0

Անցումների Տիար. այս անգամ՝ Գլդան-Բանգլադեշ… Բարի օր։

Թող Սուսանը թարգմանի շարունակաբար Դավթի ռուսերեն ֆրազախոսությունը, ինչպես это было круто՝ զիլ էր

Շաբաթվա սկզբին Դավիթը մայրիկին հարցնում է.
– Քանի՞ օր մնաց հայրիկի գալուն…
Երբ լսում է պատասխանը՝ երեք օր, գրկում է մայրիկի պարանոցը, ու.
– Ничего страшного*…
Այսպես դիմավորեցին ինձ երեկ իրիկուն անձրևային-մշուշոտ ճանապարհից հետո Արմինեն ու Դավիթը… Ու առաջին լուրերը թիֆլիսյան իմ գործուղումից հետո փոխանցում են ինձ…

Այսօր Լուսինե Փաշայանի ծննդյան օրն է… Դավիթն ու ես մեր պատշգամբի վերջին վարդն ենք կտրում, փշերից ազատում մեր «Փաշա Լուսոյի» համար, Դավիթը նկարել է բացիկ, բայց այդպես էլ խոսքեր չի գտնում գրելու իր քնքուշ ուսուցչուհուն՝ միշտ փարվելու արժանի…
– Դե, ոչինչ, նկարել եմ՝ գրել եմ…
Դուք շարունակությո՜ւնը լսեք.
– Ադրիանա՜ն է վերադարձել, հայրի՛կ…
Կարծես աշխարհն ինձ տվին…  Արմինեն ու Դավիթը, իրար հերթ չտալով, պատմում են՝ մի քիչ մեծացել է, բոյ քաշել, նույն խորհրդավոր-հմայքով Ադրիանան է, որ անբաժան էր Դավթից, մեր ընտանիքից, իմ գրից Դավթի հասունացման շրջանում… Շնորհակալ եմ, Ադրիանայի ընտանիք, Դավթի դասարան, իմ գիր… միշտ սեբաստացի յուրաքանչյուրիդ… Ախր, ձեր դպրոցն է, այդպես է ստեղծված՝ ո՛չ գնալու, այլ գալու համար, որպես հանգրվան, կղզի, օազիզ, հարթակ թռիչքի… Ինչ այնպես չէ՝ փոխե՛ք սեբաստացու օրերին… Մեր-ձեր տոնը, նոյեմբերի 18-ի ձեր կարևոր հավաքը դարձրեք ընտանեկան-համայնքային…

Դավթի լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի։

Դավիթը Անուլիկի պայուսակից վերցրել է քաղցր ջուրը շշով, խմել է… Իմացել են։ Անուլիկը ժպտացել է բոլորին… Պատկերացրի՞ք ժպտացող Անուլիկին մեր մշտահմա: Այս մասը Արմինեն պատմեց։ Ես, իբր խոժոռ, նայում եմ Դավթին։
– Միշտ էլ, պա՛պ, տղաներով աղջիկների պայուսակների համով բաներն ուտում ենք։ Մեր աղջիկները գիտեն։
Սա էլ Դավիթն է պատմում։

Իսկ այսօր նախատեսված էր Դավթենց խնձորենիատունկը Արևմուտքում… Ես պիտի մասնակցեմ խոնավության պատճառով հետաձգված այս ծեսին… Ոչի՜նչ կամ ничего страшного, ընկեր Էդմոնդ։ Սեբաստացու օրերին կտնկենք, հայր ու որդի-ընկեր Էդմոնդ…

Շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ, ով մոտեցրեց-իրական դարձրեց կրթական կասկադում մեր էստրադայի ներառում-կայացում հաստատումը։ Կարևորը, որ այն կա, փաստ է, և ավելի լավ, որ նրա շուրջ-նրանով տոնախմբությունը կլինի սեբաստացու օրերին… Մերը բաց էստրադա է, հարթակ թռիչքի, ու հերթականը։ Իսկ այսօրվա մեդիաուրբաթը կանենք որպես օրացուցային ավանդական հակաբացիլ-տոնախմբություն Մարմարյա սրահում։

– Որ դուք միշտ ուրախ լինեք,- գրեց Դավիթը Լուսինե Փաշայանի շնորհավորական բացիկում ու վարդով-մանդարինով-տերևով դուրս ելավ առավոտյան տանից: Անցանք աշխատանքի՞։ Ընտանիքով։ Թիֆլիսի Գլդանից Երևանի Բանգլադեշ։

Երևան-Թբիլիսի․ կրթահամալիրի տնօրենի օբյեկտիվից։

#1204

Ничего страшного – Ոչինչ։ Բան չկա։ Կդիմանա՜նք, չենք կորչի։ 

(116) դիտում

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>