0

«Իրական հայացք» Հ3-ում

Զրույցը վարում է լրագրող Էդգար Առաքելյանը։

Շատ կարևոր է, որ մարդու գործունեության ճանապարհի բոլոր արգելքերը հանվեն…

Կրթությունը հասարակական գործունեության ձևերից մեկն է, էնպիսի գործունեություն է, որ ընդգրկում է հասարակության բոլոր շերտերի անդամներին, դրա համար  հասարակական կյանքից անջատելու, մեկուսի դիտելու բոլոր փորձերը դատապարտված են: Այդպիսի հայացք է պետք, որ ամբողջական նայի և կրթության խնդիրները պիտի դիտել ընդհանուր հասարակական կյանքի փոփոխությունների հետ, էդտեղ են մեր կամ անհաջողությունները, կամ հաջողությունները:

Եթե ուզենանք ասել, որ պետությունը և հասարակությունը մի այնպիսի վիճակում են, որ իբր  հատուկ պահանջներ պետք է  ներկայացնեն կրթությանը, եթե  ամենամեծ ներուժը մեր իրականության մեջ համարում ենք մարդը, իսկ ո՞րն է մարդունը …Ամենամեծ արժանիքը համարում ենք ստեղծականությունը:

Կրթությունը, առավել ևս հանրակրթությունը չի կարող էդ ներուժին չապավինել,դրա վրա հենված չլինել, բայց ցավոք սրտի էդպես չի , էդ վերարտադրողականությունը, մտապահելը, անգիրը, զուբրիտը, շարունակում է մնալ էսօր կրթության մեջ գլխավորել, ցավոք սրտի որը թույլ չի տալիս ամենաէժան միջոցներով ամենամեծ ձեռքբերմանը հասնել, իսկ ամենամեծ ձեռքբերումը մարդու ընդունակությունների խթանումը կլիներ, նրա երևակայության, նրա մտածողության զարգացումը:

Պրոբլեմը կամ դժբախտությունը ոչ թե մեր դժվարություններն են, մեր հասարակական կյանքի, դե, կյանք է՝ իր դժվարություններով, ինչպես ընտանքիներում, դժբախտությունը, կամ վտանգավորությունը էն է, որ հասարակությունը իր բոլոր անդամներով, իր բոլոր հաստատություններով, ինստիուտներով չի մասնակցում իր իրական խնդիրների, դժվարությունների հաղթահարմանը: Խնդիրները լուծում ունեն ո՞ր պարագայում… երբ դու կենտրոնացած ես:

Հանրակրթական համակարգը, եթե իր ինստիտուտներով, դպրոցներով հանրակրթական,  իր ուսուցչով, իր սովորողով, իր համայնքով(էդտեղ ընտանիքնա նաև), եթե չի մասնակցում էս խնդիրների ձևակերպմանը  ու միևնույն ժամանակ եթե չեն հանված բոլոր արգելքները՝ կյանքի և դպրոցի, կրթության միջև, որ սովորողը կարողություններ ձեռք բերի իրական խնդիրներ, կյանքի խնդիրներ լուծելու…. մի քիչ արհեստական, կյանքից կտրված  ու՞մ համար է դա, հաստատ մարդու համար չէ, հասարակության համար չէ:  Այսինքն, մի տեսակ պետություն-հասարակություն կարծես մեկուսացրել են մի մեծ ներուժ, համակարգ՝ հանրակրթություն և ասում են,  դու զբաղվի չգիտեմ ինչով, դու մեզ մի խանգարի: Էստեղից էլ քիչ փող ծախսելը, ավելի խորը մեկուսացնելը… Սա վտանգավոր մի վիճակ է, սա տանուլ տված մի վիճակ ա:

Իրական ուսուցումը ինքնակրթությունն է, էդ սովորույթը. ցկյանս կրության մասին ենք մենք խոսում:

