0

Մայիսյան հավաքի մանրամասն ծրագրի հրապարակում

Մայիսյան ամենամյա 13-րդ հավաքին ներկայացվել են հեղինակային մանկավարժության հեղինակ դասավանդողի հայտերը։ Դրանց հիման վրա, ներկայացված նախագծերը լրացնելով դպրոցի, մասնախմբի, լաբորատորիայի, ուսումնական կենտրոնի ղեկավարների կողմից, մայիսի 10-12-ը՝

  • կրթահամալիրի դպրոցների ղեկավարները ենթակայքերում հրապարակում են դպրոցում հավաքի մանրամասն ծրագրերը՝ ներկայանալով որպես հեղինակային կրթական ծրագրի ցանցի դպրոց՝ իրականացվող կրթական ծրագրերով, դրանց կազմակերպմամբ՝ ուսումնական ընդհանուր, խմբային, անհատական, առկա և հեռավար, արտագնա պարապմունքներով, ուսումնական նախագծերով, գործընկերներով, այդ թվում՝
    – ընդհանուր պարապմունքներ, ուսումնական կյանքի ծիսականացում.
    – սովորողի և ուսուցչի՝ ճամփորդությամբ ուսուցման պատրաստության ամենօրյա ֆլեշմոբ՝ հրապարակային ցուցադրություն ուղիղ եթերում.
    – ուսումնական նախագծերի տարածում-հանրայնացում-գործընկերների ներառում.
    – ուսումնական նախագծերի-արդյունքների ներկայացում. համերգ, ներկայացում, ցուցադրություն.
    – շրջակա միջավայրի բարեկարգման, կրթական պարտեզի ամենօրյա նախագծեր.
    – ուսումնական կյանքի, հավաքի լուսաբանման ամենօրյա նախագծեր.
    – 2018-2019 ուստարվա ուսումնական պլանների նախագծերի, առաջարկությունների քննարկումներ.
    – հունիսյան ճամբարների ծրագրերի հրապապակում, դրանց տարածման նախագծեր.
  • կրթահամալիրի լաբորատորիաները, մասնախմբերը սկսում են հրապարակել հեղինակային կրթական ծրագրի ցանցի սպասարկման իրենց փաթեթները՝
    – մանկավարժական մոտեցումները հանրակրթական համակարգերին, այդ թվում՝ «Իմացումի հրճվանքի», խոսքի մշակույթի-ընթերցանության, լեզվագործունեության (օտար լեզուների) – հասարակագիտության, ռազմամարզական, երաժշտական, տեխնոլոգիական,
    – մեթոդական մշակումներ, տեսադասեր,
    – ուսումնական նյութեր,
    – հեղինակային կրթական ծրագրի ցանցի դպրոցների դաստիարակին, դասվարին, կազմակերպչին, բլոգային-նախագծային ուսուցման կազմակերպիչ ուսուցչին ներկայացվող պահանջներ,
    – հունիսյան վերապատրաստումների մոդուլներ, հայտարարություններ.
    – հեղինակային կրթական ծրագրի ցանցին միանալ նախաձեռնողների (տնօրենների-փոխտնօրենների) հունիսյան վերապատրաստման մոդուլ, հայտարարություն։
  • կրթահամալիրային ծրագրում՝
    – ամեն օր՝ ժամը 15։ 15, համերգ, երաժշտական հանրակրթության ուսումնական նախագծերի արդյունքներ, հունիսյան փառատոնի անոնս. ծրագիրը կազմում է երաժշտության ուսումնական կենտրոնը.
    – ամենօրյա ցուցադրություն կրթահամալիրի ցուցասրահում. ծրագիրը կազմում է կերպարվեստի-դիզայնի ուսումնական կենտրոնը.
    – ըստ ոչ կրթահամալիրցի մասնակից գործըկերների հայտերի՝ վերապատրաստում.
    – մայիսի օրացույցով որոշված՝ տեխնոլոգիայի, կերպարվեստի, երաժշտության ուսուցիչների վերապատրաստում.
    – ուսումնական նախագծերով որոշված հանդիպումներ Գեղարվեստի հարթակում.
    – հեղինակային կրթական ծրագրի պաշտոնական ներկայացման շրջայցներ
    – հունիսյան ճամբար-փառատոնի, վերապատրաստումների ծրագրերի կլոր սեղաններ.
  • «Դպիրում» սկսում են հրապարակվել հավաքին ներկայացված հոդվածները։ «Դպիրի» մայիսյան համարի խմբագիրներ՝ Հասմիկ Ղազարյան, Մարինե Ամիրջանյան, Մարիետ Սիմոնյան, Սուսան Մարկոսյան։

(2) դիտում

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>