0

Հանելուկ հանելուկներ կամ ամենահանելուկներ Շուշանիկի համար, Տաթևիկի ծննդյան օրվան` որպես տորթ

  • Ցած իջնելիս ծիծաղում է, բարձրանալիս նա լալիս է
  • Ճերմակ դաշտի վրա սև հետքեր է թողնում նա
  • Հոս պուպուզ, հոն պուպուզ, երդիկից`դուրս
  • Ա-ն ու Բ-ն թառեցին, Ա-ն ընկավ, Բ-ն կորավ, ո՞վ մնաց լարին
  • Անգետի մեկը «բողկ» բառը ցանել մտածեց գարնանը: Արդ այս հարցն է մտքումս ծագում. բո՞ղկ, թե բառեր կաճեն այգում

«Հանելուկ ստեղծելիս ի՞նչն է գործի դրվում` տրամաբանությո՞ւնը, թե երևակայությունը»: Սա էլ իմ վերջին հարց-հանելուկը Տաթևիկին: Քո ծննդյան օրը, Տաթևիկ, մի գաղտնիք բանամ, որ ինձ օգնել է գտնել Ռոդարին: Պահմտոցի խաղը, որ Շուշկին շատ է սիրում, կապված է հանելուկների նկատմամբ նույն հակումով` նոր կորած էի, իսկ այժմ կամ: Ես արդեն չկայի, պարզվեց` ահա, այստեղ եմ: Նման «կանխորոշված» վտանգ հաղթահարելու շնորհիվ Շուշանիկի մեջ ամրանում է իր նկատմամբ վստահությունը, աճելու հատկությունը, լինելիության երջանկությունը:

Իմ Հանելուկ-Շուշանիկին, իմ Ձնծաղիկ-Տաթևիկին… թաքնված հայրիկ.

Գաղտնիք է` հանելուկի նման,
Անվերջ է` թվերի աշխարհի պես,
Զրնգուն է, ինչպես մի երգ
Ու հայտնվում, կարծես,
Պահմտոցի խաղում…
Նրա անունն է` Շուշանիկ Բլեյան

11.03.2001թ. մարտին հայտնվում է ձնծաղիկը, ու ծնվում է Տաթևիկը:

(47) դիտում

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>