0

Իմաստը մենք ենք տալիս՝ ապրելով, բացահայտելով…

Չէի մտածել, պարզվում է, որ.

Կյանքը չունի ոչ մի այլ իմաստ, բացի նրանից, ինչ մարդը տալիս է դրան՝ իր ուժերը բացահայտելով, արդյունավետ ապրելով…

Ֆրոմ Էրիխ, հարազատ մարդ, մնում է համաձայնության գանք արդյունավետ ապրելու հարցում… Հաջորդի՞վ. որքան էլ այս բառը ինձ արհեստածին է թվում:

Երեկոյան Մայր դպրոցից դուրս եկա ութին մոտ, ընթերցարանից կենտրոնական. մեր շրջանավարտ-գրադարանի աղջիկ Աննա Գսպոյանը և՛ կլանված, և՛ սիրալիր-ուշադիր աշխատում էր… Վստահ եմ՝ նույնքան բարեխիղճ-կլանված, որքան որ գրադարանում մեր աշխատում է, սովորում է Երևանի պետական համալսարանի ռոմանո-գերմանական ֆակուլտետում… արդյունավե՞տ է ապրում…

Դուրս եկա արևմտյան ճանապարհով, մարզադաշտով… Ա՛յ քեզ երևանյան սիրելի տեսարան. բաց-բացած մարզադաշտը մեր լեցուն էր բնակիչներով տարատարիք… Սևանից բերած ավազով վոլեյբոլի դաշտում ասեղ գցելու տեղ չկար, փոքրերը՝ ոտաբոբիկ… Նույն աշխույժը՝ ռազմամարզականում, ֆուտբոլի դաշտում, հեծանվաուղում… շենքի շուրջ՝ մեծ ու փոքր շրջանագծով… Կա՞ն Երևանում սրանցից ավելի անվտանգ-հարմար հեծանվաուղիներ… Ժպտացի բանգլադեշցիներիս՝ հալալ է, ձեզ լինի… Նույն աշխույժն էր և մարզադաշտին կից, իմ ասած՝ Մայր դպրոցի հարավային պուրակում… Միայն թե տաղավարի անճոռնիությունը բանգլադեշյան պլեների Արտմիջավայրի մի նախագծով լուծեք… Ո՞ւմ եմ դիմում… Հիշում ե՞ք բանգլադեշյան պլեներով 2014-ի հսկայածավալ միջամտությունը Բախշյան մանկական այգում

Արտ-միջավայր. Յուրի Բախշյանի անվան այգում…
Լուսանակարները՝ Զառա Ոսկանյանի

Մեր «Հյուսիսային կողմն աշխարհի առատություն թող ըլլա» սքանչելի համերգին՝ սկզբում Մարմարյա սրահում, հետո՝ Սեբաստիա համերգասրահում, այս բնակիչներից քանի՞սը կար… Ինչպե՞ս էին տեղեկացված, ինչո՞ւ նրանց չբերեցին համերգի (թամաշայի) գեղարվեստի թե քոլեջի մունետիկ-ծաղրածուները…

Անգլիական այգով տուն վերադարձա՝ տանից տուն… Սա էլ արդյունավետ ապրելու իմ հեղինակային բանաձևն է…
– Որքա՞ն,- չի հոգնում կրկնել-հարցնելուց սեբաստացի Արմինեն,- լավ, չե՞ս հոգնում…
Հետո ժամի չափ պատմում է պլեների երաժշտական փառատոնում իմ ուշադրությունը գրաված, պարերգ կատարած իր աղջիկներից՝ Աստղիկից Խաչատրյան, Ինեսայից Հայրապետյան, Սաթինե Տեր-Պետոսյանից, հետո՝ պլեների թարգմանչական փառատոնով  «Քամին Աստվածամոր» գրքի Շուշան Կոստանյան-Հայկ Համբարձումյան թարգմանիչ-խմբագիր սիրուն ամուսնական զույգի բացահայտման մասին…

Մենք այն ենք, ինչ մեզ ինքներս ենք ներշնչում ու այն, ինչ մեզ ներշնչել են ուրիշները։

