0

Օրվա գիրն իմ՝ որպես հրավեր…

Համեցեք Բլեյանի դպրոց՝ «Մխիթար  Սեբաստացի» կրթահամալիր… Սա՝ որ շփոթող չլինի, որ նույն անունն է…
Ես հեծանվով եմ, հասցեն իմ, հեռախոսը, էլ. փոստը, բլոգը, ֆեյսբուքյան էջը հայտնի են… Ես եմ հեղինակն իմ գործի… Իմ ամեն օրվա գրի, խոսքի, ելույթի, հանդիպման, գործի մեջ կա այս հրավերը. այդպիսին է մեր ստեղծած մանկավարժությունը՝ դպրոցը՝ իր նախակրթարաններով-դպրոց-պարտեզներով, միջին ու ավագ դպրոցով՝ առկա ու առցանց, հեռավար, տնային ուսուցմամբ, քոլեջով մասնագիտական ուսուցման, ուսումնական կենտրոններով լրացուցիչ կրթության, երկարօրյայով. Ձեր ընտրությունն ենք… Դուք եք մեզ, մեր ստեղծած բաց կրթական աշխարհն ընտրում, սկսած երկու տարեկանից, մեր հեղինակած կրթական ծրագրերն ընտրում, շուրջ տարին, անընդհատ… Ես իմ 2018-ի անընդհատ ընդունելության հիշեցումն արի իմ օրվա՝ թվով 1292–րդ գրում, ու որպես գլխագիր՝ դնեմ իմ բլոգում, որպես ցուցանակ, որ չձանձրացնեմ… Մենք կանք՝ 1989-ից սկսած, որպես ձեր ընտրություն, որպես ձեր ու ձեր երեխայի դպրոց: Ահա ինչու՝ քննություն որևէ ձևով չենք անցկացրել, չենք անցկացնում, ներկայանում ենք յուրաքանչյուրիդ անհոգնել, կոնկրետ ու ամբողջական, առանց որևէ բան թաքցնելու։ Այստեղից էլ և կրթահամալիր մուտքի ճամբարը՝ իրար լավ ճանաչելու, Ձեր ընտրությունը հավաստի դարձնելու համար։ Իմ գիրը տեղ ունի 2018-ի ընդունելության՝ 2 տարեկանից սկսած նոր սեբաստացի հավակնորդներին իրենց ընտրության նոր հնարավորությունների-առաջարկների, նոր լուծումների, նոր դասարանների, խմբերի, նախաձեռնությունների ներկայացման համար: Սիրով: Ահա, Նառա Նիկողոսյանն առաջարկում է սեբաստացի Տաթև Սահակյանին  մարտ ամսից սկսել 2018-2019-ի հինգ տարեկանների ընդունելությունը, Հերմինե Անտոնյանն ու Մարթա Ասատրյանն առաջարկում են Երևանի պատանիների «ՏՏ ուսումնական բաց հոլդինգ լաբորատորիա» նախագիծը…

Բարեկենդանի ծեսին ընդառաջ:
Հարավային դպրոց-պարտեզ:

Լավ է այնտեղ, որտեղ մենք չէինք կարող չլինել ու կանք… Հայկ Քոթանջյանը հիշեցրեց օրեր առաջ 1988 երկրաշարժի առաջին օրերին Գյումրիում, թիվ 183 դպրոցի ուսուցչական մի խմբով՝ Աշոտ Բլեյան, Գևորգ Հակոբյան, Աբրահամ Հովհաննիսյան, Կարապետ Սիմիդյան, կատարած աշխատանքի մասին… Մենք չէինք կարող այդ օրերին չլինել Գյումրիում ու եղանք: Ես կրթահամալիրում եմ հիմա իմ անելիքով՝ իմ ընկերների տարատարիք՝ սկսած երկու տարեկանից, սովորող թե ուսուցիչ, շարունակական իմ դպրոցի պահանջով…

Օրվա հոգսը բավ է օրվա համար: Պահք պահելը չպետք է պատճառ դառնա պահեցողության մեջ տկարացող եղբայրակցին դատելուՈվ ուտում է, թող չարհամարհի նրան, ով չի ուտում, իսկ ով չի ուտում, թող չդատի նրան, ով ուտում է (Հռոմ.14:3)... Ու Եզնիկ Կողբացու այս խոսքը հիացրեց՝ «Մեկը կարող է կենդանու միս չուտել, բայց անընդհատ իր եղբոր միսը ծամել»… Պահքը հոգին սնուցելու միջոց է, շարականներ, ավետարանական ընթերցումներ, աղոթքներ… Քանդիր անիրավության հանգույցը, խորտակիր քո վաճառական խարդախությունն ու բռնությունը, ներիր ու արձակիր նեղյալներին և պատռիր բոլոր անիրավ մուրհակները (Եսայի մարգարե):

Առավոտը Հարավում: Ֆոտոշարը՝ Շամիրամ Պողոսյանի:

Պատռիր բոլոր անիրավ մուրհակները՝ լավ է ասված: Կկարողանա՞նք փետրվար-հունիս ամիսներին մասնագիտական ուսուցման 2018-ի ավարտականների դիպլոմային նախագծերի, Ավագ դպրոցի 12-րդցիների կամավորական աշխատանքի շրջան-բովանդակություն դարձնել ազգային ծեսերը՝ Բարեկենդանով, Տյառընդառաջով, Ծաղկազարդով, Զատիկով, Համբարձումով, Վարդավառով, հունիսյան ազգագրական փառատոն-հարսանիքով, որպես կարողություն ներկայացնելով մեր պատանի-երիտասարդ շրջանավարտների կյանքի կազմակերպումը՝ որպես իրենց ազատ ընտրություն… Մեծ խումբ մանկավարժական աշխատողներ փութաջան զբաղված են սրանով…

Մարզական դդմախաղ, Հարավային դպրոց-պարտեզ, 5 տարեկաններ:
Լուսանկարները՝ Թամարա Մարիմյանի:

Ամենամսյա վերապատրաստման մասնակիցները՝ հանրապետության դաստիարակներ դասվարների, երաժշտության և տեխնոլոգիա-կերպարվեստի ուսուցիչներ, Բարեկամություն ճամբարի գարնանային հավաքի մասնակից մանկավարժները, իհարկե, կօգտվեն այս ծիսական միջավայրից ու մշակումներից ուսումնական, բերելով ծեսին իրենց առանձնահատուկը… «Ուսումնական Արագածոտն», «Ուսումնական Գյումրի» ծրագրերը, հայ-վրացական հանրակրթական կամուրջները ուսումնական կյանքի ծիսականացման կարողությունների փոխանցման հնարավորություն են… Հերմինե Անտոնյանի՝ Բարեկամություն 2017-ի համակարգողի օրինակը ձեզ օգնական:

Ֆոտոխմբագիր՝ Հասմիկ Պողոսյան
#1292

(180) դիտում

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>