0

Նամակ կալանատնից. 18.06.2000թ.

Իմ անուշիկ կին, դու ես իմ դահիճը հիմա, քո արցունքոտ աչքերը: Չկասկածես, որ հանուն քո վճիտ-անարցունք հայացքի ես պատրաստ եմ առավելագույնի: Հավատա, որ ես ծրագրով կալանավոր-մեղադրյալ եմ, իմ գործողությունների մեջ հաշիվ կա, հաշվարկ ու արդյունք… Ի՞նչ անեմ՝ ասա. այն, ինչ տեսանելի է ու հասանելի, անում եմ: Ներիր, բայց ելքը չեմ տեսնում, երեկվա իմ ելույթը սկզբունքային էր, արձանագրային: Այսպես է, ավա՜ղ: Չկասկածես, որ ամեն օր դու ավելի կարևոր, հարազատ-գնահատված ընկեր ես ինձ համար: Սա մի պարտադրված, իմ կյանքով ու տեսակով, այս կյանքով ու ազգի տեսակով պարտադրված թալակ էր: Չէի խուսափի: Ինչպե՞ս դուրս գալ: Իմ համառությունը, ցանկությունը բավարար են: Ինչպե՞ս օր առաջ ազատվել այս եղկելի վիճակից:

Գնացինք զբոսանքի, վայելեցինք ճաղապատ երկինքը: Եղանք բաղնիքում: Թարմ, մաքուր: Իհարկե, հոգնել եմ, բավ է ու վաղուց, բայց ի՞նչ անեմ, լա՞ց լինեմ, կոտրվե՞մ, խեղճանա՞մ: Իմ հմայիչ ու աներեր ընկե՛ր, ասա՛…

Նորից չորս հոգով ենք, Արթուրիկին պաշտպանվել եմ սովորեցնում: Հետաքրիր տղա է, հիվանդ ու անպաշտպան: Գրասենյակ եմ բացել փաստաբանական, լիարժեք աշխատում ենք, հազիվ էլ հասցնում ենք. կլիենտներս գնալով շատանում են: Քուրո ջան, նոր գործ եմ կպցրել, գործ է, անում եմ՝ թվում է շնորհակալ:

Կոմիտասի նամակներից հետո գրելս չի գալիս: Հիմա ես ուշադիր լսում եմ Վարդապետիս:

Ռուստամից հենց հիմա, Արմինչիկ, խաբար տուր, օր չմնաց: Ժաննային ասա, որ իր եղբոր՝ Գագիկի դատը հուլիսի 6-ին է, ես մշտական կապի մեջ եմ թ 79 խցի հետ:

Փաստաբանական գրասենյակս մեծ ծանրաբեռնվածությամբ աշխատում է, ունեմ նկատելի հաջողություններ: Սա այն դեպքը չի, որ քաչալը ճար ունենա, իր գլխին կանի… Մերն ուրիշա, Արմին: Չնայած, որքան շատ մեղադրանքներ ու գործեր եմ թերթում, այնքան հուսահատվում եմ այս նախաքննական-դատաքննական տգիտությունից ու լկտիությունից: Սրա դեմը ո՞նց առնես: օրվ ամեջ գրում եմ 2-3 բողոք, 2-3 միջնորդություն, 5-6 հատ մանրակրկիտ ու հիմնավորված խորհրդատվական քսիֆներ… Քսիֆ եմ ասել՝ մի-մի հոդված: Ինձ սկսել են կալանավորներս վճարել, մեկը՝  սուրճ, մյուսը՝ քաղցրավենիք ու… մածուն, ծխախոտ, գործս կպել է, որ զոռ անեմ, քեզ էլ կպահեմ, ինձ էլ… Ի՞նչ անեմ, առայժմ զբաղմունք է, համ էլ՝ կոնկրետ մարդիկ են, յուրովի ողբերգություններ մարդկային: Մեղք են:

Կալանավոր՝ Աշոտ Բլեյան

(69) դիտում

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>