0

Երևան քաղաքի քաղաքապետ պարոն Տ. Մարգարյան

Հարգելի պարոն Մարգարյան

Հարավարևմտյան զանգվածի Առնո Բաբաջանյան պողոտայի վերգետնյան, որը կառուցվել է Հարավարևմտյան զանգվածի Բ-1 և Բ-4 թաղամասերի միջև, տարատարիք, բազմաքանակ մարդկանց շուրջօրյա անվտանգ  անցումն ապահովելու համար, իր նպատակին սկսել է չծառայել: Բ-4 թաղամասում Բաբաջանյանին հարակից մայթեզրը վերածվել է բանուկ փողոցի, վտանգավոր դարձնելով վերգետնյա անցումով մուտքը «Յուրի Բախշյան» մանկական այգով Բ-4 թաղամաս: Ամեն օր կրթահամալիրի Բ-4 թաղամասի Դպրոց-պարտեզի, Բ-1 թաղամասի Նոր դպրոցի, Գեղարվեստի դպրոցի, Մայր դպրոցի հարյուրավոր երեխաներ, 5 տարեկանից սկսած, վտանգում են իրենց կյանքը՝ անցնելով Բ-4 թաղամասից Բ-1, Բ-1 թաղամասից Բ-4 այս՝ օրեցօր անկառավարելի դարձող հանգույցով։ Ինչո՞ւ է սա կայանատեղի դարձել թիվ 71 երթուղայինների, մարդատար տաքսիների, «Ֆուդ» սուպերմարկետի և հարակից խանութ-արհեստանոցների համար: Մարդկանց մասին մոռացա՞նք, մոռացա՞նք «Յուրի Բախշյան» մանկական այգու և վերգետնյայի կառուցման ուրախությունը, որ դրանք պիտի երկարատև ծառայեն հազարավոր երևանցիների:  Ծնողներն արդեն հրաժարվում են երեխաներին թողնել դպրոց կամ արգելում են երեխաների՝ ուսումնական պլանով, կրթական ծրագրերով որոշված տեղաշարժը «անվտանգ չէ, ավելի ու ավելի վտանգավոր է» հիմնավոր պատճառաբանությամբ: Իսկ լուծումը կա՝ պարզ է ու անհետաձգելի: Վերգետնյայից «Յուրի Բախշյան» մանկական այգի 10-15 մետրանոց անցումը պիտի լինի միայն հետիոտնի համար՝ փակ որևէ տրանսպորտային փոխադրամիջոցի առաջ: Խնդրում եմ ուղարկեք Ձեր ներկայացուցչին՝ տեղում մեր առաջարկը քննարկելու:

Նամակը ստորագրություններով

(260) դիտում

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>