0

Ուսումնական հունվար կրթահամալիրում

2017-2018 ուսումնական տարի. երկրորդ ուսումնական շրջան՝ 8-26 հունվարի։

2018թ. հունվարի 8-26-ը ուսումնական տարվա երկրորդ շրջանն է՝ նախագծային ուսուցմամբ, ճամբարային կազմակերպմամբ՝ անհատականցված յուրաքանչյուր դասավանդողի և սովորողի մասնակցությունը ճամբարի բովանդակությամբ որոշված աշխատանքներին։ Սա ինքնուրույն ուսումնական շրջան է, ինչպես սեպտեմբեր-դեկտեմբեր առաջին շրջանը՝ իր հաշվառմամբ, ուսումնական աշխատանքի գրանցմամբ, արդյունքների գնահատմամբ, ամփոփմամբ՝ ուսումնառության արդյունքներով մրցանակներ-խրախուսում, կարգապահական տույժ-պայմանագրի լուծում… Ուսումնական նախագծերը մշակվում են սահմանված կարգով։ Դրանց խորհրդատու-համակարգողները կարող են նաև կրթահամալիրից դուրս գործող մասնագետներ լինել՝ ազգագրագետ, ազգային խաղերի, ազգային խոհանոցի մասնագետներ…

Ճամբարական սովորողի-ուսուցչի հունվարի անհատական պլաններում՝

  • «Ուսումնական ձմեռ» նախագիծ մեր պարտեզներում
  • Ընդհանուր պարապմունքի նախագծեր
  • Սեբաստացիական ԶԼՄ
    TV, ռադիո, ամսագիր, լրատվական կենտրոն
  • «Երևան 2800» նախագիծ
    – «2800 խնդրով Երևան» խնդրագիրք. երևանյան տեղային և ընդհանուր, փոքր ու մեծ խնդիրները. նկարագրություն-ուսումնասիրություն, լուծման առաջարկություն-փորձ, լուծում
    – Քաղաքը բաց արվեստանոց
    – «Ապրել միասին». Երևանը ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի կազմակերպիչ
  • Բնագիտական-տեխնիկական նախագծեր
    – «Դպրոցը բնագիտական-տեխնիկական բաց արհեստանոց»
    – Ագարակը բնագիտական բաց արհեստանոց
    – Բնագիտական արհեստանոց տանը
    – Սովորող-սովորեցնող
    – Ուսումնական ճամփորդություններ բնագիտական-տեխնիկական-արտադրական հաստատություններ
    – Բնագավառի մասնագետների հետ հանդիպում-վարպետության դասեր
  • Ձմեռային մարզական խաղեր
    – Ձմեռային քայլքի նախագծեր
    «Դպրոց-տուն ճանապարհը՝ քայլքով»
    «Երևանում՝ բլուրից բլուր քայլքով»
    – Մարզական ագարակ
    Ազգային խաղեր
    Հնգամարտ ուսումնական ագարակում
    – «Ուսումնական Ջրվեժ» նախագիծ
    – Չմշկասահք գեղասահքի դպրոցում
    – Մարմնամարզական նախագծեր
  • «Հոգևոր Հայաստան» նախագծեր
  • Ազգագրական նախագծեր
    – Ծիսական խոհանոց
    – Ազգագրական Արագածոտն
    – Ազգագրական Գյումրի
    – Հունիսյան ազգագրական բաց ճամբարի նախագիծ
  • «Հանրակրթական Դիջիթեք 2018». հանրակրթության մեջ թվային միջոցների, տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման, մոբիլ և ստեղծական ուսուցման նախագծեր
    – մանկավարժական նորարարության, հեղինակային կրթական ծրագրի փորձի ներկայացման տեսադասերի ստեղծում, հրապարակում
    – հեռավար ուսուցման փաթեթների հրապարակում
    – «Սովորող սովորեցնող» նախագծեր, մանկավարժական փորձի տարածման ուսումնական նախագծեր՝ նախագծային խմբի ընտրած նյութերի ներկայացում, վարպետության դասեր Արգածոտնի մարզում, Գյումրիում
    – Նախագծերի ներկայացման հարթակներ
  • «Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Հունվարիկ»
  • Ուսումնական Արագածոտն
    – «Աշտարակը բաց հանրակրթական արհեստանոց» նախագիծ
    –  «Սովորող սովորեցնող» նախագծեր Աշտարակի, շրջանի գյուղերի դպրոցներում, մանկապարտեզներում
  • «Ուսումնական Գյումրի» նախագիծ
    – «Հին նոր տարի» ուսումնական նախագիծ
    – Վրացերենի ուսուցման մեկնարկ Գյումրիում
    – «Սովորող սովորեցնող» նախագծեր Գյումրիի գյուղերի դպրոցներում, մանկապարտեզներում
  • Կրթական փոխանակումների ծրագրով Հայաստանի մարզերի, Ջավախքի, Արցախի, Վրաստանի ուսումնական-նախագծային խմբերի ընդունելություն
  • Մուտքի ճամբարներ
  • Մեդիաուրբաթ-համերգներ
    – հունվարի 12՝ «Հին Նոր տարի». ամանորի-Սուրբ Ծննդյան ծիսական համերգ համերգոց
    – հունվարի 19՝ «Աշխարհի հետ». օտարալեզու ավետիսներ, շնորհավորանք-երգեր
    – հունվարի 26՝ հակաբացիլ ծես. «Իսկական հարսանիք Ագարակում» ուսումնական նախագիծ
  • Կրթահամալիրը վերապատրաստումների բաց լաբորատորիա. հանրապետության դպրոցների, մանկապարտեզների մանկավարժական աշխատողների եռօրյա վերապատրաստումներ՝
    5 տարեկանների դաստիարակների
    1-3-րդ դասարանների դասվարների
    Մայրենիի ուսուցիչների
    Տեխնոլոգիայի ուսուցիչների, այդ թվում` դիզայն, կինո-ֆոտո
    Երաժշտության ուսուցիչների
    Մարզական
  • Ուսումնական հունվարյան ֆլեշմոբներ
  • Հանրապետական առարկայական օլիմպիադաների մասնակցության նախապատրաստական նախագծեր

