0

Դդմատոնի ուսումնական շաբաթ ու ծիսական-ստուգատեսային Ղափամա կրթահամալիրում

Կրթահամալիրի ուսումնական օրացույցով փետրվարի 10-ին ստուգատեսային մեր ավանդական տոնն է, փետրվարի 11-ին՝ Բուն Բարեկենդան տոնը Հայաստանով մեկ։ Սա միանգամից ծիսական է դարձնում եկող շաբաթը՝ փետրվարի 5-10-ը, տոնի ավագ շաբաթ։

Այս շաբաթ մեր ամենօրյա աշխատակարգում կլինեն.

  • Առավոտյան ընդհանուր պարապմունքները՝ փետրվարի  2-ի մեդիաուրբաթի շարունակություն՝ ծիսական երգեր-պարերգերի ուսուցում՝ իրենց բանահյուսությամբ, ազգագրությամբ, բնագիտությամբ, լեզվաբանությամբ, որպես փետրվարի 9-ի մեդիաուրբաթ-համերգի, փետրվարի 10-ի «Ղափամա» տոնի պատրաստություն.
  • Դպրոցական երգչախմբերի պարապմունքներ Սուրբ Երրորդություն եկեղեցում ուսումնական ժամերգության ծրագրով.
  • Դպրոցը-ծեսի բաց արհեստանոց՝ բարեկենդանի-տյառնընդառաջի ձևավորման, տոնի կերպարվեստի, տեխնոլոգիական նախագծեր, ցուցադրության նախագծեր.
  • Ծեսի խոհանոց-դդմագովք՝ հրապարակված-նկարագրված-ձևավորված բաղադրատոմսերով.
  • Հանրակրթական Դիջիտեք 2018 ստուգատեսի նյութերի դիտում-գնահատում-տարածում, այդ թվում՝ «Ուսումնական Գյումրի», «Ուսումնական Արագածոտն» նախագծերով
  • Վարպետության պարապմունքներ կրթահամալիրում, դիջիայցելություններ.
  • Թվային միջավայրի, անհատական գործիքների բարելավմանն ուղղված ուսումնական նախագծեր-գործողություններ.
  • Աջակցություն Հերմինե Անտոնյանին՝ կրթահամալիրային նոր ՏՏ լաբորատորիայի ընդարձակման-ամբողջացման հարցում։

Առավոտյան պարապմունքների ծրագրերը՝ կազմակերպումով, երգչախմբերի պարապմունքների ծրագրերը, ավագ շաբաթվա դպրոցական ծրագրերը խնդրում եմ հրապարակել կիրակի օրվա ընթացքում։

(177) դիտում

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>