0

Որպես ծաղիկն է անխոս գունատվում… Գի՜ր է…

Մի բոլ ծիծաղեցի… Հեղինակային խաղեր ու խաղալիքներ 2-5 տարեկանների համարԱննա Հայրոյան ու Նելի Արղության… արագ լվանալ գուլպաները, որպես էստաֆետ մրցույթ ճարպիկության, փռել պարանին, որ չորանան, հետո մաքուր հատերը խառնել իրար, էլի որպես խաղ՝ արագ-ճարպիկ դրանք զույգել, հետո, իհարկե, որպես պարգևատրում՝ մաքուր-փափուկ, որպես ձնագնդի… խաղալ… այսքա՜ն կյանք-ուրախություն-ճարպկություն… Հալալ է: Եվ տեսեք՝ նախակրթարանի հեղինակային միջավայրը դրսևորում է սրա համար ողջ առավելությունները… Իսկական մանկավարժական լաբորատորիա… Լաբորատորիա է և խոհանոցից խոհանոց-խմբասենյակ ճանապարհը, իր նոր գործիքով՝ սայլակով, ինքնասպասարկման այս ծեսով, էլի բաց միջավայր, այֆոնով-աչքով ուշադիր՝ երեխան-դաստիարակը… Ու չի վրիպել-հաջողել է որսալ պահը դպրոց-պարտեզի ղեկավար Քնարիկ Ներսիսյանը։ Դաստիարակ Անուշ Ավետիսյանի, Սոնա Կարապետյանի՝ մեկ ամիս իրարից հեռացված երեք տարեկան Նարեկի ու Անիի հանդիպումը-կարոտը…  Սրանք ֆեյսբուքը հայկական պայթեցնողները պիտի լինեին… լվացքն ու գուլպագնդին,  Նարեկի կարոտը… Պայթեցրի՞ն… Ինչո՞ւ… Որովհետև ծնվել են Երևանում, կրթահամալիրի Բանգլադեշո՞ւմ, թե՞ մի կարևոր բան էլ կա, որ չի արվում սրա համար, սրանից հետո… Մեր դաստիարակների-ուսուցիչների հեղինակած խաղերը-խաղալիքները (ուսումնական նյութեր որպես) գալի՞ս են զբաղեցնում մեդիագրադարանի դարակները, կարոտի նման ֆիլմերը դաստիարակ-մանկավարժների մասնակցո՞ւմ են ստուգատեսի… «Ժանգոտ դդում» կինոփառատոնը հիշեցի Սոնա Աբգարյանի. անունը Գրիգոր Խաչատրյանը շա՜տ էր հավանում, ես՝ ոչ, բայց միայն անունը, փառատոնը ջանում էի-երազում էի, որ դառնա բաց-միջազգային մանկավարժական-կրթական… Պատկերացրի՞ք կրթահամալիրի Բանգլադեշում մանկավարժների ստեղծած ֆիլմերի-ֆոտոշարերի ստուգատես… Ի՞նչ են նկարում հունիսին, Բանգլադեշի պլեների կինո-ֆոտոփառատոնի համար, ի՞նչ են ստեղծում-հորինում այսքան ուսուցիչ-դաստիարակներ այսպիսի մի անեզր աշխարհում սպոնտան գործունեության… որ առաջացել է մեր հեղինակային մանկավարժությամբ։ Ինչո՞ւ մեր Բանգլադեշյան պլեները միջազգային ճանաչում չունի. դա կարող էր աջակցել մեր հեղինակային մանկավարժության ցանցի ստեղծմանը…

Երաժշտության ուսուցում Հյուսիսի նախակրթարանում:
Լուսանկարները՝ Տաթև Աթոյանի:

Մարտի 4-ը ավագ եղբորս՝ Էդվարդ Բլեյանի ծննդյան օրն է, Բլեյան եղբայրների խմբի հետ Կարմիր Բլուրի հայրական գերեզմանոցում ենք ես, Արմինեն ու Դավիթը Բլեյան։ Ամեն ինչ նաև հետաքրքիր է դառնում Դավթի հետ, սկսած խնկարկելուց… Ութ շիրիմ, որպես քարետախտակներ, Դավթի մշտական ուշադրության կենտրոնում են. գրել-կարդալ, գումարել-հանել… ազգիս կենսագիրն է իր հարցասիրությամբ… գյուտերով…
– Թաթոս հորեղբայրն է ամենաքիչը ապրել… Ինչո՞ւ է այսքան քիչ ապրել՝ 53 տարեկան….
– Ինչո՞ւ է Մայրանուշը (Բլեյան Բալաբեկի կինը) Հարությունյան… Ոնց ե՞ք բերել իրեն… Բոլորը այստեղ Բլեյան չե՞ն…
– Ես ձեր (մայրիկի) մեքենան չեմ նստի, ես ուզում եմ ուրիշ մեքենայով և ուրիշ Բլեյանների հետ գամ… Ուզում եմ մեծ ջիփ նստեմ…
Արամը մեր շատ ուշադիր-հոգատար է Դավթի նկատմամբ, ինչպես բոլոր եղբայր-հորեղբայրները… Դավթի բախտը ո՜նց է բերել բոլոր տեսակի-տարիքի քույրերի ու եղբայրների հարցում՝ շատ-բազմազան, մեկը մյուսից յուրահատուկ, տարատարիք…

