ՕՐԱԳԻՐ բաժնի նյութեր

0

Գիր գրոց կամ 51-րդ օրվա գիրը՝ նվեր ընթերցողին

Հոբելյանները, ծննդյան օրերը, հիշատակի և այլ օրերը առիթ են ինձ համար, առիթ ընդամենը… Դավիթ Բլեյանը շատ է գործածում՝ «հանկարծ»-ը...

Ավելին
0

Առյուծն ի՞նչ է, իմա՞լ առյուծ…

«Օտարումն ի՞նչ է». հարցրեց Դավիթ Բլեյանը օրեր առաջ, երբ հանդիպեց բառին: «Առյուծն ի՞նչ է, իմա՞լ առյուծ. հեռվեն կուտի՞, թե՝ մոտենաս ու նոր կուտի… »...

Ավելին
2

Հաշիվ պահիր քո խոսքերին…

Այո, ես Մուրմանսկի մարզի Կովդոր քաղաքում եղել եմ 1974-ի ամռանը։ Ինձ ընտրեցին.  ինքնառաջադրվեցի, թե նշանակեցին՝ չեմ հիշում։ Կազմակերպել-ղեկավարել եմ Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի «Տարոն» ուսանողական շինարարական 40 հոգիանոց ջոկատի գործունեությունը։ Այդ տարին մենք խոշոր հարստացուցիչ ֆաբրիկա էինք կառուցում...

Ավելին
0

Իմ գիրը՝ կյանքի նման բարդ

Մարի ջան, սիրելիս, «Տիգրան Հայրապետյան» գրադարանի նշանավոր ղեկավար Մարի Գաբանյան, շնորհակալ եմ ինձ արխիվից հայտնի դարձնելու ջանքերիդ համար։ Աչքի անցկացրի երեկվա «Ի բազում ամս տենչեցեալ…» հրապարակումը...

Ավելին
1

Լացի շրջանի ավարտի մասին գիրը

Դավիթ Բլեյանն իր ծծկեր շրջանում բոլբոլ օգտվել է («Պապան բոլբոլ ասաց») «մինչև երեխան չլա, մերը ծիծ տվողը չէ» ավանդույթով իրեն ամրագրված երեխայի պաշտպանության իրավունքից։ Ծծկերության շրջանը Դավթի մոտ ճիշտ ու ճիշտ համընկավ պամպերս կրելու համընդհանուր պարտականության հետ և տևեց երկուսուկես տարի...

Ավելին
0

Իջևան ու իջևանցիներ

Նիկոլի ծնունդի, մանկության ու պատանեկության օրրանը՝ Վովա Փաշինյանի երկհարկանի համեստ տունը, հոյակապ դիրք ունի։ Ես հաշվեցի՝ օգոստոսի 2-3-ի գիշերը այս տունը հյուրընկալել է 16-17 հոգու… Մեր ուսուցիչներն ու Մարիամ-Աշոտի ընկերները այստեղ հայրենագիտական ճամփորդության գիշերներ են անցկացրել, մինչև 20 հոգի… «Բաբուշկա» Երջանիկը միշտ անվանը համապատասխան է՝ թե՛ Նիկոլի տանը, Երևանում, թե՛ իր հարկի տակ, ա...

Ավելին
0

Ի՞նչ կլինի, եթե…

Հետևելով Ջ. Ռոդարիին` այսպիսի վերնագիր առաջադրեցի. «Ի՞նչ կլինի, եթե մի քանի ժամով ուշանա իմ օրվա գրի թողարկումը»: Տեխնիկական ոչ մի խնդիր...

Ավելին
2

Բանգլադեշյան իմ օրվա քանդակ

Դավիթը մեծանում է ամեն րոպե, և դա երևում է նրա խոսքում`«Հայրիկ, դու մայրամուտը տեսել ե՞ս: Տե՛ս, արի միասին նայենք մայրամուտին»:
«Պարտեզ չեմ ուզում, Կուրթան եմ ուզում, հայրիկիս հետ գնում եմ Կուրթան…»:

Միասին դուրս ենք գալիս 08.30...

Ավելին
0

Տիարը դու ես, ա՛յ, պարոն Բլեյան

Մեր դռան զանգը, դրա աղմկոտ արձագանքը. Դավիթ Բլեյանն ինձ դիմավորում է մայրիկի հետ որպես կանոն ժամը 19:00-ի մոտ շեմքում՝ հստակ պատրաստած լեզվական նոր կառույցի ցուցադրությամբ. գիտի, որ լեզվագործունեության ամեն մի դրսևորում, ցանկացած լեզվահնար ինձ հիացմունք է պատճառում: Հենց այսպես ինձ հիացնում է, կամ ես վշտացածի տեսարան եմ բեմադրում, երբ Դավիթը ինձ համար լեզվական խոտան է պատրաստած լինում...

Ավելին
0

Տեսեք` խոսքս ուր է գնում քաջ որսկանի գյուլի պես…

Կուրթանում իր ճանապարհին հանդիպած բոլոր կենդանիներից Դավիթ Բլեյանը կենտրոնացավ ձիերի և… խոզերի վրա: Ձիու հետ հանդիպմանը Սասունցի Դավիթը պատրաստվում էր ամեն օր` երկու տարի, յոթ ամիս, քսան օր շարունակ: Հանդիպումը սպասված էր, տեղը, որպես պատահմունք, Ստեփանավան-Գյուլագարակի նշանավոր Սոճուտ-Դենդրոպարկի ճանապարհին: Զարմանալի է, չէ՞, Հայաստանում այսպիսի եզակի այգի ու նույնքան  անխնամ ճանապարհ: Երեք անթամ...

Ավելին