0

Մի անգամ ևս ծափահարենք Մարգարիտ Թամազյանին, ողջունենք Հռիփսիմե Գալստյանի, Վարսիկ Աթոյանի նորամուտը…

Արևմտյան դպրոց-պարտեզի հարգելի հավաքանի, 3-1 դասարանի սիրելի սովորողներ և ծնողներ.

 Նորից առողջ մայրության ենք ճանապարհում Մարգարիտ Թամազյանին՝ 3-րդ սեբաստացուն մեզ պարգևելու: Ինչպես մեզանում ընդունված է, որպես նախապաշարում, նրան փոխարինողի մասին որոշումը չենք բարձրաձայնել մինչև այս պահը, դրա մասին նրա դիմելը։

 Հիմա մաղթում ենք հաջողություն Մարգարիտին իր կարևոր առաքելության մեջ, և ես, ահա, հրապարակում եմ Զարուհի Առաքելյանի առաջարկով քննարկված-համաձայնեցված մեր որոշումը։

Արևմտյան դպրոց-պարտեզի 3-1 դասարանում, որ«Իմացումի հրճվանք» ծրագրի ավարտական դասարան է,  2016թ. դեկտեմբերի 4-ից Մարգարիտին կփոխարինեն.

  • – բարձրագույն բանասիրական կրթությամբ Հռիփսիմե Գալստյանը` որպես մայրենիի ուսուցիչ և դասվար, 3-1-ում իրականացվող «Իմացումի հրճվանք» ծրագրի ղեկավար.
  • – մաթեմատիկա կդասավանդի Դպրոց-պարտեզի երկարացված օրվա կազմակերպիչ Վարսիկ Աթոյանը`  բարձրագույն ինժեներական կրթությամբ։

Հռիփսիմեին և Վարսիկին ծրագրային-մեթոդական (մենթորական) մշտական աջակցություն կցուցաբերեն Դպրոց-պարտեզի ղեկավար Զարուհի Առաքելյանը, Բաբկեն Փաշինյանը, Արմինե Աբրահամյանը, Սոֆյա Գրիգորյանը, Զարուհի Ոսկանյանը, Առնոլդ Միքայելյանը, մեզանից յուրաքանչյուրը. դրա կարիքը Հռիփսիմեն և Վարսիկը ամենաշատն ունեն։

Եկեք առցանց մի անգամ ևս  ծափահարենք Մարգարիտ Թամազյանին, ողջունենք Հռիփսիմե Գալստյանի, Վարսիկ Աթոյանի նորամուտը մեր առողջությամբ, առույգությամբ։
Հարգանքով` Աշոտ Բլեյան

(33) դիտում

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>