0

Իր աշխարհում մենակը, իր մտքերի տափուկը… Ճամփորդը…

Լավ հարսանիք՝ իսկական արևելյան, Հակոբ Պարոնյանի մասնակցությա՞մբ, սարքեցին իմ գլխին Հենրիկ Մալյանի թատրոնում… Տունը մեր՝ թատրոն-կինոտնից քայլերի վրա… Ես գլխացավ չեմ հիշում-չեմ ունեցել, 1285-րդ՝ չորրորդ տարվա անընդհատ գիրս փնտրտուքի գործիքով չի հերքում, հաստատում է… Անգամ Աշոտիկ դարձած Դավթի՝ լոշտակ ականջները տնկած, այսքա՜ն ծիծաղելի… ազդեցությունը, Արմինեն՝ իր հոգատարության-առողջագիտության ողջ պաշարով, անզոր եղան, ու մնաց մահիճը… Տան պատշգամբ դուրս եկա առավոտ 5-ին…

Դավիթը հայրիկի օբյեկտիվում:

Երբեք հարբած չկամ. սա արդեն ողջ կյանքի ընկեր Գևորգ Հակոբյանը կհաստատի, չգիտեմ էլ՝ խումարն* ինչ է, էս բառի նշանակության-առաջացման պատմությունն էլ ինչու պիտի իմանայի, ու դուրսն իր Խանջյան-Իսակով Ծովակալով, իմ հեծանվով ինձ քաշում է… Իմ գիրն  ու պատումը, գոլ, մեղրով-կիտրոնով հեղինակային արբեցումի իմ չորս բաժակն իրար կողքի շարած, տեսարա՜ն, ընդունեմ ու ճանապարհ ընկնեմ… Սենսեյ, սիրելի, Հայկուհի Հովհաննիսյան, չեմ թողնի, որ քո համառ-հաստատակամությունը փակուղի ստեղծի-մնա. Փարաքար-Արարատյան դաշտի բնակավայրը՝ ուսումնական  նախագծով ստեղծվող իսկական Հայաստանի մոդուլ, ինձ ավելի ու ավելի համակում է, առա՜ջ, բայց ես, կրկնեմ՝ գրագիրն եմ իմ պատումի, իմ աշխարհում մենակ, իմ մտքերում տափուկ… Պանդուխտ եմ, քույրի՛կ, ինձ մի հավատա… Պիտի կտրված գնամ, իմ հեծանվով-մտածումով-իմ ճանապարհով… Շնորհակալ եմ… Փարաքար-Բիոլճակի Հայաստանի, աղբանոց-կոյուղաջրերի ճահճուտ դարձած Արարատյան դաշտի ուսումնական հավաքի համար…

Ի՜նչ ամոթ է, Մարթա-Էմանուել, հեծանվով կես ժամանոց հեռավորությամբ բնապահպանության ուսումնական ինչպիսի՜ լաբորատորիա է՝ կեղտաջրերի մաքրման, անմշակ դաշտերի մշակման ու պարարտացման, Արարատյան աշխարհի ծաղկեցման մի… սկզբով արարչագործական… Թվում է՝ ինչպես Իսրայելի ժողովրդի 1947-ի դարձը-վերածնունդը, մեր դեպքում՝ փախուստի-գաղթի-հայրենալքումի-ինքնահոսի բեկում կլինի. վկան, այ, երեկվա մեր հանդիպումն է «Զվարթնոց» օդանավակայանից նորակառույցից մետրերի վրա՝ կանգնած գյուղապետով Փարաքարի, Բիոլճակի նախագծող-խորհրդատու «Ջինջ» ինժեներատեխնիկական ընկերության ղեկավարով, սեբաստացի ուսումնականների տպավորիչ խմբով՝ սենսեյ Հայկուհու առաջնորդությամբ: Նահանջ չկա. ետևում նվիրական երկիրն է Արարատի… Աշխարհաստեղծման-դրախտի՝ հայոց համար անվիճելի հասցեն:

Կրթահամալիրի տնօրենի օբյեկտիվից:

