0

Աշուն է, ճտերը հաշվելու ժամանակը․․․

Մարիետ Սիմոնյանի հրապարակումից ու Յուրա Գանջալյանի քոմենթից հետո գրելս չի գալիս․․․ Օրագրային գրառումների, թե պարզապես օրագրերի որոշակի պարբերական քանակից հետո կրթահամալիրի տնօրենը գրելու, մանկավարժական հարցադրումներ անելու կարիք-պատվեր-պահանջ, տո, իրավունք էլ չի ունենա։ Կվերածվի գործադրի, կսպասարկի մանկավարժությամբ զբաղվածներին, կստանձնի ստեղծագործական հավաքների սպասարկման ծառայությունների կազմակերպչի, հա-հա՝ մենեջերի պարտականություն… Ու ճիշտ կլինի․ դրան էլ տանում ենք։ Ես, իհարկե մենեջեր չեմ լինի, կսկսեմ օգնել անհատապես, ով դրա կարիքը կունենա, առանձին ուսումնական նախագծերի իրականացմանը․․․ Սիրով։ Գրելու բան՝ իհարկե կա․ Դավթի հայրիկի օրագիրը․․․

«Մեր թաղը» անիվների վրա նախագիծ:
Լուսանկարները՝ Արմինե Գյոնջյանի

Սովորող՝ կարգավիճակով, պահանջներով, ամեն օր․․․ Սովորողի դերում Դավիթ Բլեյանի վիճակը բարդացել է. դպրոցում չգիտեմ, Փաշայան Լուսինեն ինձ հաստատ կխնայի երկա՜ր, բայց տա՜նը․․․ Գյումրեցին կասեր՝ զոռե գը․․․
Արմինեն Դավթի հետ հարաբերվելիս՝ ուսուցիչ չէ, մայր է։
– Արի՛, Դավի՛թ,- առավոտյան կշտամբանքի փայը ավարտելու, կիսատ թողնելու համար ասում եմ,- գնանք լողարան, խոսենք հայր ու որդի, հասկանանք․․․
Ցնցուղի ջուրը ցնցում է Դավթին, հումորը, միտքը տեղը բերում։
– Դավիթ, քո քույրիկները՝ Լիլիթը, Տաթևը, Շուշանը, գիտե՞ս՝ ի՜նչ գովական սովորողներ են եղել, ինքնուրույն, հենց տուն են մտել դպրոցից, իրենց գործին-բանին․․․ Ո՞վ էր տանը նրանց ուսումնական գործերին խառնվում․․․
– Ես որ ծնված չեմ եղել, պա՜պ, դու իմ քույրիկների հայրիկն ես եղե՞լ․․․
Այսպես, քոմենթով ամեն ինչ իրար խառնեց իմ ընկեր-տղան… Թող մնա վաղը։
– Արի իրար հետ միշտ իմ փոստը բացենք, պա՜պ, մայրիկը շուտ է նյարդայնանում։
– Պայմանավորվեցինք։

Աշնանային լողափն ու հեծանվավարությունը արևելքում:
Լուսանկարները՝ Սյուզաննա Սարգսյանի:

Շուշան Բլեյանը պատրաստվում է իր ուսումնական-երկարատև ճամփորդություն-վերադարձին Վիեննա․․․ Երևանյան ամառը մի տեսակ մի շնչով ու մի քանի համերգով անցկացրեց․․․ Երեկ, Մեդիակենտրոնում իր ընկերուհի Անի Սարգսյանի ու իր տեսքից հուզվեցի․․․ Երկուսն էլ ինքնավստահ, պսպղուն․․․ Շնորհակալ եմ, «Սեբաստացի» TV , սեբաստացի ընկերներ, այս համերգի, աջակցության համար․ ամենքիդ  հետ լինի։

Արևիկ հոգեբանի ու կրծքին տեղավորված երկամսյա՞  Եվայի հետ այսպիսի հանդիպումը Արևմուտքի դպրոցի ճանապարհին ինձ հանկարծակիի բերեց․․․ Արդեն միասին ճանապարհում են ամեն օր 5 տարեկան Ալեքսին դպրոց․․․ Այս պատումը «պսպղուն» բառից եկավ։ Արևիկը մեր արևի տակ պսպղում էր, իսկապես, չգիտեի՝ ո՜նց լուսանկարեմ, ո՞ր կողմից․․․ Չստացվեց, մնաց հաջորդ անգամ։ Կհանդիպենք։

Արևիկն ու Եվան։
Լուսանկարները՝ Աշոտ Բլեյանի

Հայաստանում լրագրողները հենց պարապ են մնում, հիշում են մի բան գրելու համար սկսում են հիշել, որ բուհերը հաջորդ տարի կմնան առանց ուսանողի, որ․․․ կրթության որակը ընկել է․․․ Կյանքի, ապրելու որակի անկման, հավեսի անհետացման հետ գործ չունեն․․․ քաղաքական կստացվի։ Ո՛չ էլ ծնունդի գահավիժող անկման, ո՛չ էլ, առավել ևս այս ամենի լուծումների. ասենք, ցույց տային, որ այսինչ բուհում այսինչ բանը փոխել են, որ անհանգստությունը բուհին ուրիշ է դարձրել, ավելի կարող, գործուն, այսօրվա մարդուն ու իր կյանքին ուղղված․․․ Չէ, ասում են, մեզ ուսանող տվեք, պատրաստի ու հիմա, որ մենք աշխատանք ունենանք․․․

Մարդու ծնունդի համար ինն ամիս գոնե պետք է․․․ Մի բան էլ կարծես, որ մոռացե՞լ են․․․

#1145

(140) դիտում

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>