0

Մի-մի փութ մեղրով չուտվող խոսքեր

Մեր տան խոսակցությունները, որ բերեմ գիր, ա՛յ, իրական կյանք կլինի՝ հեղինակային կրթական ծրագրի ընկալում-իրագործումը անձնային-ընտանեկան մակարդակում… Ինքնապաշտպանությունը տանը դարձնում է ինձ խուլ ու համր… Չեմ տեսնում-լսո՞ւմ… Արմինե Աբրահամյանը, առավոտ շուտ, երբ չի կարողանում  այլևս չարթնանալ…
– Երեխեքս ճամբարի ասում են՝ ընկեր Արմինե, ոնց որ սեպտեմբեր ամիսը լինի…
Ամենասեբաստացիական հունիսի հաստատո՞ւմ ընդունենք, թե՞ ընդվզում, որ գործընկերների անունից փոխանցվում է…

Անձրևը հանկարծակիի բերեց. ես շփոթված եմ. պատրաստվում էի շորտով-հեծանիվով դուրս գալ, է՜յ գիտի, արևելք-արևմուտք ճառագայթի վերջին՝ արևմտյան հարթակի գյուղացիական տնտեսություն, աշխատանքի ջոկատ ու Խորեն Հազարումյան… կսպասեն…
– Մեկ օրով վերադարձիր ընտանիք, ոչինչ… Առավոտվա պարապմունք չի լինի՞…- հարցնում է Արմինեն… ուզո՞ւմ է-բողոքո՞ւմ է…- Տիար ջան, քնել եմ ուզում…

Գեղարվեստի հայտնի չաչանակների, իմ սիրելի 4-րդ և 5-րդ դասարանցիների այս խմբի «Հին ասացվածքները Սևանում»-ը անակնկալի բերեց… որքան էլ այս աղջիկներից ամեն ինչ սպասելի է… Ես հաճույքով կլսեի Սևանի ափին այս տեսանյութի ստեղծման բոլոր մասնակիցներին…

Կլոր սեղան վրաց գործընկերների հետ:
Լուսանկարները՝ Անի Սարգսյանի։

Հինգ տարեկաններն ինձ զբաղեցնում են շարունակվող ուժգնությամբ… Երեկ Նվարդ Սարգսյանի հետ քայլելով խոսում էինք Քոլեջում հինգ տարեկանների խումբ բացելու մասին… Չլսված-չտեսնված նյութական մի միջավայր եմ երաշխավորում, էնպիսին, որ չի եղել մեզանում… դեռ չկա… Այո՛, որպես գործատու, իմ գրում-գրով աշխատանքի հրավեր եմ անում. հինգ տարեկանների ուսուցիչ-դաստիարակներ, համեցեք: Երեկ Քնարիկ Ներսիսյանի հետ քայլելով եկանք պայմանավորվածության` Գեղարվեստի դպրոցի հինգ տարեկանների խմբի գործունեությունն առանձնացնելու, ուսումնական տարին սկսելու մասին… 2016-2017 ուստարում Գեղարվեստի 5-6 տարեկանները կողք կողքի՝ մի ընդարձակ աշխարհում Կարինե Մամիկոնյանի հետ… ո՞վ… Այո, հինգ տարեկանների ուսուցիչ-դաստիարակի աշխատանքի առաջարկ եմ անում… Ինչո՞ւ հիշեցի, Ռիմա Երեմյան. անցյալ տարի այս շրջանում կազմակերպիչ-հոգեբան Դիանա Գևորգյանը վերցրեց ու հավաքեց մեծ խումբ հինգ տարեկանների… Հիմա դրանք` մեր Գեղարվեստի համն ու հոտը, վեց տարեկան են, Դիանան էլ շուտով նոր ծնունդ կպարգևի աշխարհին, կրթահամալիրի Բանգլադեշին…

Հայ-վրացական ընդհանուր պարապմունք:
Լուսանկարները` Սուսան Ամուջանյանի:

