Նվիրում եմ «Գետը Երևանում» նախագծի մասնակիցներին

Ապրիլի 27.  2017թ.

Գետառի աջ ափից անցումով Զանգվի ձախ ափից աջ ափ, Հաղթանակ կամուրջով, դադարներով-հիացումներով-վայելումով-ապրում սրբազան վայրկյանով՝ բռնկումով ու մահով, «Գետը քաղաքում» նախագծով  աշխատանքային քայլքով հայ-վրաց գործընկերային խմբի հետ Երևանյան լճով, հենց ափով-վերելքով բարձունքի, որ վստահ եմ (ստուգեցի) 20 մասնակցի համար առաջինն անգամ էր, Նորագյուղով՝ աջ ափ Զանգվի, մի հեռանկար, որ, իհարկե, իմ բացահայտումն է, Բանգլադեշի կենտրոնից հեծանվով տան ճանապարհին՝ Սեբաստիա-Բագրատունյացով սրընթաց անցում Զանգվի աջ ափից ձախ ափ, Շենգավիթի կամրջով, Զանգվի ընթացքին հակառակ ընդառաջ դեպի Զանգվաթափում շտապող Գետառ, ի՜նչ իրական պատուհան եմ պեղել, դեպի Զանգուն շտապող Գետառի միլիոն արժեցող աչք, հետո Սևանի փողոցով, մանկություն իմ դեղնածամ-ին ընդառաջով, Սևանի 1-ին 2-րդ 3-րդ նրբանցքներով, զրույցներով, հին-հեռու-հարազատ հարևանների ողջույններով…

«Գետը քաղաքում» նախագծի խճանկարը` Աշոտ Բլեյանի:

(28) դիտում