0

Այս շաբաթվա մեդիաուրբաթը՝ հինգշաբթի օրը

Հարգելի տիար Բլեյան.
Հոկտեմբերի 13-ին ուսումնական օրացույցով Ավագ դպրոցի մեդիաուրբաթ-համերգն է: Նույն օրվա Գյումրու համերգում ընդգրկված են  բոլոր երաժիշտ դասավանդողները: Այս մասին Ձեզ հետ բանավոր խոսել էի. խնդրում եմ, հնարավորության դեպքում, Մեդիաուրբաթը տեղափոխենք հինգշաբթի: Նախապես շնորհակալ եմ:
Հարգանքով՝ Մարթա

Մարթա Ասատրյանը կարևոր առաջարկ է անում։
Բացի Գյումրու ընդգրկուն նախագծից, ունենք նաև Ջավախքի Թմբկաբերդի բարձունքի նվաճում՝ Ասպինձայի Դամալայով, Թբիլիսիի երկու նախագծերը՝ պատանի հնագետների և «Նկարում ենք Փիրոսմանի» ցուցադրության, Թբիլիսի Գլդանիի դաստիարակների վերապատրաստման երկրորդ փուլի․․․ Մեդիաուրբաթ-հինգշաբթին թույլ կտա այս նախագծերում ընդգրկված սովորողների տոնախմբություն-հավաք անցկացնել «Սեբաստացիներ» երգչախմբերի պարտադիր մասնակցությամբ։
Ահա ինչու,
  • հոկտեմբերի օրացույցում կատարում եմ փոփոխություն.
  • պարտադիր եմ համարում, որ այսօր՝  մանկավարժական ակումբից անմիջապես հետո,  Սեբաստիա» համերգասրահում  այս նախագծերի պատասխանատուները ներկայացնեն նախագծերը, ճամփորդության հայտերը, պատրաստության ընթացքը։

(16) դիտում

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>