Թեմա է՝ կասեր ապրող հայը… Էրիխ Ֆրոմ՝ ինչ ենք մեզ ներշնչում, ու ինչ են ուրիշները մեզ ներշնչում, ամեն մեկը՝ մի-մի թեմա, եթե անգամ ձև կա սրանք իրարից զանազանելու…
– Ձև չկա,- կփակի այս թեման՝ իր ասած հավայի խոսակցությունը, Ստեփան եղբայրս…

mskh.am-ի առաջին էջի տեսադասերը, որ հիմա բանգլադեշյան պլեների ալիքի ֆիլմերն են, ես բաց չեմ թողնում… Ո՞նց որ Դավիթը կեռաս է ուտում. այդպես եմ նայում, վայելելով, մեր Նուշիկենց ընտանեկան սերիալը, Կոմիտասի «Գնացեք-տեսեք» երաժշտականով, Թումանյանի «Ծիտը» խաղարկայինով… Ա՜յ քեզ արդյունավետ ամառային ուսումնական կյանք, քիչ է՝ ապրում են, տարածում են… Բաց չեմ թողնում և առաջին էջի հայտարարությունները՝ սկսած ընդունելության նոր ֆեյշնից…

Արտ-միջավայր. դիտահորերի ձևավորում:
Լուսանկարները՝ Հասմիկ Թոփչյանի:

Ես հագուստ հիմա ավելի արագ եմ փոխում, ինչպես և Արմինե Թոփչյանի աջակցությամբ՝ իմ բլոգի գլխագիր նկարները… Այդպես ես հանգստանում եմ, ինչպես բանգլադեշյան պլեները՝ իր փառատոներով, փոփոխվող տեսարան-ներկայացում-հանդիպումներով, դինամիզմով իր, ներկայանում է որպես մի ֆեյշն ցուցադրություն…

Գեղարվեստի պուրակում խմբված հայ-վրացական պատանեկան բազմությունը խմբված-կլանված մի քանի մետրի վրա ջրահեղձ լինող թե մեզ հորձանուտ տանող այս նորահայտ… Տատինցյան Դիանայով... Պարմանուհու այսպիսի արդյունավետ կյանք…

Այսօր Բանգլադեշյան պլեների ամփոփումն է. այս օրակարգով նայեք իմ այս օրվա հրավեր-հանդիպումը մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ, իմ ու իմ վրաց գործընկեր Լելա Ճինճարաուլիի մամլո ասուլիսը… Պլեների արտասահմանյան իմ բացահայտումը… Լելան իջավ գեղարվեստի բարձունքից ու գրկեց ամբողջովին թաց, հայերեն հեղինակային տեքստով մոնոներկայացումը հազիվ ավարտած Դիանային.. Վրաց հանրակրթության հեղինակավոր անձի գրկախառնումը մնաց որպես պլեներ 2017-ի խորհրդանիշ…

Ներկայացումից լուսանկարները՝ Նունե Խաչիկօղլյանի5

Իսկ երեկոյան պլեների ամփոփիչ հավաք-կուլտուրական զբոսանքն է Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի այգում. որպես պլեների պարապմունք ընդունեք՝ մշակութային զբոսանք այգում… Ակադեմիական մակարդակ որպես…

Ես մի բան բաց թողեցի այս արանքում. հունիսի 16, ուրբաթ օրացույցը… Բանգլադեշյան պլեների հինգերորդ օրը… Արդյունավետ օր-ուրբաթ բոլորիս կյանքում… Կարդում եմ ողջ ծրագիրը-օրակարգը՝ ա՛յ քեզ, արդյունավետ կյանք, Էրիխ Ֆրոմ… Կարդում եմ Արփի Սահակյանի մոնոներկայացման հեղինակային տեքստը … խորտակվի, Արփի, ես քեզ այսօր փարվել չեմ կարող…

Քիչ անց, լսվեց ձայնդ…
– Լսում եմ ձեզ, սիրելի՛ս։

Ես փոխե՞մ իմ գրի վերնագիրը…

Ֆոտոխմբագիր՝ Հասմիկ Թոփչյան
#1071

(109) դիտում

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>