Աշոտ Տիգրանյանը, ում հետ պարզվում է, ուշադիր, 34 տարվա ընկեր-գործընկերության ճամփա ենք անցնում, համառորեն ուզում էր ինձ զրույցի նստեցնել… Չստացվեց, զրուցեցինք, իհարկե, բայց քայլելով Մայր դպրոցով, համ էլ ողջունեցինք պատմության քննության ապուշացման պարտադրանքում հայտված մեր 12-րդ դասարանցիներին… Նվեր Մնացականյանի հետ  նստած իմ զրույցը Հանրայինի եթերում, լսեք, իհարկե… Այստեղ, նաև «Երկիր մեդիա»-ի «Չափ ու սահման»-ի իմ ելույթում, քաղաքական հարցադրումներն են. չասեք՝ քաղաքականությամբ չեմ զբացվում։ Կուսակցականո՞վ՝ այո, չեմ զբաղվում, իմ պլաններում էլ չկա։

Քայլքով, զբոսնելով, հեծանվով զրույցի անցնենք… Թումանյանի հայտնի ճամփորդների պես, համ էլ աշխարհը կտեսնենք-կճանաչենք… Երեկ, օրինակ, իմ նախաձեռնությամբ Թոփչյան Արմինեի ֆոտոօբյեկտիվում ես մեծ խումբ ղեկավարների, աշխատանքի ջոկատի պատանիների քայլքով-ճամփորդությամբ ներկայացնում էի կրթահամալիրի՝ 2016-ին կառուցվող մետաքսի ճանապարհի հատվածը՝ թվով 4-րդ հրաշալիքը՝ ուսումնական վերնիսաժ-Կենտրոն-Գեղարվեստ-Քոլեջ-Արհեստագործական-Նոր դպրոց-Մայր դպրոց-Հիմնական-Գյուղացիական տնտեսություն-Դպրոց-պարտեզ, Գեղարվեստով-Սուրբ Երրորդություն… Ինչ կուզեք` ասեք, հիմա մեր կրթահամալիրի Բանգլադեշի սահմանը դարձող հեծանվուղի-մետաքսի ճամփից գրավիչ, ինձ զբաղեցնող գործ ես չգիտեմ։ Ու այս ճանապարհը շարունակ հայտնագործությունների-լուծումների մի ընթացք է, ինչպես աշխարհում Մետաքսի  մեծ ճանապարհը…
Բոլոր երկրներն ուզում են ընդգրկվել այդ սխեմայում, մոտենում-կապվում են ճանապարհին… Իսկ Հայաստա՞նը..

Միջին դպրոցի ճամբարականները ձիավարության պարապմունքին:
Լուսանկարները` Գոհար Եղոյանի:

Հուսալի հեծանվուղի՝ կրթահամալիրի Բանգլադեշը օղակող-կապող՝ մեր մետաքսի ճանապարհը, կրթահամալիրում բոլորիս ջանքերը 2016-ում պահանջող, հարվածային աշխատանքի բոլոր ջոկատների համար թվով 4-րդ հրաշալիքը… Իսկ հետո մեծ Բանգլադեշի բոլոր շենքերը կսկսեն միանալ Մետաքսի ճանապարհին… Հո քաղաքակրթությունից դուրս չե՞ն մնալու…

Երեկ Արմինե մայրիկը մասնակցել է 5 տարեկան դարձող Դավիթ Բլեյանի խմբի ժողովին… Շողիկին Սահակյան, դժվար է, իհարկե, բայց մեծանում են մարդիկ, Դավիթն ու իր ընկերները ձևավորել են Դպրոց-պարտեզում իրենց ինքնուրույն խումբը՝ Մարինե Մարտիրոսյան ուսուցիչ- դաստիարակով… Ի՞նչ ասեմ, բարի բախտ Մարինեին, մայրություն… Հինգ տարեկաններն ինձ հիմա զբաղեցնում են Մետաքսի ճանապարհից առավել. ես դեռ պիտի անցնեմ նրանց բոլորի խմբեր-խմբասենյակներով…

Սևաբերդի կակաչները:
Լուսանկարները` Կարինե Պետրոսյանի:

#704

(163) դիտում

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>