Ո՞մ համար է մարդը սովորում, եթե ոչ իր համար, իր խնդիրների, իր կարիերայի համար, ինքնադրսևորման համար: Սա է… իր  պատասխանատվությունն է,  իր ներդրումն է, իր հաջողություններն են,  իր  ձեռքբերումներ, ձախողումները: Միայն էս դեպքում հասարակությունը  կարող է շահել, էսպիսի անհատների հետ համագործակցության արդյունքում:

Լինում է մասնագիտության փոխելու խնդիր, հարմարվելու և հարմարեցնելու խնդիր և անընդհատ սովորելու պահանջ են ներկայացնում և պարզվում է, որ այդպիսի սովորույթ մարդուն չի փոխանցվել, որը շատ վտանգավոր խնդիր ա:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը ներուժ է, 30 տարվա ներուժ է և այն չի կարող չգործել հանուն Հայաստանի Հանրապետության:

Շատ կարևոր է, որ մարդու գործունեության  ճանապարհի բոլոր արգելքները հանվեն…., միայն գործելու ազատությունը կարող է դինամիզմ հաղորդել մեր հասարակական կյանքին:

Սովորելը սովորողի խնդիրն է նախ և առաջ, և իր վրա պետք է դրվի ու էդտեղ է հաջողության բանալին:

Մեկընդմիշտ պետք է  որոշել, որ  կրթությունը, հասարակական գործունեությունը՝ տվյալ դեպքում հանրակրթության մասին…. որովհետև 18 տարեկանում ավարտվում է մարդու հանրակրթությունը, 12 տավա  էդ ֆորմալ կրթության պարտադիր սահմանը, որը պիտի բացառի խտրականությունը…. ընդհանրապես մեր սահմանադրությունը, միջազգային իրավունքը, բոլոր տեսակի… բացառում են, արգելում են խտրականության որևէ դրսևորում: Հիմա 18 տարեկան մարդիկ ավարտել են դպրոցը և առաջացել է սահմանադրությամբ կամ օրենքով որոշված  իր քաղաքցիական պարտականությունը՝ էդ պարտադիր զինվորական ծառայությունը: Լավ կլիներ, որ էնպիսի պետություն ունենաինք, որ պարտադիր զինվորական ծառայություն չլիներ, լավ կլիներ…ես օրինակ դրա կողմնակիցն եմ, բայց կներեք, եթե էդքան անուժ գտնվեցինք, անշնորք, որ չկարողացանք գոնե էս 30 տարում էդ պետությունը ստեղծել, կամ դա մեզանից անկախ էր՝ պատճառաբանված է հանգամանքներով, դե, էդ դեպքում խտրությունը ուրեմն ինչո՞ւ եք բերում առաջ, պարտք է՝ պարտքը հատուցումով է գեղեցիկ: Էդտեղ  չի կարող երկու սորտի մարդ լինել, եթե մանավանդ  դու քո համար ես սովորում, հետո ի՞նչ կարևոր է, սովորում ե՞ս, ինչ՞ ես ովորում… էդ սպեկլուլյացիա է, դա շատ լուրջ վտանգավոր սպեկուլյացիա է, որով քսան քանի տարի մեզ խաբել են, մեզ չասեմ, հասարակությանը. այն մարդիկ ովքեր օգտվել են էդ կարգավիճակից արտոնյալի և  «օրինական խողովակ» են ստեղծել հանուն հայրենիքի ինքը բուհում է սովորում, հանուն հայրենիքի հետո մագիստրատուրայում է սովորում, հայրենիքն է պաշտպանում, էն դեպքում, որ ինքը էդպես էլ գիտական իրական գործունեությամբ չի զբաղվում:  Որովհետև իրական գործունեությունը գիատական,  չարքաշ, հետաքրքիր բայց աշխատանք է, աշխատանք է լաբորտաորիայում, ուսումանկան, հետազոտական կենտրոններում և այլն… Ի՞նչ է նշանակում պաշտոնատար անձ է, քաղ. ծառայող է, համ էլ գիտնական է որովհետև ունի նման կոչում, համ էլ իր պարտքը չի կատարել:

Սղագրումը՝ Քնարիկ Ներսիսյանի

(36) դիտում

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>