0

Իսկ նուտելան հալած քինդեր ձվիկն է․․․ չգիտեի․․․

Շաբաթն անցավ վռազ, ինչպես ամիսը, ուսումնական տարին է խելահեղ ընթացքով իր, ու կիրակի է, ճամփով դեպի Թիֆլիս։ Վաղուց չեմ եղել։ Դու չես ընտրում ձևը, ժամկետը․ աշխատանք է ու գործուղում, որքան էլ ես նախագծային խմբից, մեր-իմ ձևավորածն է, գոհ եմ։ Նեղանալ չկա․ աշխատանքում չեն նեղանում։ Բան ունենք ասելու, ասում ենք, գալիս համաձայնության՝ ամենքս մեր տեղում, միշտ օգտակար մեկմեկու։ Ինչպես, տեսեք, Արմինե Թոփչյանը, շատ էր ուզում, է՜, հանգամանքներ, նահանջեց, բայց որքա՜ն օգտակար աշխատեց նախագծի համար, երեկ Կենտրոնում մեր այս ուրախությունը նախաթիֆլիսյան, եթերում չէր լինի, առանց Թոփչիկի, ինչպես նաև հեղինակային մանկավարժության Կլոր սեղանի այս էջը․ ի՜նչ մանկավարժություն է, որքա՜ն շնորհ, նվիրում։ Արմինեն՝ Երևանում, Հռիփսիմեն ու խումբը՝ Թիֆլիսում, խոստացել են մեր ողջ գործուղումը Թիֆլիսում առցանց-օպերատիվ ներկայացնել ձեզ-մեզ, որտեղ էլ որ լինեք։ Ուսումնական տարին, խոստացել եմ, աննախադեպ է լինելու հայ-վրացական հանրակրթական կամուրջների 10-րդ տարում։ Պատրաստ եղեք։

Նախագծային խումբը ճանապարհին է:
Լուսանկարները` Տաթև Աթոյանի:

Օլյա Մանդալյանի ու իր ընտրյալի վճռականությունը միասին, օր առաջ սկսել իրենց ինքնուրույն, միասնական կյանքը, ամենահիշարժանն է ինձ համար 2017-2018 ուսուսումնական տարում։ Երջանիկ սանուհի ունեմ։

Աղստևի հովտով ենք անցնելու և Դեբեդի հովտով վերադառնալու․․․ նոյեմբերին, որպես նվեր ինձ․․․ անշտապ։ Նայելու, ճշտելու, հայտնաբերելու որքա՜ն հնարավորություններ կունենամ։ Ոգևորողը սա է։ Մնացածը՝ աշխատանք է՝ Թիֆլիսում, թե Երևանում։

Կուզենամ մեկ շաբաթ ապրել Թիֆլիսում, որպես անծանոթ, ինքս ինձ համար, ու դա անձնային մի նախագիծ է՝ տարիներ փայփայած։ Նախագծային խումբը մեր երաժշտական-խաղային է, ու մենք թիֆլիսյան մեր լաբորատորիայում մեր մշակումներով ճամփորդական, օրեր հետո կներխուժենք Սեբաստացու օրեր․ Տոնին նոր գույն չէ, երանգը մեր կբերենք։ Եվ եթերը ամենօրյա՝ տնօրենի բլոգից իմ, կլինի սպասված-ոչ սովորական․․․

Իսկ նուտելան, հալած կինդեր ձվիկն է, չգիտեի։ Դավիթը Բլեյան հանկարծ իրիկունը ուշ անցավ նուտելայի ամանին․․․
Երեկ առավոտ, երբ Արմինեն ու Դավիթը քնած էին մեր անկողնում, ես սկսեցի պատուհաններից դուրս՝ արևելք-հարավ-արևմուտք, նկարել շրջակա աշխարհը մեր բնակարանի։ Ինչպիսի՞ն է այն նոյեմբերին։ Խելացի առաջադրանք ինձ թվաց, որպես ընտանեկան նախագիծ։ Շնորհակալ եմ Լուսինե Փաշայանին հուշումի համար։

Լուսաբացը` կրթահամալիրի տնօրենի օբյեկտիվից…

#1200

 

(165) դիտում

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>