Կրթահամալիրի հունվարի ուսումնական օրացույցով որոշված մեդիաուրբաթ-համերգների ամենակարևոր խնդիրներից մեկն այն է, որ յուրաքանչյուր ճամբարական սովորողի մասնակցությունը՝ երգելը, ապահովվի ճամբարային առավոտյան պարապմունքների միջոցով։ Անհրաժեշտ է, որ դասավանդողները յուրացնեն երգերը, իմանան դրանց տեքստերը և երգելով խրախուսեն սովորողներին։ Այդ պատճառով անհրաժեշտ եմ համարում, որ ճամբարային օրվա աշխատակարգում ներառվի ժամը 14։15-14։45 դպրոցում երաժշտության պարապմունք դասավանդողների համար։ Պարապմունքը վարում է դպրոցի երաժշտության ուսուցիչը, դպրոցին ղեկավարի մասնակցությամբ։ Պարապմունքը պիտի արտացոլվի անհատական պլաններում։ 

Մյուս խնդիրը դպրոցում ընդհանուր պարապմունքի ժամանակ սովորողի ծննդյան շնորհավորանքը ծիսականացնելն է։ Փոխանցնենք իրար՝ ինչ փորձ կա ամեն մի դպրոցում, ինչ մշակում, ինչ առաջարկ, ինչ խնդիր կա։

Դպրոցի-ճամբարի ղեկավարները թող կազմեն-ներկայացնեն ճամբարի կազմակերպման նախահաշիվը՝ ներառելով առանձին նախագծերի բյուջեն, աշխատողների-սովորողների անհատական պլանները։

(261) դիտում

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>