0

Կրթահամալիրում շարունակվում է 2017-2018 ուստարվա ընդունելությունը

Հարգելի գործընկերներ.

Կրթահամալիրի դպրոցում, դասարանում, սովորողների ընտրությամբ գործունեության, դասընթացի խմբում, լրացուցիչ կրթության խմբում 2017-2018 ուսումնական տարվա ընդունելության պատասխանատուները դպրոցների ղեկավարներն են, դասարանների ղեկավարները՝ դասվարները, կազմակերպիչները, սովորողի ընտրությամբ դասընթացի, գործունեության, ակումբի, լրացուցիչ կրթության խմբի ղեկավար մանկավարժական աշխատողները։ Իմ նախաձեռնությամբ կրթահամալիրը mskh.am-ում թարմացրել,  facebook-ում տարածել է Քոլեջի, ավագ դպրոցի, դպրոց-պարտեզի ընդունելության հայտարարությունները։ Հաջորդը կլինեն միջին դպրոցի և լրացուցիչ կրթության հայտարարությունները։

Հիշեցնում եմ, որ  կրթահամալիրում ուսումնական գործունեության մեջ ներառված աշխատողի հիմնական աշխատավարձը ձևավորող միասնական ցուցանիշներով՝

  • նախակրթականի խումբը կազմված է 2-5 տարեկան 20-25 երեխայից.
  • 1-12-րդ դասարանը, այդ թվում՝ 5 տարեկանների, 20-25 հոգիանոց խումբն է, մինչև 2 կրթության առանձնահատուկ կարիքով սովորողով։
    20-ից պակաս և 25-ից ավելի սովորողով խումբը, դասարանը ձևավորվել են այս ցուցանիշի խախտումով, որը մինչև օգոստոսի 30-ը պետք է շտկել։

Ընդունված են համարվում այն սովորողները, որ սահմանված կարգով կնքել են ուսումնառության պայմանագիր, կատարել են պայմանագրով նախատեսված առաջին վճարումը։ Ամեն օր կրթահամալիրի տնօրենի գրասենյակը տրամադրում է ընդունելության մասին տեղեկանքը։ Տեղեկանքից երևում է, որ կրթահամալիրի Արևելյան դպրոցում նախատեսված՝ Հասմիկ Ղազարյանի և Արմինե Մնացականյանի, Արևմտյան դպրոցում՝ Աշխեն Թադևոսյանի 1-ին դասարանները լրացվել են։ Լրացվել են նաև 1-12-րդ կոնկրետ դասարաններ, մանկապարտեզային խմբեր։  Հայտարարվածից դուրս նոր դասարան-խումբ կարելի է բացել միայն կրթահամալիրի տնօրենի գրավոր համաձայնությամբ, դրա համար անհրաժեշտ պայմանների (դասասենյակ, տարածք, ուսուցիչ, դաստիարակ, այլ) առկայության դեպքում։

Միջին, Ավագ դպրոցը, Քոլեջը կրթահամալիրում մեկական են, և ընդունելության նրանց գործողությունները գործընկերների հետ համաձայնեցնելու կարիք չունեն։ Կրթահամալիրի դպրոց-պարտեզներում ընդունելությունն այս փուլում ենթադրում է համերաշխություն, համաձայնություն, աջակցություն՝ ուղղված բոլոր չորս կրտսեր դպրոցներում թերբեռնված (մինչև 20 սովորողով) դասարանների միաժամանակյա համալրմանը։ Սա չի նշանակում, որ դպրոց-պարտեզների լրացված դասարաններում  ընդունելություն չի արվում։ Սա նշանակում է, որ մինչև պայմաններին ծանոթացնելը ծնողը տեղեկացվում է թափուր տեղով դասարանի բացակայության, կրթահամալիրի այդ դպրոցում այդպիսի դասարանի մասին։

(67) դիտում

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>