0

Դադարները մեր ճամփորդության ամենախոսո՞ւնն էին…

Դավիթ Բլեյանի մահճակալը մեծ-բարձր-թանկարժեք ներքնարկ ունի, որ հատուկ ընտրվեց ամիսներ առաջ… Վստա՞հ ենք, որքան թանկ, այնքան առողջարար-որակյալ: Տեսնենք: Մտածում էինք՝ իր սենյակի-անկյան հետ մահճակալն էլ կհավաքվի… Ձգձգվում է: Հինգ տարեկանին, սեպտեմբերի 4-ին չհասցրինք, մնաց 6 տարեկանը՝ դեկտեմբերը այս տարվա… Տեսե՞լ եք՝ ոնց է քնում մեր տղան հիմա, վերջերս… Ներքնակի կողքին, հենց մանրահատակի վրա… Սպարտական դաստիարակություն մեր օրերի…

Պայմանավորվել էինք՝ «Գետը համայնքում» նախագծով իմ Սևան-Սեմյոնովկա-Ձկնագետով-Ծովագյուղ-Արտանիշ-Գետիկի, Աղստևի հովիտներով-Ձկնագետով-Սևան-Երևան շրջագայությունից հետո Դավիթը պիտի պատրաստ լիներ Շուշանին այցելելու՝ Վիեննա թռիչքից առաջ… Շնորհակալ եմ Արմինեին. Դավիթը լողացա՜ծ-պատրաստ… Հասցրինք: Շուշան քույրիկին ո՜նց փարվեց, հետո ո՜նց հրաժեշտի համբույր տվեց: Հասուն եղբայր-քույր հարաբերություններ՝ խելքները-շնորհքը տեղը… Մնացածը իրենցից է կախված, ու իրենք են որոշում Շուշանն ու Դավիթը… Թո՜ռ… Իսկ Վահանով Դավիթը հիանում է… մեծի պես, ինչպես Շուշանը տարիներ առաջ՝ իրենով… Դե, Վահանով չհիանալ, Վահանից աչքը կտրել չի լինում, երբ Վահանը կա, ամեն վայրկյան կենտրոնում Վահանն է… Նկա՜ր: Առայժմ Վահան-Դավիթ կապը չի ստացվում։ Երեկ, աչքի պոչով Վահանին նայելով, Դավիթը ինքնուրույն-մենակ խաղում էր Ջանոյան Կարինե տատիկի տան՝ Վահանի խաղալիքներով… Վահանը այդպես էլ չխանգարեց-մոտ չեկավ:  Հեսա-հեսա քայլում է Վահանը, ու ճանապարհը դեպի Դավիթ բաց է… Կտեսնեք՝ ի՜նչ եղբայրություն կանեն Դավիթն ու Վահանը, որ Արևիկը նախանձի…

«Գետը համայնքում» նախագծով արշավախումբը Ձկնագետում:
Լուսանկարները՝ Սոնա Փափազյանի

Երկօրյա շրջայցը մեր «Գետը համայնքում» նախագծով… ստացվեց: Այս ե՞րբ մեծացան մեր չորրորդ դասարանցիները, որ հիմա միասին այսպիսի նախագծի մասնակիցներ ենք… հավասար հավասարի հետ երկու օր-գիշեր 350 կմ ճանապարհ շատ հոգատար-կիրթ Արթուր վարորդի հետ, այսպիսի ճամփորդության համար հարմար «Սպրինտեր» մեքենայով, մեր Քնարիկի, Սոնա Փափազյանի, իմ հավաքած խճանկար-երթուղով… Գոհար Բալջյանի, Քրիստինե Շահբանզյանի, Կարինե Խառատյանի մամայությամբ, Հասմիկ Սիմոնյան օգնականով, Տաթև Համբարյան ու Միքայել Ղազարյան նախանձելի մարզական զույգով՝ 2017-ի լեռնագնացության մեր խորհրդանիշներով,  9-10-րդցիներ Արենի-Արմենի ավագությամբ… 25 ընկերներ դարձած տարատարիք ճամփորդներ, որ խիտ-շատ խիտ երկօրյայի ընթացքում, առավոտյան 7-ից մինչև ուշ երեկո կարողացան հարազատացնող, հեռանկար ունեցող կապեր հաստատել Սեմյոնովկա, Ծովագյուղ, Արտանիշ գյուղերի, նրանց դպրոցների բարեհամբույր-ընդառաջող ղեկավարների-սովորողների-ուսուցիչների խմբերի հետ, հայտնագործել Ձկնագետը, Գետիկ-Աղստև հովիտներով ստեղծված բնությունը, Արտանիշը՝ իր Սևանա լճով, ծոցով, թերակղզով, բարձունքով, իր ծագումով-ծնունդով Դաշքեսանից Արայիկ Մարգարյանի ու արդեն 12-րդ դասարանցի, ծնունդով արտանիշցի Արտուշի, Վահեի, … հետ… Ա՜յ քեզ պատրաստակամ-քչախոս մարդիկ. հայտնագործությունը մարդու, բնակավայրի, աշխարհի այսպես է լինում… Մի գրի նյութ չէ հավաքվածը, ոչ էլ զոռ եմ տալիս…