Կրթահամալիրի Մեդիակենտրոնում երեկ օրվա վերջում Լուսինե Փաշայանի՝ «Իմացումի հրճվանք» լաբորատորիայի ղեկավարի նախաձեռնած քննարկումն է, որը սոսկ դասվարներին վերաբերող եռօրյա վերապատրաստման խոսակցությունից ստացավ ավելի ամբողջական-գործածական տեսք՝ հեղինակային մանկավարժության տարածման-կրթական փոխանակման, ուսուցիչների վերապատրաստման փետրվարի գործողություններ, փետրվարյան օրացույցային աշխատանքի կազմակերպում… Այստեղ և՛ հանրապետության դասվարների, թիրախում ունենալով Շիրակի մարզի Գյումրին, Արագածոտնի մարզի Աշտարակը, եռօրյա, ամենամսյա դարձող, և՛ դաստիարակների հերթական հնգօրյա, և՛ երաժշտության ուսուցիչ-դաստիարակների հատուկ պատվերով, և՛ կրթահամալիրի գործատուի բաժնով եկող մասնագետների աշխատանքի-նորարական-ստեղծական որակների զարգացումն է: Անգամ մեզ համար՝ աննախադեպ ծավալով ու կազմակերպմամբ… Սա է, որ ես ասում եմ՝ շնորհավոր…

Աղոթք Աստծուց ողորմություն խնդրելու համար: Հատված:
Տեր Աստված, երբ պիտի հեռանանք աշխարհիկ կյանքից, այնպես արա, որ դա ավելի շուտ լինի: Տեր Աստված, երբ գտնվենք երկու վնասի միջև, մեկը՝ կրոնի և մյուսը՝ աշխարհիկ կյանքի, ուրեմն վնասը թող նրա մեջ լինի, որն անցողիկ է, և ներումը թող նրա մեջ լինի, որը երկարատև է: Եվ երբ երկու որոշում կայացնենք, որոնցից մեկի շնորհիվ կստանանք քո գոհունակությունը և մյուսի շնորհիվ կզայրացնենք քեզ, ուրեմն թող կատարենք այն, որով քեզ կգոհացնենք: Եվ թուլացրու մեր ուժը, եթե փորձենք կատարել մի արարք, որը քեզ զայրույթ կպատճառի: Եվ այդ ժամանակ մի լքիր մեզ, մի լքիր, որպեսզի մենք չընտրենք սխալը, քանզի մենք ընտրում ենք սխալը, եթե չլինի Քո կամքը, և միայն Քո գթությամբ է, որ կատարում ենք ճիշտը:

Համեղ տրամադրություն Հարավային դպրոց-պարտեզի նախակրթարանում:
Ֆոտոշարը՝ Գայանե Թորոսյանի:

Սուսան Մարկոսյանն ու ես ավելի ու ավելի չենք հավանում առաջին անգամ հայերեն 2015-ին հրատարակված այս գրքի՝ Սաջջադի 75 աղոթք ներառող Մատյանի թարգմանությունը… Այնքա՜ն չենք հավանում, որ կարող է դառնալ անհաղթահարելի խոչընդոտ՝ իմ խոստման իրականացման… Հա՛, յուրահատուկ պարսկերենով գրված, հա՛, առաջին անգամ, հա՛, աղոթքի լեզու յոթերորդ դարի՝ Իմամ Հոսեյնի նահատակությունից հետո շիաների չորրորդ  հոգևոր առաջնորդի, որ հռչակված էր որպես Իմամ Զեյնոլաբեդին կամ Իմամ Սաջջադ, որ ծնվել է 658-ին…. ու չի մահացել, իմ գրում է հերթական…

Ֆոտոխմբագիր՝ Հասմիկ Պողոսյան
#1285

Խումար – 
1. Հարբածությունը դեռևս լիովին չանցած, հարբածությունից նոր սթափվող, զարթխում:
2. Գեղեցիկի տպավորություն թողնող փոքր-ինչ շիլ, աղու՝ անուշ նայվածքով (աչքերի մասին):
3. (ժողովրդական) Ծուռ, խենթավուն, խև….
Աղբյուրը՝ Ժամանակակից հայոց լեզվի բառարան

(124) դիտում

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>