0

Կրթությունն ափի մեջ… ինչպես սունկեր անձրևից հետո…

Ինձ-մեզ այցելել էր երեկ Արշակը Բանուչյանը՝ մանկավարժության մեջ իմ մուտքի՝ 1980-1985 թթ իմ հեղինակային հայագիտական դասարանների, այժմ Խրիմյան Հայրիկի անվան թիվ 10 դպրոցի, հայտնի շրջանավարտներից… Պատմել եմ՝ դպրոցն այն ժամանակ կրում էր Բաքվի 26 կոմիսարների անունը, որոնցից մեր օրերում Երևանում, Հայաստանում մնաց Ստեփան Շահումյանը՝ իր անունով, անվանակոչումներով… Արշակն իր տղայի՝ կինոյի աշխարհի մարդ Դավթի հետ էր… Ժամանակը կարճ էր․ Արշակը հայկական Երուսաղեմում է աշխատում, հիմա զբաղված է Երուսաղեմի արխիվային ֆոնդերով։ Դավիթը, բնական է, շատ լսած-ոգևորված, առաջին անգամ էր կրթահամալիրում, կինոյի մարդու սուր դիտողականությամբ․․․ Հյուսիսում մեր՝ Մեդիակենտրոնում և Գեղարվեստում Արշակին դիմավորեցին որպես մեր սիրելի բանաստեղծուհի Ծովինարի՝ Ծով Ալիզեի հայրիկին, Դավթին՝ նրա եղբոր… Ծովինար Բանուչյանն իր խոստացած ծրագիր-նախագիծը «Հարթակի» ղեկավար Քնարիկ Ներսիսյանին ուղարկել է․ մենք պատրաստվում ենք հուլիսի վերջին-օգոստոսի սկզբին այդ նախագծով առաջին հանդիպմանը։ Մնացածը կպատմի իր բլոգում նախագծի համահեղինակ Քնարիկը մեր. առաջ չընկնենք։

Երուսաղեմը՝ իր հայկական կյանքով-ներկայությամբ, մեզ հետաքրքիր է, ու 2016-ի իմ ուխտագնացությամբ, դրանից առաջ-հետո, մենք ուղիղ կապեր ենք փնտրում, հաստատում, փորձում… Արշակը լավ, հուսադրող նորություններ է փոխանցում, մեր կապերի զարգացումների մոտակա հեռանկար է պատմում, լսում ենք… Ես պատմում, ներկայացնում եմ հայկական Ստամբուլի հետ մեր կրթական զարգացումները, «Երևան-Ստամբուլ» Կարագյոզյան վարժարանի հետ մեր համատեղ ճամբարային զարգացումները․․․Դավթին էլ, Արշակին էլ հետաքրքրեց մեր կրթական-մարդկային-համայնքային ուրույն աշխարհն իր միջավայրով, անհատի ազատ գործունեության կազմակերպմամբ, որի ամառային մոդելը, տարատարիք բաց ճամբարը լողափ դարձած դպրոց-պարտեզում, իրենց ափի մեջ էր․․․ Այնքան տարվեցին շուրջ բոլոր թափանցիկ աշխարհով մեր մանկավարժության, տկլոր երեխաների ինքնաբուխ գործունեությամբ, որ ես էլ հետաքրքրվեցի․․․

Ախր, այսպիսի տեսարանները ուղիղ եթերի են. շուրջօրյա ուղիղ եթեր՝ մեր լողափ-ճամբարներից յուրաքանչյուրից՝ սկսած առավոտ ժամանումից, ընդունելությունից, ոնց են մտնում ճամբար, ոնց են անարգել, յուրաքանչյուրն իր ոճով-թելադրանքով սկսում իրենց օրը,  շատերը՝ մինչ այս իրենց անծանոթ նյութական ու մարդկային աշխարհում… Այսքան համերաշխություն, հարազատություն, ինքնուրույնություն, գործունեություն-անցումների ընտրություն, այսպիսի ազատություն՝ անհատի-խմբի, կարգի ու ազատի այսպիսի ներդաշնակություն՝ ճամբար անունով, ու ամեն մի ճամբարը՝ մեր Բլեյան կրթական բաց ցանցի դինամիկ, իր առանձնահատկությամբ զարգացող հանգույց․․․ Ինչո՞ւ այսպիսի բաց ճամբար-լողափերը  մանկական Երևանում, Արարատյան դաշտում, շոգից թմրած  Հայաստանում չեն առաջանում-տարածվում, ինչպես սունկեր անձրևից հետո…

Ես ուրիշ անհետաձգելի անելիք էլ ունեմ, բացի Արա Գեղեցիկի ու Շամիրամի անխուսափելի միությունից, որպես հարսանիք՝ 2018-ի սկսած-տարածվող Բլեյան կրթական բաց ցանցը, ամառ-ձմեռ, որպես հանրակրթական հեղինակային ծրագիր… Երկու շաբաթով ընտանեկան այցով, Շուշանի, Արմինեի ու Դավթի հետ, պիտի բացակայենք։ Ես ԿԳՆ նախարարի հրամանով հուլիսի 2-ից արձակուրդում եմ ու նույն հրամանով իմ պարտականությունները փոխանցում եմ Գևորգ Հակոբյանին․․․ Շրջում եմ կյանքի անբաժան ընկերոջս հետ, ու լավ հնարավորություն է նորից մեր ամառային ճամբարներին կողքի հայացքով նայելու։ Կեցցե՛նք մենք, բոլորով, ով ունեցել է-ունի մասնակցություն-ներկայություն այս մանկական ինքնազովացնող աշխարհների ստեղծման վրա․․․

Հիմա ես ծիծաղում եմ. աչքիցս չի հեռանում ջրցան սարքով քայլող մարդը այսպիսի շոգին․․․ մեր լողափնյա ճամբարների հետ զուգահեռներով․․․ Թե չէ, ո՜ւֆ, շոգ է, ոնց կլինի, ու ամեն տարի հունիսից սկսվող ու չավարտվող բողոքը․․․ Ես շոգին չեմ նայում, իմը՝ ո՜ւխ, շոգ է. շոգին կնստեմ ամենակիզիչ տեղում, ամենատաք քարին ու ժամերով կլիցքավորվեմ, ինչպես հիմա իմ մինչև վերջ պարպված այֆոնն է անում․․․

Երեկ իրիկուն մենք սիրելի-միավորող ընտանեկան մթության մեջ անցկացրինք․․․

Ֆոտոխմբագիր՝ Սոնա Փափազյան
#1421

(7) դիտում

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>