1

Ի՜նչ է կյանքը՝ առանց դինոզավրերի…

Հրաշալի շաբաթ երեկո էր՝ ընտանիքով Առնոլդենց-Աստղիկենց հարկի տակ. Անդրեան շատ բան է փոխել ինձ հարազատ տարածքում։ Հավաք էր սիրելի կազմով՝ Առնոլդի մայրիկ Մարինեով, քույրիկ Անուլիկով, Դանիել ու Արամ եղբայրներով, հայր Ստեփանով, Էդվարդիկով… Մեր աղջիկը դինոզավրիկի պես մեծանում է։

Անի Արղությանի, Շուշան Փաշինյանի… մեդիա-ներխուժումներն իմ կիրակի… երկուշաբթիով սկսվող ուսումնական ճամբարային-նախագծային երկրորդ շաբաթում ուրիշ զարգացում ու այլ սպասում չեն առաջացնում, քան… դինոզավրականը…
– Դավիթ,- հարցնում եմ,- կուզեի՞ր, որ մեր ագարակում դինոզավրեր բուծեին…
Դավիթը, մինչ այդ բազմոցին վերացած-կենտրոնացած մտքերով, դինոզավրի շարժում է անում… Ցույց է տալիս…
– Հա՜…
– Դավի՛թ, էդ ի՞նչ ես կարդում,- հարցնում եմ իր նոթբուքի, իր սեղանի առաջ, իր սենյակում, իր կիրակիով աշխարհից կտրվածին…- Բա՛րձր կարդա, ինչպես՝ ես, ախպե՛րս…
– Չեմ կարդում, նայում եմ…
– Եվ ի՞նչ է նայում մեր որդի Դավիթը…
– Ինչպես միշտ… ինչ ուզում եմ՝ նայում եմ…
Դավիթը լրացուցիչ՝ տնային աշխատանք է կատարում Մարիետ Սիմոնյանի հեղինակած գիրք-տետրում… Դասականի շատ գրքեր կնախանձեին մայրենիի ուսուցման այս խնդրագրքի երկարակեցությանն ու տիրաժին… Բառերի ստեղծում, իմ սիրելի զբաղմունքը-խաղը, ես հա՛ միջամտում եմ… Արմինեի պարտադրած սովորականության ընթացքին…
– Էս քո իրավունքը չէ, դու մի՛ խառնվի, ընկեր Լուսինեն է որոշում…- ինձ իմ տեղն է ցույց տալիս Դավիթ օրինակելին…

Անդրեատես: Լուսանկարները՝ Աշոտ Բլեյանի:

Բոլոր առաջադրանքները ոչ միայն կատարեց մեր ուսումնատենչը, այլև արանքում, որպես հանգստի լավագույն միջոց-զբաղմունքի փոփոխություն, ավարտեցինք «Սասունցի Դավիթ» էպոսի ընթերցումը, սիրեց-կերավ մայրիկ-օգնական Արմինեին, իր նոթբուքով առանձնացավ, Արմինեի պլանշետով, իր սիրելի մեքենաներով ներս ու դուրս արեց…
– Էս Սասունցի Դավթից էլ չկա՞, վերջացա՞վ էս պատմությունը…- ակնհայտ շփոթված է Դավիթը…
Թումանյան պապիկը պիտի կիսատ չթողներ մեր էպոսի մշակումը, «Սասունցի Դավթին» ամուսնացներ, մի շարունակություն-ճյուղ տար… Շվարել մնացել ենք. կրկնենք, անգի՞ր անենք եղածը… Հեղինակային մանկավարժության ռահվիրաններ, «Իմացումի հրճվանքի» լաբորատորիա, ձեզ ենք լսում…

Շուշան Փաշինյանի ներխուժումը միջին դպրոցից իր մանկության՝ Արևելյան դպրոցի նոր ռադիո, ընտանեկան այնպիսի աշխուժություն բերեց, որ… Իսկական, ոնց որ մի սպասված դինոզավրուհի, խոսեց-քարուքանդ արեց լրագրողի թափով-ուժով-հավեսով Նիկոլի աղջիկ Շուշանը մեր… Հորը օգտակար կլինի քաղաքական կյանքի էս փուլում էս ռադիոնյութի վերլուծումը… Թանկացումների առաջացրած շփոթը, բերած հասարակական խլրտումը հանկարծ քաղաք մտած դինոզավրի մեծ խմբի առաջացրած ազդեցություն ոնց որ լինի… Աշոտ Տիգրանյանի առաջարկած վերջին գիտական նորություններում իմ էլ. փոստում կարդացինք դինոզավրերի մասին… Էսպիսի հումքից ինչե՜ր դուրս կգան մեր բնագիտատեխնիկական ճամբարային գործերում… Արմինեն իր նկարահանած ուսումնաճանաչողական տեսանյութն արխիվից հանեց-դիտեցինք… Լուսինե Փաշայանին մեր ընտանեկան աջակցությունը… Իսկ Անիի տեսքին մի՛ խաբվեք. ստուգեք Դեպի Թռիչք այս փաթեթով դինոզավրական իր ազդեցությունը ձեզ վրա։

