0

Լողավազան-լաբորատորիան պատրաստ է հունվարյան նախագծերին

Կրթահամալիրի ծածկած լողավազանը, որը Արևմտյան դպրոց-պարտեզի տարածքում է, 2017թ. հունվարի 9-ից գործում է որպես կրթահամալիրի ինքնուրույն ծառայություն (կրթական օբյեկտ): Ծառայության ղեկավարի, կրթական օբյեկտի պատասխանատուի պարտականությունները հանձնված են Տաթև Համբարյանին: Ջեռուցման, հիգիենիկ վիճակի պատասխանատուն Նորա Սևոյանն է: Տաթև Համբարյանը մանկավարժության աջակցության կենտրոնի ջրաթերապիայի մասնագետ է:

Լողավազանն ուսումնական լաբորատորիա է, որն իրականացնում է լողաթերապիա դրա կարիքն ունեցող տարատարիք երեխաների համար, ուսումնական պլանով որոշված հանրակրթական լողուսուցում, լրացուցիչ կրթություն, այդ թվում՝ նաև մանկավարժական աշխատողների վերապատրաստումներ, այլ ծառայություններ: Ուսումնական-ճամբարային հունվարին ուսումնական լաբորատորիան միջավայր է ամենատարբեր նախագծերի իրականացման համար: Ուսումնական լաբորատորիայի օգտագործման հետ կապված հայտերը, աշխատանքներն անմիջապես ուղղվում են Տաթև Համբարյանին՝ 077 87 47 13 հեռախոսահամարով կամ t.khambaryan@mskh.am էլ. հասցեով: Դրանք պիտի գրանցվեն լողավազանի բլոգում։

Լաբորատորիան աշխատում է երկուշաբթիից-ուրբաթ, ժամը՝ 9.00-16.00 ուսումնական պարապմունքների համար, 16.00-20.00՝ այլ ծառայությունների: Շաբաթ օրը 10.00-14.00՝ ուսումնական պարապմունքների, 14.00-20.00՝ այլ ծառայությունների համար, Տաթև Համբարյանի կազմած-հրապարակած ժամանակացույցով:

(86) դիտում

Яндекс.Метрика