0

Թող դատեն ձեր արարքներով, և հետևաբար… ձեր իրական մտադրություններով…

Թող դատեն ձեր արարքներով, և հետևաբար, ձեր իրական մտադրություններով, բայց իմացեք, որ ազատ մարդը պիտի ինչ-որ բացատրություններ տա միայն ինքն իրեն, իր մտքերին ու գիտակցությանը, ու այն քչերին, ովքեր ունեն  բացատրություն պահանջելու իրավունք։
Էրիխ Ֆրոմ

Սա իսկապես Մարիամ Բլեյանի համար է ասված։ Եվ ուզում եմ հավատալ, որ սեբաստացի սանի, իմ քույրիկի համար ես այդ քչերից եմ։ Մարիամը մեր՝ թարմ, ինքնավստահությամբ աղջկական հմայքը բազմապատկած, հաջողակ, սպասված ներխուժմամբ մեր երեկոյան իրականություն կիրակիի բովանդակությունը խտացրեց, ավելացրեց… Արման եղբոր հետ Արցախ-Հադրութ հեռախոսակապն էլ, զինծառայող սեբաստացու նշանավոր հումորը-խաղաղվածությունը-անշտապությունն էլ պակաս բան չթողեցին…

«Երաժշտական փառատոն. դասարանական հաշվետու լսումներ». լուսանկարները՝ Մարինա Մկրտչյանի 

Մարիամն ու Լիլիթ Թադևոսյան-Բլեյանը հուլիսյան գրավիչ ուխտագնացություն են պատրաստում դեպի Լանջաղբյուր՝ հայաստանյաց ծննդավայրը Բլեենց, անպայման արշավային-հայրենագիտական… և՛ լանջերն ենք տեսնելու, և՛ դրանցում բխող ամենասառը ջրով աղբյուրները… Գյուղի հիմնադիր Բլե իշխանաց ժառանգի անելիքը-չարածը հանգիստ չի տալիս. իմ գործուն մասնակցությունը, իհարկե, իրենք ունեն։ Այ, որ Շուշոն էլ միանա… Ամենն իր հերթով:

Դավիթ Բլեյանը չէր կարող չօգտագործել հնարավորությունը Մարիամի հետ крестик-нолик խաղալու… Բայց, դե, «Կարաս» նշանավոր ցանցի մարքեթինգի մենեջերի հետ ոտ գցելը այսպիսի հետևանք էլ է ունենում… Ջախջախո՜ւմ… Միայն թե Մարիամն իր շուրջը տղաների հետ էլ այսքան անհաղթահարելի չլինի…

Կադրեր Հասմիկ Ղազարյանի տեսադասից

Մեր-ձեր Վահրամ Մարտիրոսյանին  Նորքի նշանավոր բուժհաստատության պուրակում գտանք՝ իր Աստծու պարգև Ռուզան տիկնոջով, ընկերներով շրջապատված, հանգստությունն ու ճնշումը գտած… Մնում է բժիշկների զոնդերից ու ստենտներից ազատվի: Հեշտ գործ չէ. հայերից հիմա ո՞վ է ապրում առանց պլաստիկ միջամտության ու զոնդի…

Վահանն ինձ պապիկ է դարձնում, որքան էլ ամենաձայնեղը Սոնան է կանչում՝ Աշո՛տ պապիկ… Սոնայի ձայնը, աչքերի գույնը մաշկի ճերմակ փայլի հետ… Ակսել Բակունցին արժանի կերպար է մեր Սոնան: Իսկ ատամներն ավելացնող Վահանին կարելի է կտրել մորից՝ դուրս տանելով, ջրի տակ մցնելով, ջրային խաղերով… իսկական գոճի, որ գնալով, բոլորիս կարծիքով, Տաթևին է նմանվում… Ես էլ միացա Բլեյաններն ընդդեմ Սերոբյանների բնական պայքարին. Տաթևը այսպիսին էր հաստատ մի տարեկանին մոտ, փափուկ-ճերմակ-ծիծաղախիտ, ուտելու գոճի… Գևորգ հոպարը հո՞ ուսուցիչ-ականատեսն է։
– Մամա՛, Վահանը ի՜նչ լավ երեխա է, ուտելու մռութ ունի, մռութը բռնեմ ուտեմ… Արդեն երեք ատամ ունի… երկուսը հանել ա, մեկն էլ ճամփին ա…,- քնելուց առաջ Դավիթն է պատմում…
– Պապ, ինչի՞ Սոնան քեզ Աշոտ պապիկ է կանչում,- շատ բարձր կրկնում է Սոնայի պես,- Աշո՜տ պապի՜…
– Ինձանից էլ հալալ-զուլալ պա՞պ, Դավի՛թ ջան, ոնց չկանչի… Բացատրում, պատմում եմ… մեր գիրք ծննդոցը…
– Հա, պա՛պ, ախր դու շատ ջահել ես, էդքան ջահել պապի՞կ… հայրիկի չափ:
Ինչ ճիշտ է՝ ճիշտ է. դեր է, սիրով տանում եմ, հո Վահանի-Սոնայի հետ խելքս չե՞մ դնի…