Գերեզմանատնից հետո մենք «Կարմիր բլուր» ընկերության՝ Բլեյան Էդվարդի ժառանգության, Արթուրի տարածքում ենք այս անգամ… Համով սեղանի շուրջ ամենամտերիմների այսպիսի հավաքից, կիրակի օրով ծննդյան օրվա, Բլեյանների ծիսական օրացույցով, լավ բան ի՜նչ մտածես… Մենք հաստատում ենք երրորդության՝ հայր և որդու և հորից որդու փոխանցման՝ Բլեյան Շամխալբեկի ժառանգների հարատևության խորհուրդը, ամենակրտսեր Բլեյաններին այս խորհրդով անցկացնելու մեր պարտավորությունը՝ Թադե, Անդրեա, Էդվարդիկ, Դավիթ, նաև Բլեյան ազգանունով մեր աջիկների զավակներին՝ Վահանով սկսած… 2018-ի առաջնահերթությունների թվում է նաև մեր հարսնացու աղջիկների՝ Բլեյան Ռուզանի, Մարիամի ծեսով ճանապարհումը…

Սա՝ ցերեկով, սեղանի շուրջ… Դավիթը, պարզվում է, երրորդության խորհրդով մտածել է և երեկոյի մասին… Արամի հետ պայմանավորվել… Ու ողջ երեկոն ինքը հորեղբոր ու նրա ջիփի զորությունը փորձարկեց, անցկացրեց միայնակ, Արամենց տանը, Էդվարդ եղբոր ընկերակցությամբ… Ալիս տատիկի ու Թադե ամենակրտսեր Բլեյանի ներկայությամբ…

Կրթահամալիրի տնօրենի օբյեկտիվից:

«Մեր տունը Շնողում» վերնագիրը նորից հուզեց ինձ, ֆոտոշարով, ռադիոնյութով… Մարթա Ասատրյանի ակումբի՝ տասնյակ սեբաստացի բնապահպան պատանիների երեք օրը ճամփորդական-հայրենագիտական-բնապահպանական, Ախթալա-Շնողում, Մելիքսեթյանների հարկի ներքո անցկացրած ժամանակը… Մարթան վարպետ է մեկը մյուսից գրավիչ ուսումնական ուղևորությունների… «Բարեկամություն» մանկավարժական նորարարության ճամբարը, գարնանային արձակուրդը նման ամենատարբեր նախաձեռնությունների դաշտ են բացում… Քանի՜ մեզ անհայտ անկյուն կա, քանի՜ դատարկ, աղմուկի կարոտ տուն Հայաստան-Արցախ-Ջավախք-Վրաստան աշխարհներով… Մենակ հավեսը չկորցնեք պարզ-էժան, տարատարիք մարդկանց ուսումնական խմբերով ուսումնական ուղևորության… Սա էլ հեղինակային խաղ-խաղալիք-ֆիլմ շարքից է. որ կցուցադրվի և՛ բնապահպանական ստուգատեսին կրթահամալիրի, և՛ «Արևորդի» միջազգային փառատոնում։ Սեբաստացի TV և ընկերներ, վաղուց ժամանակն է՝ ամենահայտնի փառատոները գրոհելու…

Կիրակի իրիկուն մեր տանը Պատարագ էր. հնչում էր Սարինե Ավթանդիլյանի նախագծով, «Սպեղանի» երգչախմբի կատարմամբ,  Կոմիտասի մշակմամբ Սուրբ Պատարագի երգեցողությունը, որ նվիրվում է Ղարաբաղյան պատերազմի զոհերի հիշատակին… Սպեղանին ստեղծվել է Արցախյան ազատամարտում զոհվածների զավակներից՝ ի հիշատակ նահատակների: «Սպեղանիի» ամենամեծ նվաճումը Կոմիտասի ներդաշնակությամբ Սուրբ Պատարագի ձայնագրությունն է, քահանայի և սարկավագի երգամասերով, որին նախորդել է գիտահետազոտական և ստեղծագործական աշխատանք… Հասմիկ Մաթևոսյանը երկար բացակայեց ու չի կարող նոր թափով-մտքերով առաջ չտանել մեր նախագիծը՝ «Ուսումնական Պատարագի» ստեղծումը… Ինչո՞ւ չհանդիպենք այս նախագծի ստեղծագործական կազմին… Պատարագը Հիսուս Քրիստոսի զոհաբերության խորհուրդն է: Պատարագի հիմքն ու առանցքն է Հաղորդությունը, երբ արարողության ավարտին պատարագի մասնակիցը հաղորդվում-միավորվում է Հիսուս Քրիստոսի հետ…

Օհանավանի դպրոցի սովորողները՝ կրթահամալիրի բնագիտության լաբորատորիայում: Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1319

(146) դիտում

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>