0

Երանի թե օգտակար ըլլայի․․․

Այսպես է ավարտում Կոմիտասն իր 1912թ․այս գիրը, որ վերնագրել է «Պարն ու մանուկը»։ Սրանով սկսում եմ ես իմ կիրակնօրյա, հերթական գիրը 2017-ի․․․ Իմ ամենից շատ կարդացած հոդվածներից է․ հիմա էլ կարդում եմ կարծես առաջին անգամ, կլանված, որպես հայտնաբերող, ու կրկին հղումով փոխանցում ընթերցողին․․․ որպես կապ-բանալի-լուծո՞ւմ իմ երեկվա գրի «Ու հարսանիքը որպես հասարակական անճաշակության ժայթքում»…

Երգը ներքին՝ հոգեկան զգացումին արտահայտության մեկ ձևն է, ուրեմն շարժում մըն է. պարն ինքնին շարժում մը ըլլալով, երգը կզուգորդվի պարին հետ: Զգացումներն ինչ ուղղությամբ որ ընթանան, երգն ու պարն ալ նույն արտահայտությամբ երևան կուգան: Արդ կրնա ըմբռնվիլ, թե որքա՛ն կարևոր են մանուկին դաստիարակության մեջ երգեցողության ընծայվելիք հոգածությունն ու պարտավորությունը:

Սա իմ մանկավարժության բանաձևերից է։ Ես հունիսի 12, 13, 14, 15-ին, ժամը 18։00-20։00, լինելու եմ Մայր դպրոցում, մասնակցելու եմ «Գեղարվեստը կրթահամալիրում» բոլոր համերգ-ներկայացումներին, ի՜նչ անուններ են, կրկնում եմ՝ Արևելյան կողմն աշխարհի խաղաղություն թող ըլլաՀարավային կողմն աշխարհի սիրերգություն թող ըլլաԱրևմտյան կողմն աշխարհի բերրիություն թող ըլլաՀյուսիսային կողմն աշխարհի առատություն թող ըլլա… Իսկ հունիսի 16-ին, մեր վրաց գործընկերների հետ Սունդուկյանի անվան պետական դրամատիկական թատրոնի սրահում-Անգլիական այգում՝ «Գեղարվեստը կրթահամալիրում» համերգ-ներկայացմանը։ Լինելու եմ նաև հունիսի 22-24 -ին սեբաստացի սովորողների և ուսուցիչների մեծ խմբի հետ «Գեղարվեստը կրթահամալիրում» Վրաստանում ջավախքյան համերգ-ներկայացումներին։ Այսպիսին է մեր հունիսյան օրացույցը։

4-5-րդ դասարանի սովորողները` Սևանի «Ժայռ» ճամբարում
Լուսանկարները` Տաթև Աթոյանի

Հաջորդը իմ էլեկտրոնային փոստով Գևորգ Հակոբյանի «կարող է հետաքրքիր լինել» մակագրությամբ ուղարկած «Աստղային երկնքի այբուբեն» ուղեցույցի թերթումն է վազանցումով․․․ Այբուբեն եմ ասել, դե, յուրացրու, միայն թարգմանելը չէ․․․ Լա՞վ ձեռնարկ է Սևանի «Ժայռ»-ի մեր բնապահպանական-հայրենագիտական, ուզում էի ասել՝ տիեզերագիտական, ճամբարում աստղային երկնքի դիտումներն սկսելու, մեր թվային աստղադիտակը Սևանի ճամբար տանելու համար․․․ Ուրիշ բան դեռ մտքովս չի գալիս։ Ո՞վ սեբաստացի սովորողի ամառային գործունեությունը կսկսի սրանով․․․Կդառնա՞ այս երկնային այբուբենը ամառային ընթերցարան, ամառային ֆլեշմոբերի խնդրագիրք։ Ո՞րն է հաջորդ քայլը, տիարք, Գևորգ, Էմանուել ու ընկերներ․․․ Խոսեք, գործեք, սրանով իմ գիրը կյանք բերեք, որպես նաև գրի անընդհատության խթաններ։

