Նա նշեց, որ Կրթության մասին ՀՀ օրենքի հոդված 18-ի 7-րդ կետով ասվում է՝ «Հայաստանի Հանրապետությունում  12-ամյա միջնակարգ կամ նախնական (արհեստագործական) մասնագիտական, կամ միջին մասնագիտական կրթությունը պարտադիր է սովորողի մինչեւ 19 տարին լրանալը, եթե այդ իրավունքը չի իրացվել ավելի վաղ», իսկ Օրենքի փոփոխությունը ՀՀ հանրակրթության մասին օրենքում սահմանվում է՝ «Միջնակարգ կրթությունը պարտադիր է, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի». «Հիմա ի՞նչ ստացվեց՝ միջնակարգ կրթությունը սահմանված է որպես ծրագիր՝ 12-ամյա հանրակրթությունն է, այսինք հիմա երեխան, եթե 9-րդ դասարանից հետո երեխան գնում է արհեստագործական դպրոց կամ քոլեջ, ստացվեց, որ խախտեց, բայց կրթության մասին օրենքով չի խախտում, այսինքն՝ այն ավելի մեծ հնարավորություններ է տալիս»:

Նրա խոսքով, սովորելու ձեւերը, ժամկետները, տեւողությունը տարբեր են, սակայն, այս օրենքն ասում է՝ պետք է երեք տարի ավելի մնալ ու սովորել:
«Մարդ որ բանտ է նստում, ինչո՞վ է վատ, վատ է նրանով, որ երկար սրոկ է նստում: Պատկերացրեք սովորող, որն 9 տարի նստել է եւ չի ուզում ել նստի, լիքը խնդիրներ ունի՝ ուզում է անասուն պահի, ծնողները խնդիրներ ունեն, ուզում է նրանց օգնի, իրականում սրանք կրթության ոլորտում փոփոխություններ չեն, դրանք ուղղակի կոսմետիկ բնույթի բաներ են: Մարդու կյանքն է, դու օրենք ես, թե իշխանություն, իրավունք չունես մարդուն կպնելու՝ սա կոռուպցիոն երեւույթների շարունակություն է»,-ասաց նա:

Աղբյուրը

(8) դիտում

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>