1

Սովորեցնելու առաջին նախապայմանի մասին է իմ գիրը

Ցայտնոտի մեջ եմ. այդպես է միշտ, երբ իմ էլ. փոստը կես օրով-մեկ օրով բրախում եմ, մեր Նունե Մովսիսյանի պապի հորդորով՝ ա՛յ տա, բրախի՜, բրախի՝ թող գնա…
Չի գնում, մնում է, ու ժամեր իմ փոստում եմ: Երկու բան սիրով առանձնացնում եմ, հրամցնում իմ  թվով 1169-րդ, գրում եմ տառերով, որ տպավորեմ՝ հազար հարյուր վաթսունիններորդ, գրի ընթերցողին: Մարթա Ասատրյան դպրոցի ղեկավարի, էկոհայրենագիտական ակումբի «Հանքարդյունաբերությունը հարավային Հայաստանում՝ Ամուլսարից մինչև Քաջարան» ճամփորդական հայտը, մեկնում են հոկտեմբերի 6-ին, վերադառնում՝ 8-ին, գիշերը՝ ժամը 21.00, 1-ին օրը գիշերում են Խնձորեսկում՝ Ջուլի Սիմոնյանի հարազատների տանը, 2-րդ օրը՝ Ջակատենում, Միլենա Թևատրոսյանենց տանը… Կարդացեք եռօրյա ճամփորդության բովանդակությունը. իսկական ճամփորդությամբ ուսուցում, հեղինակային մանկավարժության տպավորիչ դրվագ՝ իր ընտրությամբ դասընթացի և լրացուցիչ կրթության բաղադրիչներով… Ուշադիր հետևում եմ բնապահպանական-ուսումնահետազոտական-ճանաչողական-քաղաքացիության այս երթին… ձեր կանգառներին՝ Ամուլսարում, Շաքիի ջրվեժում, Քաջարանում… Շամբի ջրամբարում… Բարի վերադարձ կրթահամալիրի Բանգլադեշ…

Կարեն Բիչախչյան «Թռիչք կկվի բնի վրայով»:

Կարդացեք և Վահե Հովհաննիսյանի բաց նամակը 2018-ի ապրիլի ՀՀ վարչապետին…  Վահեն՝ Լիլիթ Բլեյանի ամուսինը, բացակայում էր մեր իմպրովիզ ընտանեկան հավաքից վերջին., սրանով բացակայությունը դարձա՞վ պահանջված… Լիլիթը պատրաստվում է իր համերգային աշնանը՝ Հայաստանում և նրանից դուրս, Վահեն մեր հայացքն ուղղում է 2018-ի փոփոխություններ գարնանը… Նորը՝ մարդու, նրա հայտնության, մեր փոփոխությունն է, մեր ուժի դրսևորումը… 2018-ի ապրիլը պահանջված հարթակ է սրա համար… Նորը, իհարկե լինում է նաև այսպես մեզ մինչ այս անծանոթ երիտասարդ մարդու-մասնագետի-գործչի՝ Սոնա Մանուկյանի տեսքով, ահա հնագետ, որ մանկուց է երազել հնագետ աշխատել, դպրոցում-բուհում սովորել-դարձել է, աշխատում է, պեղումներից է գալիս (կարող եք համոզվել), ու ազգագրագետ Արգամ Երանոսյանի երաշխավորությամբ-միջնորդությամբ երեկ հայտնվեց կրթահամալիրում, օրվա ամենավերջին… Եռանդուն, հմայիչ, աստղով… Որքա՜ն հեշտ պայմանավորվեցինք, ու հոկտեմբերի 17-19-ի թբիլիսյան-մցխեթյան «Պատանի հնագետ» նախագիծն ունի իր մասնագետը պահանջվող, որ այցը սպասված սոսկ ճանաչողական էքսկուրսիա չլինի, ափսոս են մեր միջոցները, լինի մի նոր, երկարատև ուսումնական նախագծի մեկնարկ… Հայաստանում, Վրաստանում… այլուր… Հնագիտություն-ազգագրությունը մեր ճամփորդական ուսուցմամբ հետապնդվող մասնագիտական բնագավառներից է, ու մեր նախագծային ուսուցումը Արգամի, Սոնայի, հնագիտության ու ազգագրության ինստիտուտի, թանգարանների գործընկերությամբ նոր կրթական՝ հասարակագիտական որակներ ձեռք կբերի…

Մարինա Մկրտչյան. «Դիմանկարներ»:

Օտար լեզվի դասավանդման, դասավանդողների մոտ ուրախացնող փոփոխությունների մասին է խոսում Յուրա Գանջալյանը իր «Առաջընթացը նկատելի էր» հրապարակման մեջ… Երգով լեզու սովորեցնելու առաջին նախապայմանը այդ երգը սիրելն է… Ինչո՞ւ այս սիրելը ինձ թվաց որպես սովորեցնելու նախապայման… Այսպիսով, իր նոր ոգևորությամբ, օտար լեզուների կենտրոնի ղեկավարի ծանրակշիռ հայտով,  սկսնակ ուսուցիչներին գործուն օգնելու-նրանց դասավանդման աճի համար անձնային ուրախությամբ Յուրա Գանջալյան ավագներից ավագը մեզանում 2018-ի փոփոխությունների նոր աղբյուր է մատնանշում՝ ջնջելով տարիքի, ծերունական մառազմի սահմանափակումները, անգործության (հանգստի) իրավունքները… Իբր տարիներով վաստակած… Բա ապրելու անընդհատությո՞ւնը, որը և գործելուն-ստեղծելուն է վերաբերում… Ասել է թե՝ նորի աղբյուրը հենց մարդու մեջ է… Լսեցի՞ք, ավա՛գ սերունդ, Յուրայից սկսած, ինձանով վերջացրած… սա է և ձեր՝ կրթահամալիրում պաշտպանված գործելու աղբյուրը՝ գործել փոփոխելով, սիրով սովորեցնել, մեր շուրջ փոփոխություններով ուրախանալ…

Կադրեր Սոնա Կարապետյանի տեսախցիկից

Ֆոտոխմբագիր՝ Սուսան Ամուջանյան
#1169

 

(113) դիտում

Մեկ կարծիք Սովորեցնելու առաջին նախապայմանի մասին է իմ գիրը նյութին

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>