1

Գեղեցիկ, ինչպես դժոխային մեղքը․․․

Իմացա՞ք՝ մշտական վարսավիր, սեբաստացի Հրայրի և Հովսեփի հայրիկ Իսրայելի մոտ մազերս մարզիկի սանրվածքով կտրել եմ, ու երեկ առավոտվա ճախրանքը հեծանվային դրախտի ճամփով՝ Խանջյանից ծովակալ Իսակովի ափով-Երևանյան լճով-Սեբաստիայով, նաև սրանից է․․․ Ճամփի կեսին գլխի ընկա, որ հա՝ շորտով-բոկոտիկով, հեծանվորդի ուսապարկով եմ, բայց ո՛չ գլխարկս, ո՛չ ակնոցը հեծանվային չկան․․․
«Գլո՜ւխդ ես կորցրել»,- լսեցի՜, լսեցի՜ հարազատ ձայներ պոլիֆոնիկ հնչողությամբ… Շուշանը՝ կասկադի բարձունքներին Գաֆեսճյանի, Տաթևը՝ Վահանի ետևից ընկած, Լիլիթը՝ Բարսելոնում, նոր երգն ականջներում, Արմինեն ու Դավիթը՝ հուսալի քնած․․․ Նազենի աստղից ու Անուլիկ Բլեյանից խաբար ունե՞ք․․․

Իմ ընկերը դարձած Իսրայելից իմանում եմ նաև առաջին նորությունները կրթահամալիրից, նրա Արևմուտքից․․․ Աստղիկ դաստիարակ հարսիկը գնացել է Բլեենց նոր աղջկա հետևից, ու ճիշտ է արել․․․ Մեր տանն էլ այդպիսի մի նորածին աղջիկը կվայելեր․․․ Արմինեի խորհրդական-բժկուհի Մարինե Գագիկովնան էլ այս տարի, հասուն տարիքում տղա է ունենալու․․․ Մարդը, ով իրեն այսպես օգնել է կարողանում, վստահություն է ձեռք բերում անհրաժեշտ։

2-4 տարեկանների ամառային պարտեզ:
Լուսանկարները՝ Կարինե Բաբուջյանի:

Ուխտասար, այո, ուխտի, Բլեենք բարձրանում են Ծղուկով Սիսիանի, իմ՝ 1936-ի ստալինյան աքսորից չվերադարձած Արամ պապի նշանավոր եղբոր՝ Բլեյան Եգորի ինքնաքսորի գյուղով․․․ Մեր բիձա Գեորգին՝ իմ մանկության լեգենդար Բլեյանը, Ծղուկում խորը արմատներ ունի․․․ Ես, մենք պարտքեր ունենք Ծղուկին, նախկին Բորիսովկային, որ մնացել է իմ 5-7 տարեկանի հիշողություններով, Սպանդարյան ջրամբարի տակ․․․
Դավիթ Բլեյանը գալիս է իր եղբայր Յուրչոյի, Գեորգի պապի թոռներ Գայանեի-Գեորգիի, ու այսպես, մի խումբ ջահել Բլեյան-Թադևոսյանների հետ հարգանքի տուրքի, խոնարհումի, ճանաչումի, հայրենագիտության՝ Ուխտի։ Ծղուկը նաև Ուխտասարի գագաթի անունն է, ընդարձակ պատմության ստուգաբանությամբ կարդացե՛ք․․․ Իսկ Արամազդ կրթահամալիրի խորհրդի նախագահը, ոտքի վրա, հենց իմացավ մեր ուխտի ու սարի մասին, այսպիսի, գնահատե՛ք, աջակցություն ցուցաբերեց… Ծղուկը ծուղակի հետ ոչ մի կապ չունի․․․

Պարիտիզպան Դավթի լուսանկարները՝ Էդմոնդ Փաշինյանի:

– Ես էլ եմ Աժդահակ գալու, հայրի՜կ, քո հետ, վրանով, անպայման գալու եմ, մայրիկն ինչ ասի՝ չլսե՛ս․․․ գալո՛ւ եմ։
– Ուխտասար-Աժդահակ, Արագած․․․ Բա Սևանի արևմտյան ափին, է՜ն մատուռի ներքևում ե՞րբ ենք մեր վրանը խփելու։
Խփելու ենք հաստատ, Դավի՛թ. սկսենք Բլեենց Ուխտից։

Երեկ, մեր իշխանությունն ինձ տպավորեց․․․ մաքուր Հայաստանի մի դրվագով՝ Երևանյան լիճը՝ մաքրված ափով, Ծովակալ Իսակովի երկայնքով, Շենգավթի կամրջից, ամբարտակից հարավ-արևմուտք-հյուսիս, մինչև բայդարկա-կանոեի մարզադպրոց Զանգվի լիճ աղբի մուտքը սովորականից մաքո՜ւր երևաց․․․ Արաբ ժողովրդի հիշատակի կամրջի կից հարթակից դեպի լիճ․․․ առանց կշտանալու վայելում էի այս մաքրությունը․․․

Սեյրան բարձունքին ես երեկ իրիկունը երկար չկարողացա նստել. քայլեցի վերուվար, անհանգիստ ու ոգևորված․․․ բռավո՜․․․ Հիմա էլ՝ գիշերվա 4-ն է. ժամացույցին եմ նայում… ժամ առաջ դուրս գամ, դրախտի ճանապարհով՝ Բանգլադեշ, իջնեմ լճափ Երևանի, ոտքով անցնեմ, գիշերող ձկնորսներին հարցուփորձ անեմ, մի բո՜լ լուսանկարեմ լճի ափով մեկ․․․ Համ էլ այսպիսով կճշտեմ «Գետը քաղաքում»-ի օգոստոս-սեպտեմբերի անելիքների ծավալը․․․ Պիտի արվի։

Կրթահամալիրի տնօրենի օբյեկտիվից:

– Պա՜պ, ես էլ եմ գալու, առանց ինձ մի՛ գնա, ուզում եմ քեզ հետ հեծանվով գամ, մեր մաքուր-սիրուն Զանգուն տեսնեմ․․․ լողամ լճում։ Ասել ենք չէ՞, պա՜պ, բոլոր գետերում, լճերում, ավազաններում, գյոլերում Հայաստանի, պիտի լողանք․․․

Երեկ երեկոյան, ի դեպ, Սեյրան բարձունքի դիմաց երեք տղա գետում-լճում լողում էին․․․

Իսկ Դավիթն ունի իր էլեկտրոնային հասցեն, գործածում է, երեկ իրիկունը Արմինե մայրիկի աջակցությամբ սկսեց իր առաջին ճամբարային առաջադրանքի կատարումը․․․ Ահա՛ պատմականության դրոշմով Դավթի ուսումնական տողերը գրառած․․․

Երջանիկ, ուրախ, զվարճալի օրեր են անցնում ճամբարում:
Դավիթ Բլեյան

#1110

(106) դիտում

Մեկ կարծիք Գեղեցիկ, ինչպես դժոխային մեղքը․․․ նյութին

  • Aramazd  գրում է:

    էս էրեխեքն ինչքա՛ն լուսավոր են ։)

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>