0

Աշխատանքային ճամփորդություն Օշական

Կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված ամսիկները, ասել եմ, այսուհետ նաև 6 տարեկանների ուսումնական կարողությունների ձևավորման-զարգացման, մեկամսյա ուսումնական աշխատանքի արդյունքների ներկայացման ստուգատեսներ են։ Եվ դրանք գործունեության մյուս ձևերի հետ պարունակելու են ճամփորդությամբ ուսուցման միասնական նախագծեր, որ ամեն անգամ մեկը նախօրոք կմշակի, կնախապատրաստի։

Շնորհակալ եմ Մարինե Մխիթարյանին, Մանուշակ Աբրահամյանին, Քնարիկ Ներսիսյանին նախաձեռնության համար. Հյուսիսի 5-6 տարեկանները՝ որպես մուտք, սեպտեմբերի 23-ին առաջին ճամփորդությունն արեցին։
Սեպտեմբերիկի շաբաթվա ծրագրով մյուս խմբերը ևս կլինեն Օշականում, այս ուխտագնացությունը օրացույցով ավանդական-ամենամյա կդառնա։

Որպեսզի ճամփորդությամբ ամբողջական ուսուցում դառնա, Մաշտոցի, գրի խորհրդի հետ, Սուրբ Մաշտոցի եկեղեցում «Այբ, բեն, գիմ», Հայր մեր» երգելու, օրհնություն ստանալու հետ ուխտագնացությունը պիտի ներառի և՛ «Գետը համայնքում» նախագիծը (Օշականի միջով հոսում է Քասախը), և՛ բարձունքի նվաճում, և՛ կրթական փոխանակում-գյուղի միջնակարգ դպրոցի, եկեղեցու, «Արի Օշական» երիտասարդական կազմակերպության հետ համագործակցություն։

Այս անգամ Օշականում կամփոփվենք նաև 2017-ի «Կոմիտասյան օրեր» ստուգատեսը։

Այս ամենը, գումարած «Օշական» ֆլեշմոբը նախապատրաստելու համար սեպտեմբերի 25-ի՝ երկուշաբթի օրվա աշխատակարգում ներառվել է կրթահամալիրի տնօրենի, փոխտնօրենի, դպրոց-պարտեզների ղեկավարների, Սվետա Ճաղարյանի, Սյուզի Մարգարյանի, Մարալ Կարապետյանի, Անի Սարգսյանի և ընկերների աշխատանքային ճամփորդությունը Օշական։ Պատրաստ եղեք ճանապարհին նաև ներկայացնելու-քննարկելու 5-6 տարեկանների սեպտեմբերի նախապատրաստումը, ընթացքը։

Ճամփորդությունը կսկսենք ժամը 9.30, Մայր դպրոցից։

(137) դիտում

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>