Մեր «Թարգմանիր»-ի Սիրանույշ Ասատրյանի տրամադրած ցուցանիշներով՝ «Հաջողակ մարդկանց առավոտվա տասը սովորույթներ, որոնք կբարելավեն ձեր կյանքը», հաստատեցի իմ հաջողակ մարդ լինելը։ Ինձանից ավելի հաջողա՞կ՝ եզակի անունով, պատվավոր երկու կոչումով՝ Տիար ու Բլեյանի դպրոցի հիմնադիր-տնօրեն․․․ Երկու տեղ եմ, չէ՞, զբաղեցնում պատվանդանին, մնացածը թողնում եմ ձեզ. ստուգեք ձեր հաջողակությունը Սիրանույշի առաջարկած թեսթով ու զբաղեցրեք ձեր տեղը…

Ավելի երկար կանգնեցի Նուբարաշենի կլոր բերդի թիվ 13 խցում բարեկամացած Էրիխ Ֆրոմի՝ գերմանացի փիլիսոփա հոգեբանի 30 ասույթների վրա, մեր Դիանա Տատինցյանի թարգմանությամբ․․․ Ահա թիվ մեկը․ «Մարդու կյանքի ամենակարևոր խնդիրը ինքն իրեն կյանքի կոչելն է, դառնալը այն, ինչ դառնալու ներուժ ունի։ Մարդու ջանքերի ամենակարևոր արդյունքն իր սեփական անհատականությունն է»։  Ողջ կյանքը չգիտեմ-չեմ հիշում, իմ երկրորդ վաթսուն տարվա ջանքերն այսպիսի ամենակարևոր արդյունքին են ուղղված․․․ Այդպե՞ս է, ընթերցող, հարցնում եմ։ Սա կտակարանային «Արդ՝ եղերուք դուք կատարեալք, որպէս եւ հայրն ձեր երկնաւոր կատարեալ է» պատվիրանը չէ՞, միշտ հարգելի Ֆրոմ ջան․․․

Բնապահպանական գործունեություն «Ժայռ»-ում:
Լուսանկարները` Գոհար Եղոյանի:

Որոշված է՝ մենք 19-21-ին հունիսի ապրում-գործում ենք հեղինակային մանկավարժության փոխանցման բաց ճամբարում կրթահամալիրի Բանգլադեշի․․․ Երեկ Մարիետ Սիմոնյանի ու Սուսան Մարկոսյանի հետ ավարտեցինք այս ճամբարի կազմում հատուկ՝ կրտսեր դպրոց-պարտեզների դասվար-դաստիարակների մի ջոկատի նախագծի քննարկումը՝ իրականացման համար անհրաժեշտ բոլոր պայմաններով․․․ Այս ճամբարի հաջողության հիման վրա է գործելու հունիսի 26-28-ի Մանկավարժության նորարաության ճամբարը՝ «Բարեկամություն» խորագրով, Հայաստանի ու Վրաստանի նորարարությամբ տոգորված մանկավարժների համար․․․ Սեբաստացի ուսուցիչները՝ գործընկեր ուսուցիչների համար։ Սա 2018-ին մեկնարկող, ամենամյա դարձող տարածաշրջանային բաց ճամբարի նախատիպն է, որի ստեղծման մասին ես հայտարարեցի օրեր առաջ Թբիլիսիի քաղաքացիական ֆորումին․․․

Չի ուշանա, հաջորդ շաբաթ մեր Ավագ դպրոցի նախաձեռնող սովորողների-ուսուցիչների խումբը կհրապարակի նույն «Բարեկամություն» խորագրով պատանեկան բաց ճամբարի հրավերը, էլի կրթահամալիրի Բանգլադեշում, այս անգամ սեբաստացի պատանիները պատանիների համար․․․ Կլինի՞ այնպես, որ այս ճամբարը ևս դառնա տարածաշրջանային բաց ճամբարի նախատիպը։ Ես վճռական եմ տրամադրված։

Մաշտոցներ բարձունքի ծաղկունքը…
Լուսանկարները` Նունե Խաչիկօղլյանի:

#1066

(101) դիտում

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>