0

Ճամփորդությամբ ուսուցման մեծացող աշխարհի մասին է իմ գիրը․․․

Աշխարհը այս օրերին՝ Ջավախք աշխարհը, մեծանում-բացվում է, երբ սովորական բրենդ դարձած զբոսաշրջիկային երթուղիներից-տեսարժան վայրերից շեղում ես կատարում, որքան էլ ժամանակը քիչ է մնում, մենք ընտրում ենք հեղինակային ճամփաներ, մեր ուղևորությունը նախագծերով, նոր-ճամփորդությամբ ուսուցման շնորհիվ տանում է հայտնագործությունների․․․

Ինչպես պատմել եմ, Վահանավանքը, ինչպես պատմում եմ՝ Գիմբիրդա գյուղը՝ Ջավախքի նոր Ջդրդուզով․․․ Քռի-Փարվանա գետերի հանդիպման խառնարանում-կիրճում, մեզ ուղեկցող Տեր Տաթևը կարողացան հետաքրքրություն առաջացնել՝ բարձունքից-դոշից անհունին նայելու հեռանկարով․․․ Դեպի Ախալքալաք նոր կառուցվող ճանապարհով, կարտոֆիլի-ցորենի-գարու աչք շոյող դաշտերի միջով, միջնադարի վեճի առարկա եղած՝ իմն է-քոնն է, եկեղեցու, մեր հայրենակիցների, գյուղն ամբողջությամբ եղել-մնում է հայաբնակ, տների-գոմերի հացատների միջով եկանք, հասանք նորակառույց եկեղեցու դիմաց փռած դուզը․․․ Արժեր․ ինչպե՜ս ես չեմ իմացել, ինչպե՞ս եմ ապրել առանց այս հայացքի, դեպի Թիֆլիս, Փարվանայի հետ գրկախառնության շտապող Քուռի, Ջավախք լեռնաշխարհի․․․ Իմ գլխում նոր արշավախմբային նախագիծ է, հատկապես, որ առիթը կա․ գյուղից դուրս գալիս Տեր Տաթևը մատնանշում է գյուղի մի ծայրում կառուցվող ամենաարդիական հանրակրթական համալիրը, որը պիտի շահագործման հանձնվի այս սեպտեմբերին․․․ Արմանք-զարմանք նվեր մինչև այս փակուղում ապրող գյուղին, որը կիրճի հետ կապող, Քռի ձորից բարձրացող նոր ճանապարհով կհայտնվի աշխարհի խաչմերուկում․․․ Ինչպիսի՜ զարգացումներ, և ինչպե՞ս դրան կարձագանքի Ջավախքի բնիկ բնակիչ՝ հողագործ-անասնապահ, հայացքը միշտ դուրս՝ կերակրող խոպանին, հայը, ինչպիսի՞ն կդառնա նոր Կարծախը․․․ Ձեռները ծալելու, պատի տակ նստելու-աշխարհի մասին խոսելու՝ կտրված քո իրականությունից, հնացած չափումներով-տրաֆարետներով քո իրականությունից կտրված, դատողությունների թեմա չէ․․․

Սեպտեմբերի 4-ին, հայտնի Վաչիան գյուղի, մեր նախկին ճամփորդական նախագծի հերոս պատանու՝ Նասրեդինի սովորողների պարի խումբը մեկ շաբաթով կլինի կրթահամալիրում, պատրաստվեք աշխույժ-խանդավառ-դեռատի մեր հայրենակիցներին դիմավորելու, իսկ նոյեմբերի առաջին օրերին կրթահամալիրի համերգասրահում կկայանա Ախալքալաքի երաժշտական դպրոցի, երկու Սվետաների ղեկավարությամբ, առաջին հանդիպում-ելույթը․․․ Սուրբ խաչ եկեղեցու նորավարտ բարեկարգ ընդարձակ շատրվանով հրապարակում տարատարիք, աչք շոյող բազմամարդությամբ-բարձր տրամադրությամբ, ժողովրդի առաջ ես մեր կազմակերպած պարերգերի ուսուցման արանքում հե՛նց այսպիսի զարգացումների մասին եմ խոսում․․․ Որքան էլ մեզ միացած Ռուբեն Մաթևոսյան հայտնիին դժվար լինի հաշտվելը-ընդունելը, Նոր քաղաքը՝ Ախալքալաքը, կայանում է մեր աչքի առաջ, նաև մեր մասնակցությամբ, նոր երկրագործությամբ, նաև այսպես՝ Շուշան Բլեյան-Թերեզ Բեգլարյան անբաժան ուսանողական վոկալ զույգի երգեցողությամբ-աղոթքով՝ բազմամարդ, համերգային դահլիճի վերածած եկեղեցու սրահում․․․ Հետո, նորից պարեր, իսկական տոնախմբություն մեր Աննա Երիցյանի առաջնորդությամբ, Վաչիանի՝ մեզ ծանոթ-անծանոթ-հարազատ համերկրացիների բուն մասնակցությամբ։

Մնաց ես պատմեմ՝ Ջավախք մեր այս ճամփորդության Ամառային համերգի հաջողության մասին, ինչպես նաև հետդարձի ճանապարհին Կարծախի տոնախմբությանը մեր մասնակցության, ազգագրագետ Արգամ Երանոսյանի խմբի կատարած գոհություն պարգևող աշխատանքի մասին։ Սա մի նոր գրի բովանդակություն է։ Հետևե՛ք իմ գրին։

#1132

(96) դիտում

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>