0

Ո՞րն է մեր Բաստիլը…

Սերգեյ Դանիելյանին՝ Յոժին, միշտ հավանել եմ, որքան էլ մի տեսակ «նեղացած եմ». անուշադիր է իմ նկատմամբ․․․ Ի՞նչ պակաս «տնազի» խայծ եմ։ Ամոթխածությամբ եմ բացատրում, այո, նրա ամոթխածության հասնող կարևորումով մեր մանկավարժության ու կրթահամալիրի։ Սա ինձ հետ երևի կապվում է։ Սերգեյի տղան՝ Հայկ Դանիելյանը, մեր սանն է՝ հանրահայտ Նելի Արղությանի խմբից, և այս «Զարմացածների և ուրախների մոլորակ» տեսանյութ-զրույցը՝ ինքնազրույցը եթերում Նելին է ինձ տրամադրել․ ես վրիպում եմ երբեմն, միշտ շտկում, անդրադառնում․․․ Պատկերացնում եմ, թե որքա՛ն դժվար է այսպիսի նուրբ արձանագրումը, ու ամեն անգամ փառաբանում եմ մոբիլ  կապի՝ ինտերնետ-այֆոնի ստեղծողներին․․․ Հալալ է ձեզ, խոսքի հաշիվ պահող և երկրորդ պլանից գործող մանկավարժությանը. դիտարկման մեթոդը, երբ կենտրոնում երեխան է իր ինքնաբուխ գործունեությամբ, ի՜նչ անսպառ հնարավորություններ ունի այսօր, մատչելի յուրաքանչյուր դաստիարակ-ուսուցչի համար և կիրառելի յուրաքանչյուր դեպքում․․․ Ի՞նչն է խանգարում՝ տեխնիկապես և վարպետության-սովորույթի ուժով, մշտական  կիրառության համար․․․

Երեկ՝ և՛ առավոտյան մայր դպրոցի ընդհանուր պարապմունքից հետո, և՛ մեր մանկավարժական ակումբից հետո, ներսով-դրսով թափանցիկ, հասանելի մեր միջավայրի տարածքում իմ շրջայց-քայլքի ընթացքում ես տարված էի լանջերում-մարգագետիններում-պուրակներում ինքնամոռաց խաղի տրված տարատարիք երեխաների՝ սաների ու սովորողների խաղով, սեբաստացի-ոչ սեբաստացի, երեխայի ու հոր, երեխայի ու այլ մեծահասակի խմբից-շենքից-տարածքով-ճանապարհումով․․․ Սրանք մեր միջավայրի մանկավարժության արձանագրումն են, ամբողջության մեջ՝ այն մակարդակը, ձեռքբերումները, որը պիտի ներկայացվի, հանրայնացվի դաստիարակ-ուսուցչի ու ծնողի կողմից. ինչպե՞ս ու ե՞րբ, եթե ոչ ամեն օր ու ուղիղ եթերով, ստոպ-կադր արձանագրումներով․․․ Մի՛ ալարեք, կա՛նգ առեք, տեխնիկան ձեր մոբիլ միշտ սարքին վիճակում-տեղում պահեք․․․ Մի՛ շտապեք, լսո՞ւմ եք, երբ տեսնում եք․․․ Օբյեկտիվը ձեր ձեռքին հենց այս հնարավորության համար է, որ տեսնեք․․․

Կրթահամալիրի Բանգլադեշի կրթական պարտեզներում: Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:

Վերադառնալով Սերգեյ Դանիելյանին՝ ինձ համար սկզբունքային է, ջրբաժան, որ արվեստագետը անկեղծ լինի, անկախ, չսիրաշահի, ցանկացած կարգի իշխանության հետ խոսի դու-ով և գործի-ազդի, հանրային-քաղաքական իրադարձություններին մասնակցի-ազդի իր գործիքներով-ինքնարտահայտումով։ Քաղաքացիական շարժման ողջ ընթացքում, հետևել եմ, ավելի ու ավելի հետաքրքիր է ինձ, այդպես է հարաբերվում քաղաքացիական շարժման հետ Սերգեյ Դանիելյանը… Քանի որ Յոժին ու Նիկոլին առանձին-առանձին հրավիրել եմ մեր ուսումնական ագարակ, որը չտեսնել-չապրել չի կարելի, սա Հայաստանն է մեր ստեղծած ու վերջ, ու իրենք առանձին-առանձին ասել են, որ անհամբեր սպասում են այդ օրվան, առաջիկայում նրանց ինքնաբուխ հանդիպումը կկազմակերպեմ Ագարակում… Թաքուն ուղիղ եթերի հեռարձակմամբ, իհարկե:

