0

Այն հնարավորությունը, որ ստանում է հայ հասարակությունը, կարող է չիրագործվել

«Առաջին լրատվական»

-Պարոն Բլեյաննոյեմբերի 24-ին Բրյուսելում ստորագրվեց ՀայաստանԵՄ նոր շրջանակային համաձայնագիրըև շատերն արդեն խոսում ենոր համակարգն ի վիճակի չիլինելու իրագործել այնԴուք այդ ճանապարհին խնդիրներ տեսնո՞ւմ եքթե՞ ոչՈրպեսկրթության կազմակերպիչինչ հնարավորություններ է բացվում այս համաձայնագրով:

-Հնարավորություն բառը տեղին է, որովհետև իրոք հնարավորություններ են բացվում: Այլ բան է, թե քո ներուժը որքան է, և արդյոք մենք հասարակությանը կարող ենք ոգևորել կամ տրամադրել, որ իր ողջ ներուժով հանդես գա: Հիմա հարցն այն է՝ մարդուն, անհատին կհասնե՞նք, թե՞ ոչ, բաց հասարակություն կոչված շահառուին կհասնե՞նք, թե՞ ոչ, որտեղ քաղաքացին է՝ իր ընտանիքներով: Կարող ենք խոսել եթերի համար, բայց մարդուն չհասնենք, իսկ դա ամենավտանգավորն է: Այն հնարավորությունը, որ ստանում է հայ հասարակությունը, կարող է չիրագործվել, ինչն այսօր շատ ռեալ է: Եթե մենք մնանք այն գործիքների, այն հարթության վրա, որում այսօր ենք, այդտեղ լուծումներ չկան: Այլ լուծումներ են պետք:

Իսկ ինչպե՞ս հասնել մարդունԸնդհանրապեսմեր իրականության մեջ այսպիսիհամաձայնագրի կյանքի կոչման հասարակական պահանջ կա՞ր:

-Անունը դնենք ցնցում, թե մեկ այլ բան, որովհետև իներցիայի ընթացքի մեջ որևէ լավ բան տեսնո՞ւմ էինք: Հիմա երևաց ինչ-որ բեկում, ինչ-որ թափ, հնարավորություն: Այնպես չէ, որ վիճակից գոհ էինք, դրա համար կասկածներ առաջացան: Ցանկացած դեպքում սա ողջունելի է, ինձ համար սա միայն նպաստող հանգամանք է: Ես կարող եմ ասել, որ սրանից ստացա նոր հնարավորություն, նոր ուժ, բայց մյուսներին պետք է երևի հասնել: Հարթություն է պետք փոխել, այս հարթությունում լուծումներ չկան:

Իսկ քաղաքական համակարգըիշխանությունը պատրա՞ստ է այդ փոփոխություններինՈրքանո՞վ պետք է իշխանություններըհասարակությունն ու ընդդիմադիր ուժերընպաստեն համաձայնագրի կյանքի կոչմանըԱրդյոք ընդդիմադիր ուժերի համախմբմանհնարավորություն տեսնո՞ւմ եք համաձայնագրի իրագործման ճանապարհին:

-Ես միայն ասում եմ, որ չի կարելի չօգտվել այդ բացվող հնարավորությունից: Դու ես որոշելու, թե ինչ չափով է այդ հնարավորությունը բացվելու քո առջև, որովհետև այնպես չի, որ դա փող էր, որը միանգամից ստացար: Դու պարզապես հնարավորություն ստացար փող աշխատելու, օգտվելու եվրոպական նոր կառույցներից, նոր գործընկերությունից: Մենք ընդամենը մուտք ենք անում, և այդ նոր կապերի մեջ կերևան այդ հնարավորություններն ամբողջության մեջ: Սա այն նոր ուղին է, որին ես միշտ դավանել եմ, սա այն ներդրումն է հայ հասարակության մեջ, որ Եվրոպան ուզում է անել: Մենք մեր հերթին պետք է մեր ներսում ստեղծենք այդ համակեցությունը, հետո նաև հարևանների հետ այդ համակեցությունը:

