0

Ուսումնական տարվա մեկնարկից առաջ

Կրթահամալիրի ուսումնական օրացույցով 2017-2018 ուսումնական տարին մեկնարկում է օգոստոսի 30-ի մարզատոն-հայրենագիտական-արշավախմբային գործունեության-ճամփորդությամբ ուսուցման ստուգատեսով։ Այս նպատակով անհրաժեշտ եմ համարում հիշեցնել, որ հեղինակային կրթական ծրագրի մանկավարժական աշխատողը ստուգատեսին մասնակցում է որպես նախագծային խմբի ղեկավար կամ որպես նախագծի մասնակից՝ մարզական-ճամփորդական հանդերձանքով ու պատրաստությամբ։ Օրվա ուսումնական նախագծերը՝ դրանց անհրաժեշտ գործիքների-անցկացման վայրերի ներկայացմամբ, պատրաստության պահանջներով, ուսումնական նյութերը հրապարակվում են մանկավարժական աշխատողների բլոգներում մինչև օգոստոսի 25-ը, օրվա ծրագրերը դպրոցների ենթակայքերում՝ նախագծերի մասնակիցների՝ սովորողների, ծնողների, կամավորների, այլոց  ցուցակներով, մինչև օգոստոսի 26-ը։

Դպրոցի ղեկավարներին խնդրում եմ.

  • ուսումնական ճամփորդությունների, նյութերի-գործիքների հայտերը ներկայացնել սահմանված ժամկետներում,
  • տեղեկացնել՝ ինչպե՞ս են գրանցվում սովորողների անհատական նախնական տեղեկացվածությունը ստուգատեսի-մարզատոնի մասին, նրանց մասնակցությունը օրվա նախագծի մշակմանը, մասնակցությունը։

(37) դիտում

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>