0

Ա՛յ Ասլան, ա՛յ բալամ, ա՛յ Ասլան-բալասի…

Ղազարոս Աղայանն ունի, հա՞ Ասլան-բալասի «Արևամանուկ»-ից… Ո՛վ, ե՛րբ է կարդացել, ինչպես են հիմա սա կարդալ տալիս… Միշտ սիրելի մանկագիր-մանկավարժ Ղազարոս Աղայան ջան, ինձ համար, դու, ինչպես աշխարհահռչակ Ջանի Ռոդարին…

Կարոտը խեղդում է. քնից-տեղից հանել է, որտեղից ուր կտանի… Գիր է, առանց պատմել չի լինի: Ես քույրիկներիս՝ Նեկտարին-Էմմային ավելի ու ավելի շատ եմ հիշում, ուզում եմ այցելել… Բռնում եմ ինձ… որ քույրիկ չունեմ. հա՞, ո՛չ Էմման կա, ո՛չ Նեկտարը, ու էսպես ողջ մնացած կյանքո՞ւմ… Զուլում են մեր գերեզմանները… ոտքերդ չեն տանում… Պուրակ լիներ խնամված կամ ինքնախնամ հին գերեզմանների նման, իրար կողքի-մեջ, որպես խճանկար… Գնայիր միջով քարերի, քայլեիր ու քեզ կանչող մարդու քարի մոտ նստեիր, շուրջդ բնություն-կանաչ լիներ, ֆիզիկական կապի մեջ մտնեիր… Բալքի կարոտը ինձ խեղդող էսպես առնեի, քույրիկներ ջան:

Գիշերը, չգիտեմ քանիսն է, պատուհաններս բաց, դռները բաց իմ անկյունում՝ սիրտս բաց ու միտքս արթուն… Էսպես մի օր կիջնես ու կքայլես, էն 14 տարեկան սիրելի տղու պես, տեսնեմ՝ ոնց են գտնելու-հասնելու…

Հունիսին զրույցը-կապը Մարինե Մխիթարյանի ու իր Ասլան սովորողի հետ, իմ 7 տարեկան ընկերոջ, այդպես էլ չընդհատվեց… Երեկ վերջապես առերեսվեցինք Ասլանի մայրիկի հետ, իրար աչքերի մեջ նայեցինք, Ասլանից խոսեցինք, Ասլանի համար նրա ընտանիքի ու նրա շուրջ հասարակության, հանրակրթության, մեր աշխարհի, Ասլանի ուսուցիչների, բոլորի, իհարկե Մարինե-Նարինեի մասին խոսեցինք, հուզվեց-հուզեց… ինչպես օրեր առաջ Հյուսիսի դպրոց-պարտեզի առաջին դասարանի դասվար Մարինե Մխիթարյանը՝ իր շփոթմունքով՝ ո՜նց, ինչպես առանց Ասլան Ծատուրյանի… Էլ կարգն ու այդ կարգով քո՝ մանկավարժության մեջ հեղինակ լինելն ինչի՞ համար են, դե, հեղինակ ես՝ որոշի… Կապդ չկտրես քո սանի, քո Ասլանի հետ, ձգի, բոլորին քաշի, իրար շուրջ հավաքի… Այ, էսպես առաջացավ շաբաթ օրվա՝ «Տիգրան Հայրապետյան» կենտրոնական ընթերցարանում Կլոր սեղանի միտքը… Իսկ կարգը, այդ կապը Ասլանի, նրա ընտանիքի, նրա շուրջ հասարակության հետ ղայիմ պահելու, նորից գրվելու է, և Քնարիկ Ներսիսյանը՝ Ասլանի դպրոցի ղեկավարը, այդ գործը իր ընկերների հետ սկսել է… մեզ թողնելով միանալը…

Շնորհակալ եմ Արմինե Թոփչյանին, ինչպես Սիդոնյային մեր, Նունե Խաչիկօղլյանին… Սուսան Մարկոսյանին իր օրացույցով. չթողեցին, որ այս օրերին, ինչպես ողջ հունիսին,  2017-2018 ուսումնական տարում, կապը կորցնեմ կարող է ամենահաջողված ուսումնական նախագծի՝ երկարօրյա ուսուցման տարատարիք սովորողների շուրջտարյա ճամբարի հետ, կրթահամալիրի Հյուսիսում, Հարավում, Արևելքում, Արևմուտքում, Խառնարան, Մայր դպրոցում… Երեկ չէ մեկէլ օրը երկարօրյա մեր կազմակերպիչների առաջն ընկած, մեր թիկունքը Միքայելին հանձնած՝ մեր կապի ամրությունը, հեծանվային-ստուգարքային ժամուկեսվա շրջայցով ստուգեցինք… Ի՜նչ նստել նստեցինք Փարաքար եկեղեցու բակում՝ խոտածածկույթին, գնալիս ու Բանգլադեշի հարավային մուտքի անտառային կանաչի վրա վերադառնալիս, հաց կիսեցինք… Երեկ ձիավարժության ստուգարքն էր մեր Ագարակում, ու ես պիտի զմայվեի մեր երկարօրյայի աղջիկներով, թե ոնց են Արևմուտքի Լուսինե Պետրոսյանի ու Գյոնջյան Արմինեի «Մուտք կրթահամալիր» ճամբարականներին երկարօրյա կազմակերպիչները, որպես ձիավարժներ, մոտեցնում կապ հաստատում Մաշա ձիու հետ, նստեցնում ու մանեժով մեկ պտույտ անում… յուրաքանչյուրը յուրաքանչյուրի հետ… Այսպիսի ստուգողական հանրակրթական ձիավարժություն մեր ստեղծած ուսումնական ագարակում… Այսօր մեր աղջիկները Տաթև Համբարյանի հետ լողուսուցման-մարզչական ստուգատեսի են…

Քանի տարվա ճամփա է, անցանք, անցնում ենք, ու ստացվեց ամենահումանիստական նախագծերից հերթականը՝ երկարօրյա ուսուցման ծրագիրը՝ երեխայի կյանքի-խնամքի ճամբարային կազմակերպումը… Կեցցե՛ք, երկարօրյայի աղջիկներ, ծրագրում ընդգրկված 500-ի չափ երեխայի անունից ինձ թույլ տամ  նախագծային այս հաջողված ընթացքի-արդյունքի համար ասեմ՝ կեցցեք:

– Ուզում եմ շինարար  դառնում, որ հողով տուն շինեմ մեր համար։ Հայրիկը չի անի։ Դե, որ աներ՝ կաներ,- Դավիթ Բլեյանը Արմինեի հրահրմամբ կրկնեց իր ասածը…
– Ուզում եմ էս խաղալիքները հետս տանեմ Միջերկրական ծովի ափ, խաղում…
Ու դրել-լցրել է իր պայուսակը լիքը ծիծաղելի պիտույքներով…

Ֆոտոխմբագիր՝ Տաթև Աթոյան
#1419

(5) դիտում

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>