0

Դեպի սեպտեմբերի 4՝ Արայի հետքերով…

Այսպիսի սեպտեմբերի 4, որ և Շուշան Բլեյանի ստեղծագործական, իր խոստացած «Դեպի բեմ» ամենամյա երևանյան համերգի, Լիլիթ Թադևոսյանի ստանձնած՝ Բլեենց ստեղծած-կառուցած Լանջաղբյուր գյուղի մասին ֆիլմի և բոլոր կարգի Բլեենց «Նոր Լանջաղբյուր» նախագծի մեկնարկի հարթակ դառնա… Ես 62 տարի, կշեշտեր Դավիթ Բլեյանը, սպասել եմ այս օրվան… Այսպիսով, լիազորված եմ հայտարարելու, որ սեպտեմբերի 4-ին ժամը 19.00, «Սեբաստիա» համերգասրահը Բլեենք դարձնում են իրենց համար ամենակարևոր հավաքատեղին… դեպի ուր գալիս են հուզումով, պատրաստությամբ, կարևոր մի գործ-նախագիծ հրապարակելու-սկսելու-շարունակելու վճռականությամբ… Բլեենք իրենց նոր սերնդով սեբաստացի են, այստեղից և իրավունքը՝ գործելու սեբաստացիների անունով, սեբաստացիական հարկի ներքո, «Սեբաստացիներ» համերգասրահի ընտրությունը…

Այս սեպտեմբերի 4-ը, իհարկե, կիրակի չէ, ու սեպտեմբերի 2-3-ը կդառնան բարձունքի նվաճման մեր ավանդական-իմ նախաձեռնության օրեր. ես խնդրում եմ Աժդահակի-Արագածի վերելքների հերոսներից Մենուային Հարությունյան, ով ծնվել-ապրում է Արայի լեռան փեշերին, Արայի լեռան գագաթ կոչի մեզ՝ իր կազմած քարտեզով-ուղիներով… Կներեք, ես սրանք անում եմ Տիարի իրավունքով, հատկապես, որ Դավիթ Բլեյանի 2017-ի բարձունքների շարքում Արայի լեռը կա: Խոստովանեք, որ լեռն այս՝ շարունակ մեր աչքի առաջ, որպես պարգև իր տեսքով-պատկերով-հիացումով, շատերը փեշերից վեր չեն էլ  բարձրացել ու հայրենի-մայրենիին մեր Արայի գագաթից չեն նայել… Դեպի սեպտեմբերի 4՝ Արայի հետքերով…

«Մուտք» ճամբար կրթահամալիրի 2-5-րդ դասարաններ դիմած սովորողների համար:
Լուսանկարները՝ Արաքս Հովհաննիսյանի:

Ես այս ճամբարում սովորեցի լինել առավել մաքրասեր, ավելի ուժեղ, պատրաստակամ ամեն ինչ անել ավելի արագ, սովորեցի  պետք եկած ժամանակ չքնել… Արեն Պողոսյանը ինչ նման է իրեն և՛ Արցախի «Ասպետ» ճամբարում, և․ ճամբարի մասին իր բլոգապատման մեջ… Բոլոր նախադրյալները կան, որ 2017-2018 ուստարում Արցախի «Ասպետ»-ն և Սևանի «Ժայռ»-ը՝ որպես ռազմամարզական նախագծերի կենտրոններ, իրենց հայրենագիտական-բնապահպանական բաղկացուցիչներով, լինեն բաց, իրագործվեն համատեղ՝ Արցախի և Հայաստանի պատանիներով… Կրթահամալիրն ունի բոլորինը, յուրաքանչյուրինը, սեբաստացի-ոչ սեբաստացունը լինելու առաքելությամբ-կոնկրետությամբ գործելու պարտավորություն-խոստում-կարգավիճակ… Ե՛վ ուսումնական ստուգատեսները-ճամբարները շուրջտարյա, անընդհատ, սովորողների և ուսուցիչների համար, ընտանեկան ֆլեշմոբները, և՛ բաց նախագծային գործունեությունը, և՛ մենթորային բաց լաբորատորիան այս առաքելությունից ծնված-սնվածներն են… Սեբաստացի ուսուցիչը-սովորողը, որ իր ուսումնական աշխատանքը-կյանքը չի կառուցում այս իրողությամբ… լավ կլինի, նոր ուսումնական տարի է, իր ընտրությամբ հենց համալրի ոչ սեբաստացիների շարքերը… Լավ կլինի և՛ կրթահամալիրի, և՛ իր համար: Պետք է հիշեցնե՞լ, գրով եմ այս անում, ավելին՝ խնդրում եմ… Տիարի իրավունքով։

Նախադպրոցական հաստատություններում աշխատողների 5-օրյա դասընթացի մեկնարկ։
Լուսանկարները՝ Կարինե Բաբուջյանի։

2016-2017-ի 2017-2018-ի  սահմանագծին, Ամառ 2017-ի ավարտին, գոհությամբ հաստատում եմ ուսումնական ճամբարային գոյությունը՝ որպես և՛ ուսուցման հեղինակային, և՛ ընտրության՝ սեբաստացի սովորողի-ուսուցչի հեղինակած ձևեր… այնպես, որ մեր ուսումնական աշխատանքի կազմակերպիչ օրացույցը նոր տեսք պիտի ստանա… Սա էլ մի նախագիծ է՝ «Ուսումնական սեբաստացիական օրացույց», որ սեպտեմբերի 4-8-ին կհրապարակվի կարգով… Օգոստոսի 19-ին Արագածի գագաթին դադարի-հիացումի շփման մեր խոսակցությունը հենց օրացույցով էր, օրացույցով որոշված օգոստոսի 30-ի մարզատոնի մասին… Ես լսող էի, կողքից նայողը… Որքա՜ն սազում է ինձ այսպիսի դիրքը… Միքայել Ղազարյանը, Տաթևը Համբարյան, Սոնան Փափազյան… խոսում էին Արտանիշը նվաճելու, իրենց խմբերով «Ժայռ»-ում Արտանիշի գագաթը գրոհողների, թերակղզին ուսումնասիրողների հավաք անցկացնելու մասին… Իսկ Հասմիկը նայում էր վերից վար՝ դեպի Քարե լիճ ու Խառնարան, այդպես էլ չներելով իրեն, որ վրան-քնապարկ չի վերցրել.
– Բա առանց գիշերելու Արագած են գալի՞ս,- իրեն, ինձ, թե տիար Գևորգին կշտամբում էր նա…

Մանկավարժական «Մուտք» ճամբարի մեկնարկ։
Լուսանկարները՝ Կարինե Բաբուջյանի։

#1126

(135) դիտում

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>