Սովորեցնող-սովորողները՝ Ավագ և Արևմտյան դպրոցի ճամբարականներ:
Լուսանկարները՝ Սոնա Փափազյանի:

Սոնա Փափազյանի հայրենագետ-հետախույզների ճամբարական ջոկատը հանկարծ հայտնվեց տիարի հետախուզական թիրախում… Լավ նախագիծ դարձավ, Երևան 2800-ի խնդրագրքում մի մեծ բաժին ավելացավ, ոչ տեղային նշանակության… Պարզվեց, որ առաջացած աղբանոցը բնակելի թաղամասում հանրապետական հյուսիս-հարավ ճանապարհի ԾԻԳ-ի սեփականությունն է… Իսկ մենք ի՞նչ գիտենք Բաբաջանյան փողոցը Աշտարակ-Գյումրի մայրուղուն կապող շինարարության մասին, որի սկիզբը փետրվարին կտեսնենք… Չէ՞ որ այդ շինարարությունը, որ կտրում-անցնում է կրթահամալիրի Բանգլադեշով, շոշափում է ոչ միայն Հարավարևմտյան զանգվածի Բ-4 և Բ-1 թաղամասի բնակիչների շահերը, այլև բոլոր սեբաստացիների՝ սովորող թե ուսուցիչ… Աղբանոցի գոյությունը՝ քանի՜ ամիս, բացատրություն-արդարացում չունի… օր առաջ-ժամ առաջ պիտի վերացնել… Տեսնենք՝ ինչ շարունակություն կընտրեն Արևմուտքի դպրոց-պարտեզի եռանդուն-համերաշխ հայրենագետ-հետախույզները… Ի՜նչ հետքի վրա են դուրս եկել, ու արդյոք պատահակա՞ն, թե՞ Սոնայի ակումբը ձևավորված-գործող լրտեսական ցանց ունի Բանգլադեշում…

Հետախույզ-հայրենագետների այսօրը: Լուսանկարները՝ Սոնա Փափազյանի:

Նախագծերով-ճամբարային ուսուցման մեր փորձը հենց Յուրա Գանջալյանի մասնագետ-հետախույզի ուսումնասիրած Արևմտյան դպրոցի ճամբարային՝ Սոնայի, Արմինեի, Զառայի… սիրելի օրինակներով, հեղինակային մանկավարժության ձեռքբերումներ են, մոբիլ-ստեղծական աշխատանքի իսկական հանք՝ նախագծային ուսուցման ուսումնական-ճամբարային՝ յուրաքանչյուր հետազոտող ուսուցչի կազմակերպմամբ, յուրաքանչյուր ջոկատի օրացույցով… Մենք չենք կարող հարգանքով չվերաբերվել տարիներ կատարած ու ճամբարային առաջին շաբաթում լիուլի՝ կրթահամալիրով մեկ տարածված մեր մանկավարժական՝ Հայաստանի մանկավարժության համար սկզբունքորեն նոր փորձառությանը… Մեր հեղինակած մանկավարժությունը հենց հիմա, նախագծային-ճամբարային ուսուցման այս երեք շաբաթում, ջնջում է լեզվական-աշխարհագրական-պետական սահմաններ՝ նոր լուծումներ-ասելիք առաջարկելով մանկավարժության նորարությամբ հետաքրքրվածներին… Համակարգը մեր բաց է ֆիզիկական ու մեդիա միջավայրում, բայց… կրթության նախարարության, հայ հասարակության միտքն առայժմ առարկայական, դաս-դասարանային համակարգի ճիրաններում է… Ու մենք՝ մեր փորձառության տարածման-փոխանցման պատասխանատուն… «Դպիր», «Թարգմանիչ», պատանեկան ամսագրերը, կրթահամալիրի ուսումնահետազոտական կենտրոնը՝ իր Գևորգ Հակոբյանով, մանկավարժության լաբորատորիաներով, ուսուցչի բլոգներով, աշխուժություն ինչո՞ւ չենք առաջացնում: Դինոզավրական աշխուժության մասին է խոսքը, չէ՞…

Ֆոտոխմբագիր՝ Սոնա Փափազյան
#1270

(139) դիտում

Մեկ կարծիք Ի՜նչ է կյանքը՝ առանց դինոզավրերի… նյութին

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>