0

Պատրաստվում ենք Թմկաբերդի առումին․․․

Մեր նախագծային խումբը Վահան Սերոբյանի հայրիկ՝ Սամվելի  տրամադրած Սպրինտերով այնքա՜ն աննկատ-թեթև-լեցուն մտավ Ջավախք, Փարվանա լճով, Փարվանա գետի եզերքով Ախալքալաք․․․

Սրանով մեր «Ամառային համերգ» նախագծով, Ջավախք-Ախալքալաք ճանապարհը էլի կարճացավ, ավելի ու ավելի։ Իսկ Ախալքալաքը՝  Ջավախքի կենտրոն քաղաքը ես սիրեցի, կապվում եմ նրան․․․

«Ամառ 2017»  նախագծով մեր աշխատանքները այնքա՜ն խիտ են դասավորվում, որ ես Փարվանա գետի ստեղծած քաղաք-թերակղզուն կարգին  ծանոթանալ  չեմ հասցնում․․․ Հետաձգում եմ։ Այս անգամ էլ իրիկնային ճամփորդական որոնումը մեզ տարավ հայտնի Վարձիայի ճանապարհով, նշանավոր Թմկաբերդ,  Թմուկ գագաթի տեղի որոշումը․․․

Ամեն անգամ տարբեր մարդիկ տարբեր տեղանքներ են մատնանշում․․․ Այս անգամ մեզ սիրալիր ուղեկցում է Ջավախքի քահանաներից՝ Տեր Տաթևը ու կարծես համոզում է․․․ Գրոհը Թմուկի կմնա հաջորդ այցին․․․ Սա ավելի անառիկ է, ավելի նման Թումանյանի ստեղծածին․․․ Թմուկը այսպիսով՝ հուսալի շրջապատված է, մեր ուժեղ կամքին կտրվի ու ոչ մի նորահայտ Տիրուհի նրան մեզանից  պաշտպանել չի կարող․․․

Ախալքալաք ետդարձին, Տեր Տաթևի մատուցմամբ, շնորհակալ ենք մեր հայր Բաբկենին, մենք նվաճեցինք Թմուկի ճանապարհից ձախ, Քուռ գետի աջ ափի ամենաառեղծվածային մենաստան-վանքերից Վահանավանքը․․․ Իսկական վահան-վանք․․․

Բարձրացի՜ր ու բարձրացրու․․․ ու մինչև ո՜ւր, մինչև ո՜ւր․․․

Շուշանի երգեցողությունը Վահանավանքի կենտրոնական  ավերակում․․․ Բոլորս այնքա՜ն տպավորված ենք երեկոյան մեր այս ճամփորդությունից, Մարկ-Դավիթ ընկերությունը ճախրանքի մեջ է․․․

Մեր կոմֆորտը կատարյալ է։ Վրաց սրբազան հայր Նիկողայոսի՝ մեր հուսալի ընկեր Վլադիկայի հյուրընկալ օջախում՝ Վրաստանի ուղղափառ եկեղեցու Ախալքալաքի թեմի ուսումնական կենտրոնում․․․ Վլադիկայի ջերմ-տրամադրող զրույցը ժամեր հետո սկսվող «Ամառային համերգի» հաջողության նկատմամբ կասկածները փարատում են․․․Կլինեն նոր կատարումներ․․․ Երգչուհիներ Շուշանը ու Շուշանից անբաժան Թերեզը, Լիլիթ մենակատար-նվագակցողը, սրանց հոգատար մայրիկ Սվետան, վճռական ու վստահ են տրամադրված։ Այնքա՜ն անհրաժեշտ խաղաղություն կա հաստատված մեր մեջ, մեր շուրջ․․․ Բուռն-անկեղծ ծափերը հանդիսատեսի միայն կզորացնեն այս առաջացած տպավորությունը։ Հետևեք մեր-ճամփորդությանը, ամառային համերգ-նախագծին ֆեյսբուքի եթերում, նախագծի մասնակիցների բլոգներում։

Նկարաշարը՝ Արմինե Աբրահամյանի:

#1131

(97) դիտում

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>