«Գետը համայնքում» նախագծով երկօրյա ճամփորդություն Սևանի ավազանով:
Լուսանկարները՝ Քնարիկ Ներսիսյանի, Կարինե Խառատյանի, Հասմիկ Սիմոնյանի:

Այսօր ես այլ նախագծի-ընթացքի-շրջապտույտի մեջ եմ արդեն, ու բոլոր կապերը պիտի տեղավորվեն… Ես քաղաքական մարդ եմ եղել-մնում, ու իմ աշխատանքը-կյանքը-գործը այդպիսին է՝ Նոր Հայաստանի ուսումնասիրումը, հայտնաբերումը, ներկայացումը, այս անգամ՝ Սևանի լեռնացքի Ծովագյուղից մինչև Արեգունի։ Դրախտիկ, Շորժա, Արտանիշ, Ջիլ, Արեգունի՝ Կրասնոսելսկ-Վարդենիսի նախկին ադրբեջանաբնակ, այժմ հայաբնակ գյուղերը, որպես Նոր Հայաստան, կայացե՞լ են… Մարդիկ էլի՞ ժամանակավոր են այստեղ, մի տեսակ երկարատև տրանզիտով, թե՞ բնակիչներ են՝ իրենց բնակավայրի հոգսերով, խնդիրներով՝ լուծումներով ու ձեռքբերումներով ու կապով այս եզերքի՝ Սևանա լճով ձգվող, ճանապարհով-գնացքով, կապը Աղստևի հովտի հետ՝ Ճամբարակով-Գետիկի հովիտով, գյուղերով, նույն Գետիկով-Աղավնավանքով, Գոշով… 1988-1990-ից հաշվեք… 30 տարի է դառնում, ի՞նչ է փոխվել-հաստատվել-կայացել: Ինձ համար, բարեխիղճ կատարելով նախագծի համակարգողի օգնականի աշխատանքը, այս շրջագայությունը 2017-ին անձնական-ընտանեկան-կրթական մակարդակում կատարած իմ աշխատանքի ներկայացման մի հարթակ էր։

Արևմտյան դպրոցի տեխնոլոգիայի արվեստանոցում. կրթահամալիրի տնօրենի օբյեկտիվից:

Արտանիշ-Գետիկ մենք կվերադառնանք՝ սեպտեմբերի վերջ-հոկտեմբերին. մտմտում ենք կրթամշակութային արշավով անցնել։ Մինչ այդ թող գան տարբեր խմբերով մեր նոր գործընկերները, հաստատեն իրենց վճռականությունը «Բարեկամություն» ճամբարի նախագծերում ընդգրվելու-գործելու… Արտանիշ թերակղզին, ծոցը, լճի եզերքը, բնակավայրը, բարձունքները, հատուկ պահպանվող տարածքը եզակի են, գրավիչ, կսիրահարվես. իմ դեպքում սերդ վառ կպահես… Մենք էլի՛ կգանք: Իսկ ես ձեզ կշարունակեմ պատմել… միանալով արշավի մասնակիցների 25 խոսող բլոգին… Կհանդիպե՞նք առաջիկայում և Հարթակում մեր, նախագծի՝ «Հյուսիսափայլի» խոստացած ճամփորդական հավաքին…

Դադարները մեր ճամփորդության ամենախոսունն էին… Առաջինը, որ Սեմյոնովկա-Ձկնագետում եղավ… վերջինը, որ Չարենցի հոշոտված բարձունքում էր… Հանեք սրանք՝ իրենց ուղերձով-միջավայրի մաքրության ինքնաբուխ ակցիաներով, մենք կդառնայինք սովորական զբոսաշրջիկներ: «Գետը համայնքում» նախագիծն այդպիսին չէ, ու երկօրյա շրջագայությունը դրա հաստատումն է:

#1146

(155) դիտում

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>