0

Սիրտըս նըման է էն փլած տըներ… Ա՜յ, տո լա՜ճ տընավեր…

Կոտրեր գերաններ, խախտեր է սըներ… 

Կեցցենք բոլորով, որ աշխատում-ապրում-գործում ենք Կրթական պարտեզի Սարալանջին: Վաղուց սպասված նախագիծ… ասում եք դուք, հարթակ, որտեղ յուրաքանչյուրը կարող է գալ, նստել, կարդալ, զրուցել, ժամադրվել, վայր, որը բոլորին կհավաքի, շարունակում եք դուք: Եվ ֆիլմ եք նկարում-պատմում: Ես մի ուղղում ունեմ, գիտեք, ըղձական եղանակը չեմ գործածում՝ իր ենթադրականով, «կարող է», «կհավաքի»-ով, խուսափում եմ… Գալիս է, ժամադրվում է, իր նախագծերն է ուսումնական-անձնային իրագործում, ինչպես դուք, Տաթև Աթոյան, Ռիմա Երեմյան, Գոհար Եղոյան, Լուսինե Սարգսյան ու ընկերներ… Վահրամ Մարտիրոսյան ու ընկերներ, Խորեն Հազարումյան՝ քո Ագարակով…

Սեբաստացիների դիմանկարներ։ Լուսանկարները՝ Գոռ Խլոյանի։

Մայր դպրոցի շեմին երեկ հանդիպեց ինձ Վարդան հասարակագետը, իր ծրագրով… որ խաղողի այգի ստեղծի նոր, սովորողների հետ… Ուրիշ որտե՞ղ… Իրար հետ բարձրացանք Սարալանջ. հարավ նայող մի մեծ տարածք հենց սրան է տարիներ սպասել… Չեմ չափազանցնում… Ի՞նչ է եղել մինչև 1970-ականները Բանգլադեշը մեր, հենց Սարալանջի տեղում… Սարալանջն այսպիսին առաջացել է 20-ամյա, չվերջացող  կառուցապատման արդյունքով… Թող Վարդանն էլ իր սաների հետ մարտի 19-23-ի նախագծային շաբաթում պարզի, իսկ ուսումնական արձակուրդի օրերին ստեղծի իր աշխատանքային ջոկատն ու գործի-արարի խաղողի այգին Սարալանջի…

Բանգլադեշցիները։ Լուսանկարները՝  Կարեն Բիչախչյանի։

Ինձ փնտրել պետք չէ, ես օրվա տարբեր ժամերին, տարբեր գործերով կտրում եմ Սարալանջը՝ հյուսիս-հարավ, արևելք-արևմուտք ուղղություններով… Այ, Արևելքում էլ ինձ բռնեցրին Նվարդ Սարգսյան դիպլոմնիկն ու Անահիտ Մելքոնյան Կրթական պարտեզի համակարգողը, Թամար Հարությունյան դիպլոմային նախագծային խմբի ղեկավարը քոլեջի… Համեցեք, բոլորիդ տեղ-աշխատանք կա Սարալանջին… Տեղն է, պաշտոնապես ներկայացնում եմ դիպլոմնիկ Նվարդի «Սարալանջ» բլոգը։

Վաղուց իմ օրագրում տեղ չեմ հատկացրել օրվա հայկական ինտերնետ լրատվական ցանցով հանդիպող, իմ ճաշակով ընտրված տեղեկություններին… Այսպիսի մի ֆուրշեթ ստացվեց գարնանային- մարտի, երբ սրընթաց ծաղկում են Բանգլադեշում ծիրանենիները… Կարդացեք:

Իսկ կեսգիշերից շատ չանցած, իմ քունն արդեն առած, mskh-ի մարտի 14-ի օրացույցով անցա, ժամերգության-պատարագի սովորույթի ուժով սկսեցի․․․ երգել, Չարենցի «Ռեքվիեմը» Կոմիտասի հիշատակին․․․ Այո, սա ասերգել-վիպերգել է պետք Հարություն Թոփիկյանի, Արթուր Շահնազարյանի զարմանալի նախագծով «Զարկի» տասնյակ տղամարդու հետ․․․ Չեմ կարծում, որ Դավիթը, Արմինեն, Մարիամ Մարտիրոսյանը այնքան խորն էին քնած, որ ես առանց ունկնդիր էի․․․ Իմ այֆոնի հետ նորից ինչ-որ բան այն չէ, ձեռքիս տակ չէր. ոչինչ, դուք իմ կատարմամբ կլսեք «Ռեքվիեմը» Կոմիտասի մասին․․․ Ինչպես կլսենք, կպատվենք «Զարկ» նախագծի արական երգչախմբին՝ ողջ կազմով, առաջիկայում․․․

Ջերմոց լաբորատորիայում էլ է գարուն։
Լուսանկարները՝ Մարինա Մկրտչյանի։

Հիմա ես իմ ժամերգության սարկավագի հատվածին անցա։ Ի՜նչ կյանքի-գործի մարդ է իմ հավատարիմ սանիկ Արթուր Շահնազարյանը (էնպես «քավոր» է ձայնում բջջային կապի եթերում, որ քավոր պաշտոնը կոչում է դառնում)՝ ավագ սանիկն իմ, որ կյանքով-գործով հայոց համար, ինձ համար Սուրբ գրքի համարումի հասցրեց Կոմիտասի «Հազար ու մի խաղը»… «Անտունի» եմ կարդում-լսում-դարձնում աշխարհի ձեզ ծանոթ, տիարի ճգնարանը դարձած անկյունում… Ա՜յ… ձայնարկություն եմ ասել, ա՜յ… Նոտային օրինակում, պարզաբանում է Արթուր Շահնազարյանը, գրված
է «էն ելման գետեր», իսկ «Հազար ու մի խաղ»-ի Ա
հատորում` «էն գարնան գետեր»…  Իրար կողք դրեք «Էն ելման գետերն» ու էն գարնան գետերը… հոմանիշներ չե՞ն հնչում…

Ֆոտոխմբագիր՝ Սուսան Ամուջանյան
#1328

(104) դիտում

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>