0

Մարտ, ծառզարդար, անընդհատ կրթություն

Կրթահամալիրի մանկավարժության կենտրոնը հրապարակել է մարտի 13-ի մանկավարժական ակումբի և մարտի 14-ի մանկավարժական դպրոցի ծրագրերը։ Դրանք մեր ուսումնական կյանքի կազմակերպիչ ուսումնական օրացույցի, հեղինակային կրթական ծրագրի 2018-ի բովանդակության արտացոլումն են։

Անհրաժեշտ եմ համարում մի քանի պարզաբանում տալ։

Սովորողների 2018թ. գարնանային արձակուրդը ամենահարմար շրջանն է մեր ամենամյա «Ուսումնական արձակուրդ» նախագծի կոնկրետացման, զարգացման, սովորողների և ուսուցիչների լրացուցիչ կրթության, կրթահամալիր մուտքի ճամբարների համար։ Կրթահամալիրի դպրոց-պարտեզներում 1-4-րդ դասարանցիների, 5 տարեկանների համար կրթահամալիր մուտքի ճամբարները և լրացուցիչ կրթության ճամբարները կմեկտեղվեն։ 5-12-րդ դասարանցիների համար ճամբարների առաջարկվող ուղղությունները՝ բնապահպանական, գեղարվեստի-տեխնոլոգիական, «Ճամբար ագարակում», հասարակագիտական, ազգագրական, ընթերցողական-թարգմանական, ՏՏ հոլդինգի, «Ուսումնական Պատարագի», «Բնակիչ-բնակավայր» երևանյան նախագծերի, «Բարեկամություն» մանկավարժական նորարարության, քոլեջի ավարտական նախագծերի, այլ նախագծերի, կներառեն նաև ծիսական, պարտիզապուրակային, մարզական գործունեություն։ Դրանց կարող են մասնակցել նաև մարզերից սովորողներ, որոնք կհյուրընկալվեն կրթահամալիրի կրթական փոխանակումների կացարաններում։ «Բարեկամություն» ճամբարի շրջանակում կարող են լինել նաև կրթական փոխանակումների, գոնե երկու գիշեր-երեք օր տևողությամբ, սովորող-սովորեցնող նախագծով արտագնա նախագծերը։

Կրթահամալիրի մանկավարժական աշխատողի մարտի 26-30-ի անհատական պլանը չի կարող չներառել որևէ ճամբարի կազմակերպումը, դրան մասնակցությունը որպես սովորողների խմբի ղեկավար, նախագծային խմբի անդամ։

Ճամբարների գործունեության մասին հայտարարված էր։ Ավելացնում եմ, որ դրանց նախապատրաստումը չի կարող ընդհատվել այս տոնական օրերին, մարտի 12-17-ին։ Մարտի 19-23-ի, ապրիլի 3-7-ի ստուգատեսով նախագծային ուսուցման ստուգատեսով դրանք ամբողջանում են, ամփոփվում-ամբողջացվում են։ Նախագծային ուսուցման ստուգատեսների բովանդակության շրջանակը նույնպես հրապարակված է։

  1. Կրթահամալիրի մանկավարժական աշխատողից ակնկալում եմ.
  • լրացում, առաջարկություն ներկայացվող բովանդակությանը. պետք է այն հնարավոր շուտ հրապարակել-ուղարկել, բերել մանկավարժական ակումբ.
  • գրանցել մասնակցությունը մանկավարժական աշխատողների մարտի 14-ի պարապմունքին.
  • այս օրերին՝ մինչև մարտի 14-ը հրապարակել նախագծային ուսուցման ստուգատեսների, լրացուցիչ կրթության ճամբարներին մասնակցության ուսումնական նախագծերը։
  1. Կրթահամալիրի դպրոցի, մասնախմբի, լաբորատորիայի ղեկավարից պահանջում եմ կարևորել հրապարակված նախագծերից յուրաքանչյուրի մասին Ձեր դիտարկումը։
  2. Դպրոցների ղեկավարները մարտի 19-23-ի նախագծային ուսուցման ստուգատեսի աշխատակարգը պետք է հրապարակեն մարտի 13-ին, մանկավարժական ակումբում, մանկավարժական աշխատողների՝ մարտի 26-30-ի անհատական պլանները՝ մարտի 20-ի վարչական խորհրդում։

(217) դիտում

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>