0

Գրիգոր Խաչատրյանի մրցանակակիր Աշոտ Բլեյանի հայտարարությունը

20.09.2000
ք. Երևան

Արդարադատության և Ներքին գործոց նախարարությունների համակարգում կրթական-լուսավորչական արդյունավետ աշխատանքի համար ես արժանացա Գրիգոր Խաչատրյանի մրցանակի: Իմ կատարած աշխատանքում իր կարևորությամբ, ծավալով ու հրատապությամբ ես առանձնացնում եմ կալանավորների շրջանում կրթական-լուսավորչական գործունեության ծավալումը, կալանվածների իրավական կուլտուրայի բարձրացմանը և ինքնակրթության կազմակեպմանն ուղված աշխատանքները:

Չափահաս, հազարի մոտ քաղաքացիներ օրեր, շաբաթներ, ամիսներ շարունակ քաղաքակիրթ-հետաքրքիր-օգտակար ու բավարարում պարգևող զբաղմունքի խնդիր ունեն: Իրենց ոտնահարված իրավունքների և ազատությունների շուտափույթ վերականգնման գործում, որպես անմեղ համարվող անձինք, ՀՀ քաղաքացիները, ում մեղավորությունն ապացուցված չէ օրինական ուժի մեջ մտած դատարանի դատավճռով, քննչական մեկուսարանի կալանավորները, իմ բախտակից ընկերները հասարակությունից արդարացի ակնկալիքներ ունեն: Հասարակությունը պարտավոր է շատ ավելի լուրջ զբաղվել քաղաքացի  ու մարդ կալանավորների հանարաճանաչ իրավունքների ու հիմնական ազատությունների ապահովման աջակցության խնդրով: Ես նկատի ունեմ ՀՀ սահմանադրության գլուխ 2-ի 14-48 հոդվածներով որոշվածը: Այս իրավունքներից ու ազատություններից, ոչ իրենց կամքով ու հակառակ իրենց կամքի, հարյուրավոր կալանավորներ զրկված են:

Այս նպատակով, Գրիգոր Խաչատրյան մրցանակի զորությամբ ու իրավասությամբ, ես հիմնում եմ Կալանավորների աջակցության ֆոնդ և իմ բոլոր համակիրներին, ընկերներին, սաներին ու հարազատներին, բոլոր քաղաքացիներին ու միջազգային բարեգործական ու ոչ կառավարական կազմակերպություններին, հասարակական կազմակերպություններին ու իրավապաշտպան միություններին, պաշտոնատար անձանց կոչ եմ անում առավելագույնս աջակցել ֆոնդի գործունեության ծավալմանը՝ որպես կալանավորների բարեկամներ: Ես խնդրում եմ իմ բացակայության շրջանում կալանատան «իմ բարեկամը» ճանաչված լրագրողներ Ռուզան Մինասյանին, Վիկա Աբրահամյանին, Ժաննա Ալեքսանյանին ու Արմինե Օհանյանին, որպես ֆոնդի համանախագահներ-համակարգավորողներ, ստանձնել գործի կազմակերպման պատասխանատվությունը: Ես պատիվ կհամարեի, եթե Գրիգոր Խաչատրյանը խրախուսեր ֆոնդի ստեղծումը և գործունեության ծավալումը:

Որպես անկախության տարեդարձին կալանավորի նկատմամբ ՀՀ քաղաքացիների ուշադրության ու բարի կամեցողության դրսևորում՝ ես հայտարարում եմ նվիրատվության շաբաթ՝ սկսած այսօրվանից: Նվիրատվություն՝ ամենատարբեր ամսագրերի, թերթերի, զբաղմունքի նյութերի, քարտեզների, տեղեկատուների, ինքնուսույցների, գրենական պիտույքների, իրավական նյութերի (դատավորական ու քրեական օրենսգրքեր, ժողովածուներ): Բերեք դրանք Բլեյանի դպրոց, Ա1+, «Հայկական ժամանակ» ու «Առավոտ» օրաթերթեր:

(136) դիտում

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>