Որպես կրթության կազմակերպիչայս համաձայնագիրն ի՞նչ փոփոխություններ էենթադրում կրթության համակարգումՈրքանո՞վ հնարավոր կլինի այդ ոլորտում իրականփոփոխությունների մասին խոսելայդ թվում՝ համակարգում կոռուպցիայի դեմ պայքարըՎերջերս Սլավոնական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը հայտարարեցոր թողգրանտակերները ստվեր չգցեն կրթական համակարգի վրաոր իրենց համալսարանում չկակոռուպցիաՁեր կարծիքով, կրթական համակարգում որքա՞ն է կոռուպցիան:

-Ինչ վերաբերում է Սլավոնական համալսարանին, իմ վերաբերմունքը դրական է: Ես ուրախ եմ, որ հարգելի ռեկտորը վստահ է, որ իր համալսարանում վիճակը լավ է: Նույնը ես կարող եմ ասել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մասին: Բայց եկեք վերցնենք մի քանի կարևոր ցուցանիշներ. ամենագլխավորը ուսուցչի, դասախոսի աշխատավարձն է, որը վերջին 10 տարում չի ավելացել: 100 հազարից մի փոքր ավելի աշխատավարձով ուսուցիչն ապրո՞ւմ է: Սա արդեն կասկածներ է առաջացնում: Նշանակում է՝ այդ ուսուցիչը պետք է նայի սովորողի գրպանին, և ամեն մի սովորողի ընտանիքի մեջ պետք է տեսնի այդ հնարավորությունը: Սա ակնհայտ է: Էլ չեմ ասում, որ ուսուցիչը չի տեսնելու արժանապատիվ կյանքում իր ներդրում անելու իր հնարավորությունը: Դրա համար էլ գալիս է հարցադրումը՝ իսկ դու ուզո՞ւմ ես ուսուցիչ աշխատել: Ինչո՞ւ նա պետք է ուզենա ուսուցիչ աշխատել: Հայաստանում աշխատավարձերը խայտառակ ցածր են:

-Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրի դրույթներից էր՝ ուսուցչի աշխատավարձըհասցնել 200 հազարիորը սակայն, կարծեք թե, կյանքի չկոչվեց:

-Ընդ որում, 200 հազար դրամը մեծ թիվ չէ: Գուցե 10 տարի առաջ կարելի էր հաշտվել այդ թվի հետ, բայց այսօր դա ի՞նչ թիվ է ընդհանրապես: Հետո էլ մարդիկ անցնում են թոշակի, պատկերացնո՞ւմ եք նրանց մտահոգությունը, մի ամբողջ խոցված հասարակություն, որն իր ուսերին տարավ հույսեր, վստահություն, հիմա որտեղի՞ց նրան այդ էներգիան, որտեղից է այն ընդունելու: Մարդը նայելու է ու տեսնելու է, որ, օրինակ, մեկը հացի փուռ է բացել, կամ մեկ այլ բիզնես, հետո պարզվում է, որ դա նույն օլիգարխներն են, կամ մի շղթայի մեջ են: Պարզ չի՞, որ եթերից հնչող ոգևորությանը միտված մի քանի հաղորդում միանգամից զրոյացվելու են: Հեռուստատեսությամբ ցույց են տալիս Սամվել Կարապետյանի կամ Սամվել Ալեքսանյանի բիզնեսները, դրանց ընդարձակումը: Ցույց չեն տալիս սովորական մարդուն, որ վարկ է վերցնում ու փոքրիկ մի ակումբ կամ ընտանեկան գործ է ստեղծում:

-Ուզում եք ասելոր համակարգը չի՞ թողնումոր հասարակ քաղաքացին գործ սկսի ուհաջողի:

-Բա եթե կան այդպիսի մարդիկ, ինչո՞ւ ցույց չեք տալիս: Եթե կան, գնացեք, գտեք: Հասարակության առողջ ուժերը պետք է ստանան այդ գրգիռը: Եթե չի ստանում, ո՞նց եք հասնելու մարդուն, որն իր հոգսերի մեջ է: Տեսեք, մի կողմից նոյեմբերի 24-ին ստորագրեցին ԵՄ-ի հետ համաձայնագիրը, ու միանգամից զուգահեռ թանկացումներ են սկսում: Կարելի է, իհարկե, դա ինչ-որ ձև բացատրել, բայց փաստն այն է, որ համաձայնագիրը որևէ դրական բանով չուղեկցվեց։

(20) դիտում

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>