0

Խոստովանություն է կիրակնօրյա իմ այս գիրը…

Խոստովանում եմ, որ աղոթքի պես մնացել է իմ հոգում, որ առավոտվա 5-6-ի արանքում ֆեյսբուքի իմ սովորական թափառումով Արմինեի էջում, նրա ուղիղ եթերում հանդիպեցի՝ ապշեցի-լսեցի մինչև վերջ․․․ հունվարի 12-ի սեբաստացիական մեդիաուրբաթ երգ-երգոցը՝ մեր Ավետի՜սը, մեր 2018-ի Սուրբ Ծննդյան Պատարագի ուսումնական նախագծի անո՞նսը․․․ մեր՝ 2018-ի մեկնարկի այցեքարտը, որպես մեր 2017-ի հոգևոր հավաքանիի ձեռքբերում-հարթակը․․․ Սա շատ է, կներեք, անձնային-կարևոր, ու որպեսզի մաքուր-ճշմարիտ լինի իմ գիրը-զգացողությունը, ես խոսում եմ իմ անունից, որպես խոստովանություն կիրակնօրյա իմ գրով․․․

2018-ի հունվարի օրացույցով որոշված, որպես հեղինակային մանավարժությամբ ձեռքբերված արդյունք-ինքնակրթություն, Մարմարյա սրահում, 300-ից ավելի սեբաստացիներ, որպես համույթ, որպես նշան-կամուրջ՝ Կոմիտասի 1910-1914թթ․ Պոլսի 300 հոգիանոց մանկական երգչախմբի, մեջքով կանգնած տեքստ-էկրանին (Արման Երանոսյանի երեկվա դիտարկումն է), ասել է թե գոց-բերանացի երգում-աղոթում են Մարմարյա սրահում ավետիսներով ու շարականներով, ու ողջ սրահը՝ Արագածոտնի Մուղնիից, Ոսկեհատից, Ջավախքից եկածներով, ուսուցիչ-ծնող-բարեկամներով մասնակցում է այս ուսումնական պատարագին, կրթահամալիրի Մարմարյա սրահում․․․

Հին ու նոր Երևանի խաչմերուկում. Հյուսիսային դպրոցի ճամբարականներ:
Լուսանկարները՝ Սեդա Վիրաբյանի։

Իսկ ես վախենում-երկնչում էի, ու ողջ ուրբաթ օրը հունվարի 12-ի՝ առավոտ 08-ից սկսած, հեծանվով, Հասմիկ Սիմոնյանի հետ անցումից հետո էլ, երբ վերջապես ես ոչ միայն նոր կոշիկներ հագա, այլև փոխեցի տաբատս, նոր հագուստը, այդպես է, ինքնավստահության պաշար է… «Հարթակ»-ում էլ ազգագրագետ-հարսանքագետ Մարիաննա Տիգրանյանն իր տոնականությամբ հարսանյաց ծեսին իրենը ավելացրեց ձգող փայլով… ինչպե՜ս կարող էի ուշանալ․․․ Ես ձգում էի հանդիպումը. մի պահ, երբ մտա Մարմարյա սրահ, իմացա՞ք, մանրակրկիտ, նորից ամանորյա արդուզարդի ցուցադրությունը դիտեցի, հետո որոշեցի փախուստ տալ, թող առանց ինձ լինի, հետո կնայեմ մեդիայով մեր-կիմանամ, թող անցնի՜ միայն այս ինձ ո՞չ բնորոշ իմ երկնչանքը՝ վախի վերածվող… Անգամ փախա դեպի Ավագ դպրոց։ Բայց, չէ, ուժ հավաքեցի ու վերադարձա, հայտնվեցի Մարմարյա սրահում․․․ Կարծես մեկը ինձ շարունակ հրում էր․․․ Այսօր, ժամ առաջ միայն լսեցի՝ ինչ եմ խոսել սրահում, ինչպես եմ սկսել ու ավարտել Պատարագը՝ Սյուզիից վերցնելով իրավունքը․․․ Իմ վախը-շփոթը սրահը զգո՞ւմ էր․․․ Շնորհակալ եմ աջակցության համար պատարագի ողջ ընթացքում, ողջ տարի, ուսումնական բարեխիղճ ընթացքի համար դեպի հունվարի 12-ի մեր երգեցողությունը, որ որպես աղոթք հնչեց իմ հոգում ու մնա՜ց․․․ Մնացածը, գիտեք, աշխատանք է ուսումնական, դեպի մեծ երգեցողություն, ամբողջական ուսումնական պատարագ՝ 2018-ի օրացույցով կազմակերպված ու 2019-ի հունվարի օրացույցով նշանակված․․․

Ձմեռային ճամբարի արևոտ մռութիկներ։
Լուսանկարները՝ Մանուշակ Աբրահամյանի։

Արման Երանոսյանի հետ երեկ (ի՜նչ ոգեղեն էր երեկ մեր Արմանը, որքա՜կ կարևոր-ամբողջական բնութագրեց հունվարի 12-ին Մարմարյա սրահում իր տեսած-զգացածը) Մեդիակենտրոնում խոսում ենք հայ-վրացական հանրակրթական կամուրջով ջավախքյան մեր ծրագրերի մոտակա գործողությունների, Ծալկայի դպրոցների ու Ջավախքի մանկապարտեզների ուսուցիչներին-դաստիարակներին վերապատրաստման դասընթացներում ներգրավելու մասին։ Ես Արմանին խոսքի մեջ, բայց ամենայն լրջությամբ խնդրում եմ՝ որոշակի դարձնի 2018-ի իր հարսանյաց ամիսը․․․ որ «Հարսանիք Ագարակում 2018»-ի ոչ մի ամիս առանց իսկական-իրական թագվոր-թագուհու չմնա, որ ծեսը զարգանա-կայանա-փոխանցվի․․․ Ահա, հունվարի 26-ի մեր առաջին հարսանյաց ուսումնական ծեսին ընդամենը երկու շաբաթ է մնացել․․․ Այո՛, բաց ճամբարային օրեր․․․ այսօրվա իմ վատահությամբ հաղթահարելի։ Բոլոր կարգի հարսանքավոր սեբաստացիներ, դե՛, ձեզ տեսնեմ․․․ Գնում ենք միասին, մեր ողջ շուքով-պատրաստությամբ-կարողությամբ հունվարի 26-ի «Իսկական հարսանիք Ագարակում» ուսումնական նախագծի ընթացքով՝ ուսուցչական երգչախմբերի, ամենօրյա ընդհանուր պարապմունքներին սովորողների երգչախումբ հավաքանիների հարսանյաց երգերի, պարերգերի, օրհնությունների, ծիսական միջավայրի պատրաստությամբ։

Ֆոտոխմբագիր՝ Տաթև Աթոյան
#1269

(148) դիտում

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>