0

Ողջույն, կրթահամալիր ջան…

Վաղուց չէինք զրուցել: Տեղեկացնեմ, որ արդեն ստացել եմ ՌԴ անձնագիր: Շատ երկար ու տանջալի պրոցես էր, բայց վերջի վերջո ամեն ինչ բարեհաջող ավարտ ունեցավ: Այնպես որ հիմա ՌԴ քաղաքացի եմ…

…Հունվարյան մի ցուրտ առավոտ զանգ հնչեց իմ հեռախոսին: Անծանոթ հեռախոսահամար էր: Հրավիրեցին աշխատանքի: Զարմացա, բայց և այնպես համաձայնեցի: Դպրոց…Կրկին դպրոց…

Երբ տնօրենը ներկայացնում էր դպրոցի կառուցվածքը, պայմանները, ժպտացի, որովհետև ամեն ինչ շատ ու շատ ծանոթ էր: Կարելի է ասել կրթահամալիրի կրկնօրինակն է փոքրիկ տարբերություններով: Այստեղ էլ նշում են տոները, էլեկտրոնային գրատախտակներ դասարաններում, համակարգիչներ: Կրտսեր դպրոցն առանձնացված է ավագ դպրոցից, ինչպես կրթահամալիրում:

2016-04-01 16.22.34Ինչով եմ զբաղվում ես… Իմ աշխատանքային ժամն սկսում է 12-ին և ավարտվում 18:00: Այո, այո…, դասապատրաստում 2-րդ դասարանի աշակերտների հետ: Մեր գործունեությանը կարող եք հետևել մեր կայքում...

Դպրոցը թողնենք հանգիստ:

Փոքրիկ նախապատմություն:

Վաղուց, շատ վաղուց, երբ նոր-նոր կազմավորվում էր կրթահամալիրի կայքը, տիարն ինձ հարցրեց, թե ինչ է ինձ անհրաժեշտ կրթահամալիրի կայքը խելքի բերելու համար: Շատ արագ, կարճ ու համառոտ պատասխանեցի՝ հեծանիվ: «Լավ»,- համաձայնվեց տիարը:

Որոշ ժամանակ անց կայքը պատրաստ է, աշխատավարձը հավելավճարով՝  նույնպես: Երկու օր անց տիարն ինձ հարցնում է, թե ուր է հեծանիվը: Ես էլ զարմացած ասում եմ, թե  բա Դուք չպիտի գնեիք: Ծիծաղելով տիարն ասաց. «Այ դմբո, բա հավելավճարդ ինչի՞ համար էր»: Ես էլ ծիծաղեցի: Ասացի, որ արդեն ոչ աշխատավարձը կա, ոչ էլ հավելավճարը: Տիար ջան, տարիներ հետո ահա այդ հեծանիվը….

Տեսնելով, որ կրթահամալիրն անցել է առողջ ապրելակերպի՝ կյանքն առանց հեծանիվ չենք պատկերացնում, որոշեցի միանալ: Ես հեռու եմ 9800 կմ, բայց ապրում եմ կրթահամալիրի նույն ռիթմով ու գրաֆիկով:

Մինչ նոր հանդիպում:

Հարգանքով` Պետրոսյանչիկ։

Լուսինե Պետրոսյան

(68) դիտում

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>