0

Պատերազմի բացառման մասին մենք կարող ենք խոսել միայն…

Արդարությունը և ստեղծագործական աշխատանքի պաշտամունքն է պատերազմի բացառում։ 

Յոլա գնացող հասարակություն ենք. պետք է խաղաղություն պարտադրենք

«2017-ի ապրիլին մենք պետք է հասկանայինք, որ պետք է միավորվենք ոչ թե պատերազմում հաղթելու համար, ոչ թե թշնամու դեմն առնելու համար, որ նա չխորանա, այլ պետք է կարևորեինք խաղաղության հաստատումը»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը:

Նրա խոսքով՝ ԼՂ խնդրի գոյությունը հենց, այսինքն՝ պատերազմի մշտապես ռեալ լինելը պահանջում է դա ոչ թե քեզնից անկախ լինի, այլ քեզնից կախված լինի, այսինքն՝ այնպիսի կյանքի կազմակերպում, որ իմանալով՝ կա հակառակորդ Ադրբեջանի Հանրապետություն, թույլ չտա իրեն պատերազմի ռեժիմում գործելու նախահարձակ լինելու, և այստեղ հասարակության բոլոր խմբերը, անհատները, ինստիտուտները պետք է համաձայնության գան:

«Եթե այս հողի վրա այս ժողովուրդը ապրելո՞վ դա չպետք է բացառի և պարտադրի խաղաղության հաստատում ոչ այնքան և ոչ միայն զենքով, այլ ինքնապաշտպանության հզորացման և իր հողում արդար ստեղծագործ կյանքով ապրելու կարողությամբ, եթե սա չի, ուրեմն լուրջ չէ»,-ասաց նա՝ հավելելով, որ կամ չենք կարողանում ռեալ իրական վտանգի դեպքում մեր կարողությունը դրսևորել, և թողնում ենք ավելի հեշտ ճանապարհ՝ խնդիրը թողնելով այստեղ ապրողներին, մենք այս ռեսուրսը սպառել ենք, և այստեղ ոչ թե գաղափարի մասին է խոսքը, այլ քո կյանքի նոր կազմակերպման մասին է խոսքը: Այստեղ արդարությունը և ստեղծագործական աշխատանքի պաշտամունքք աճեցեք և բազմացեք հիմա ձեր հողի վրա:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

(8) դիտում

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>