Եղանակ… Լուսանկարները՝ Անի Սարգսյանի:

Մայիսի 25-ի տոնախմբություն-ցնծությունը հասունության աստիճանի պայմանական անունն ունի՝ 12-րդ դասարանցիների՝ դպրոցական շրջանն ավարտելու, 9-րդ դասարանցիների՝ 9-ամյա հիմնական կրթության փուլը վերջացնելու և 5-րդ դասարանցիների՝  հեղինակային սկզբնական կրթության դպրոց-պարտեզին հրաժեշտ տալու և Մայր դպրոցում՝ միջին դպրոցում հայտնվելու առումով… Տեսաք՝ ինչ ծավալուն ցնծություն է մեզ սպասում, առանց սահմանների, ինքնաբուխ մի ուրախություն… նոր ճաշակ, որ ձեռք ենք բերել հավաքական ուսուցումով մեր հեղինակած-կազմակերպած…

Պատրաստվում ենք հարսանիքի, գիտեք, հունիսի վերջին այս, մինչ այդ ազգագրական մեր օպերան է՝ Անուշի ու Սարոյի հուզիչ սիրո պատմությունը, առաջիկա ուրբաթ, ժամը անփոփոխ՝ 15.15, մարմարյա սրահում, հունիսի 1-ի երգի տոն-ուրախությունը, հակաբացիլը… Մեկն էլ կա, որ մնաց այս շարքում՝ վաղվա երգուսուցում-համերգը «Սեբաստացի խազերի»

Կրթահամալիրի քոլեջիկներ: Լուսանկարները՝ Գոռ Խլոյանի:

 

Նիկոլի հակաբռնի, խաղաղ հաստատակամությունը նաև իր ուղիղ եթերում ինձ դուր է գալիս․ լավ դիրք է, ինքը բոլորիս տեսնում է, մենք բոլորով՝ մեր Նիկոլին․․․ Այս անգամվա խոսքի մղումը քաղբանտարկյալների ազատումն է, երևույթի բացառումը մեր կյանքում, իհարկե․․․ Բայց քաղբանտարկյալի իմ մեկնաբանությունը կա՝ քաղաքացի բանտարկյալ․․․ Ինչո՞վ անգիրի դպրոցի ռեժիմի քաղբանտարկյալ չեն 9-րդ, 12-րդ դասարանների շրջանավարտները այսպիսի քննություններով… Քաղբանտարկյալի ազատման օրինական միջոցների մասին է խոսում մեր վարչապետը, ոչ անմիջապես դռների բացման. քննությունների վերացումը, այս տարի ու հիմա, ինչո՞վ այդպիսի միջոց չէ, ու սրան ի՞նչն է խանգարում… Վարչապետը կամ իր լիազորությամբ մեկը հասկանալի բացատրեր…

Երեխաների հուզիչ նախագիծն այս՝ համոզել ծնողներին շուն գնել, հանճարեղ է ճանաչվել․․․

Հուզիչ էր mskh.am-ի այսպիսի հայտարարությունը՝ բացօթյա ցուցադրությունների մասին․․․ գլուխս պտտվեց․․․

Սրանցով է, որ Բաստիլը պիտի գրավվի՝ մանկավարժության մեջ, թե արդարադատության, որն է նաև Նուբարաշենի կլոր բերդը․․․ Ես այդպիսի մի հրապարակումից ցնցված էի․․․ ու այս մասին՝ վաղվա գրում։

Ֆոտոխմբագիր՝ Սուսան Ամուջանյան, Արմինե Թոփչյան
#1376

(4) դիտում

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>