Հռիփսիմե Առաքելյան և ընկերներ. լուսանկարները՝ Մարինա Մկրտչյանի

Կիրակիի աշխատանքային մտքերը մանկավարժության ճամբարներն են օր օրի մոտեցող… Ճամբարներ տեսած ենք, բայց ամենաիսկական, իր ճամբարական ուսուցչով, ճամբարական պատանիով, ճամբարային արդ ու զարդով-առօրյայով, առանցքում մարդկային միավորման՝ մանկավարժական խնդիրները միասին քննելու-լուծելու, փոխանակելը-տարածելը… Իրական խնդիրներով համակված իսկական ճամբարային միջավայր կրթահամալիրի Բանգլադեշում, հունիսի 19-ից… խոստանալով, հայտարարելով… առավել ևս սպառնալով չես պրծնի. քանի հիմքում-առանցքում սեբաստացի ուսուցիչն ու պատանին չեն՝ իրենց ընկեր ուսուցիչների ու պատանիների համար, և մանկավարժության իրական խնդիրները՝ մեր իրականության մեջ գտնված-ընթացող լուծումներով՝ բանգլադեշյան իրականության մեջ գործող, սովորողների և ուսուցիչների նախագծային՝ սովորող-սովորեցնող խմբերով, կենդանի ցուցադրությամբ, կենդանի քննարկումով՝ մեդիա թե ֆիզիկական միջավայրում, գործընկերների՝ բարեկամների հետ, սեբաստացի-ոչ սեբաստացի, հայաստանցի-ոչ հայաստանցի… Այո, նաև բոլոր կարգի իշխանավորների, հասարակության ակտիվ խմբերի, գործարար համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ, նրանց աջակցությամբ: Այստեղ և՛ առավել նպաստավոր պայմաններ, և՛ ուսուցման կազմակերպման նոր միջավայր ապահովող լուծումներ… Կտեսնեք:

Լսե՞լ եք՝ ոնց է-ինչ է խոսում Դավիթը, Ստեփան հորեղբոր նման, ոտից գլուխ հայ «մուննաթ»… Պառկած է իր սենյակում, գետնին, գլուխը՝ քնապարկին…
– Հոգնեցինք էս սենյակից։ Էս ի՜նչ սենյակ է, մի հատ սեղան-աթոռ չկա, որ մարդ նստի դաս անի… Սաղ պատերը գրած են… գրելու տեղ չկա… Մեծ եմ, չե՞ս հասկանում, էլ պատի վրա չեմ գրի՝ թուղթ-համակարգիչը թողած…
– Փակե՛ք իմ դուռը, ես ինքս կփոխվեմ, գնա՛, ասում եմ…
Դուռը շրխկացնում է, շորերը հագնում, քիչ հետո՝ լողարանում հայտնվում, շորերը անում…

Իսկ Էդիտ քույրիկին նորից զարմացնում-հիացնում է իր հասունությամբ…
– Դու գնա, Էդիտ քույրիկ, ես մեծ եմ, միայնակ կբարձրանամ… Դու գնա…
Այդպես էլ անում է, միայնակ իջնում է մեքենայից, անցնում բակով, բարձրանում, մտնում է տուն… որպես տան մեծ տղա… Այնքա՜ն, որ Արմինե մայրիկն էլ է ընդունում…

Ֆոտոխմոբագիր՝ Սուսան Ամուջանյան
#1067

 

(105) դիտում

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>