0

Բացվո՞ղ, թե՞ փակվող Հայաստան…

Եթե խնդիր կա, սա է խնդիրը…

Եթե ես թեկուզ 100 ռուբլի ունենայի, կհագնվեի, կվարձակալեի սենյակ և կնկարեի ու կնկարեի… Նիկո Փիրոսմանին է՝ վրաց անվանի պրիմիտիվիստը, որի անունով է աշխարհի ամենափոքր թանգարաններից մեկը 6 (վեց) քառակուսի մետր տարածք զբաղեցնող… Դուք զարգացումը տեսեք. 2017-ի վերականգնողական աշխատանքներով նախատեսվում է թանգարանի կարգավիճակ շնորհել ամբողջ փողոցին, որը… կդառնա հետիոտնային… Ահա այս վրաց սիրված արվեստագետին, ում կտավներն այսօր վաճառվում են միլիոնների դիմաց, մենք որպես հայ-վրացական ուսումնական նախագիծ, ծանոթանալու հնարավորություն ունենք առաջիկա շաբաթում: Իսկ Թբիլիսիում պատրաստվում են հուշարձան կանգնեցնել Մուշտաիդ այգում, որտեղ ժամանակին Նիկոն ծանոթացել է իր կյանքի միակ՝ կայծակի պես ճայթած սիրո՝ մադմուազել Մարգարիտի հետ… Հենց այստեղ է վարդերի փնջով եկել Նիկո Փիրոսմանին, իսկ նրա ետևից՝ մի քանի սայլակներ՝ մինչև վերջ լցված դերասանուհու սիրելի ծաղիկներով: Սա իրական պատմություն է, ու այն պետք է հիշել… գտնում է քանդակի համահեղինակը…

Պատկերացրի՞ք, որ այսպես Ջավախքում արժևորվեր-քաղաքաշինական միջավայրում ապրեր մեզ հետ Վահան Տերյանը, կամ Երևանում՝ Եղիշե Չարենցը, լիներ՝  սա այն գյուղն է… այն փողոցը… այն պատուհանը… ձորը… սրճարանը…

Աշնանային լողափ. ջրախաղեր Հյուսիսի լողափում։

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում կգտնեք Հայաստանի Հանրապետության հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում  ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգը, որպես նախագիծ… Ես կունենամ հնարավորություն՝ արտահայտելու վերաբերմունք… իսկ հանրակրթական համակա՞րգը, կրթահամալիրի մասնագիտական ներո՞ւժը… Երեկ միասնական սեմինար պարապմունքին պարզեցի, որ մեր մասնագիտական լսարանը ծանոթ չէ փաստաթղթին… Յուրա Գանջալյանը, ինչպես միշտ, առաջինն ու բարեխիղճ սկսում է, օգնում մեզ կարդալ ոչ ծավալուն փաստաթուղթը… Մեր կանոնադրական պարտականությունն է օգնել նաև այլոց։

Տպավորությունս է, ասեմ. մենք կորցրե՞լ ենք ռուսերենի մինչխորհրդային վիճակը, 1980-ական թվականների ռուսաֆիկացված Երևանը, ու հիմա մեր կառավարությունն ուզում է, սկսել է սրանով ե՞տ բերել… Խի՞,- կասեր արդեն ռուսախոս, ինտերնետը ռուսերենի ուսուցիչ դարձրած Դավիթ Բլեյանը: Դա ազատ քաղաքացու պահա՞նջն է:

Հերմինե Անտոնյանը մեր բարեխիղճ հետևողական է գործում և հաջողում է իհարկե, ձեռքբերումը դարձնելով սեբաստացիական-յուրաքանչյուրինը… Կրթահամալիրի խորհրդի կազմում Ավագ դպրոցի սովորողների ներկայացուցիչների ընտրությունը առցանց որքա՜ն թեթև-վստահելի անցկացվեց: Կեցցենք բոլոր կարգի կառավարիչներս, ինձանից սկսած ու Մարթա Ասատրյանով ավարտած, որ ոչ միայն չմիջամտեցինք, այլև սրանով ապահովեցինք մեր սովորող-քաղաքացու ազատ ընտրելու իրավունքը: Հերմինեն հաջողեց և ՏՀՏ խորացված ուսուցմամբ նոր դասարանի ձևավորման գործում, մեր աջակցությամբ իհարկե… Երեկ ես կարճաժամկետ այդ դասարան-լաբորատորիայում եղա… Վստահություն ստացա և փոխանցեցի: Իսկ լաբորատորիայի ծրագրով խոստացված սարքերին մենք սպասում ենք ամեն օր…

«Մուկն ու կատուն» խաղում են Հյուսիսի 2-4 տարեկանները։
Լուսանկարները` Օլյա Մանդալյանի:

Նախագծային ուսուցման ծավալումը-հաջողությունը ենթադրում-պահանջում է բարեխիղճ հետևողականություն և … կոնկրետության նախագծի իրագործման բոլոր փուլերում… Լավ է, որ «Գետը համայնքում» (Գետը բնակավայրում) նախագծի համակարգող Քնարիկ Ներսիսյանը հաղթահարում է ուղևորություն հիացման շրջանն ու հրավիրում Սեմյոնովկայի, Արտանիշի, Ծովագյուղի սովորողների և ուսուցիչների նախագծային խմբերին կրթահամալիր՝ աշխատանքի հերթական՝ երևանյան փուլին:

Երեկ մանկավարժության կենտրոնում քննարկման հարց էր նախագծային ուսուցման, յուրաքանչյուր ուսուցչի-նախագծի վերահսկումը՝ նախագծով ձեռք բերվող կապերի-զարգացումների-խոստումներն ապահովելու մտահոգությամբ… Ծովագյուղի Աստվածընկալ գողտրիկ-խնամված մատուռում, Սեմյոնովկայի դպրոցին կից  մոլոկանների՝ հրաշքով պահպանված երկու տների դիմաց, Ձկնագետի Սևանա լիճ թափվող հատվածում (ի՜նչ վշտալի տեսարանի առաջ էինք), Արտանիշի Սևանի ափին, մեր ընկեր Սեմի բացատում կրակված խոսքեր-խոստումները չեն կարող որպես կրակոցներ կամ եղավ-անցավ լինեն: Նորից վերադառնամ փաստաթղթին, որն ավարտվում է այսպիսի եզրակացությամբ՝ «Ամփոփելով շարադրվածը՝ կարելի է պնդել, որ իրավիճակի բարելավումը հնարավոր է դպրոցում լիարժեք լեզվակրթության խնդրի լուծման պարագայում` սովորողներին բազմազգ և բազմամշակութային, ժողովրդավարական հասարա­կության մեջ ապրելուն և գոր­ծունեություն ծավալելուն նախապատրաստելով»: Համաձայն ենք, հատկապես այս և էլի ձևակերպումներ վերցված են Եվրախորհրդի, եվրոպական լեզունների կենտրոնի մշակած օտար լեզունների լեզվակրթական քաղաքականության հայեցակարգից: Եվ դա լավ է: Բայց ինչո՞ւ Ռուսաստան և ռուսաց լեզու:

Աշխատանք կավով. Հարավային դպրոց  5 տարեկաններ:
Լուսանկարները՝ Կարինե Բաբուջյանի։

Ֆոտոխմբագիր՝  Տաթև Աթոյան
#1149

 

(112) դիտում

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>