0

Ամեն ինչ մոնտաժվող է, քանզի բոլոր կադրերը նույն տեսակից են…

Պետք է ուրեմն հարթություն փոխել. ճամփորդությունը այդպիսի մի փորձ է… Բարի ճանապարհ: Դավիթ Բլեյանը իր ճամփորդական անիվներով պայուսակը հավաքել է, իր քույրիկի անունը ինքնաթիռ նստելուց առաջ որոշել.
– Վերջ, որոշել եմ՝ Նարե ենք դնում, Նարե… Գրիգորյան…
Հետո՝ օրվա վերջում, առանց պարտադրանքի, փոխեց ազգանունը՝
– Բլեյան լինի, Նարե Բլեյան…
Նարե Գրիգորյանն իր դասարանից է, իր ուշադրության կենտրոնում…
Հետո էլ թե՝
– Մի ազգանունով լավ է, եկեք բոլորով Բլեյան դառնանք… Բոլորը ճանաչում են…
Այս որոշումը առաջացավ երեկ հիվանդանոցում Սուրբ Գրիգոր Լուսավորչի, ուր մենք այցելեցինք տիկին Ֆրիդային՝ Տիգրան Հայրապետյանի մայրիկին… Ամեն հանդիպող բուժաշխատող-այցելու հարգալից բարևում էր. Դավիթը ազդվել էր երևի…

Ստեփան Բլեյանը ցերեկվա-գիշերվա ժամերը խառնել էր… Այսպիսի բան երևի լինում է իմ կյանքում հազվագյուտ ճամփորդությունից առաջ… Գիշերվա ժամը 1-ին հեռախոսի-դռան զանգերի ձայները ոնց որ արտակարգ իրավիճակի-ոստիկանության… Ոտքի ելա: Եղբայր եմ ասել: Կարևորն իհարկե, որ տոմսերը-անձնագրերը չես մոռանում, որ ժամերը մեկնումի չես խառնում, թղթի վրա գրում ես, Վահե Հովհաննիսյանն է ասում ու երբ Շուշան աղջիկդ, ում տեսնելու համար սրանից հետո կարող է և Փարիզից այն կողմն էլ անցնել… Շուշանը գալու է քեզ դիմավորելու գեներալ Շարլ Դը Գոյի օդանավակաանում: Աղջիկ եմ ասել:

Աշխատանքի համար դիմած մասնագետների «Մուտք կրթահամալիր» ճամբարը։ Լուսանկարները՝ Մելինե Սիմոնյանի։

Ի՞նչ կլինի ճամփորդական իմ գրի հետ… Թողնենք ինքնահոսի՝ ճանապարհ է:

Հաճույքով կարդացի Տարկովսկի-Կեսելևսկի քաղվածքները սցենարական ժանրի մասին… Էս համար 1423 իմ անընդհատ գրից մի ֆիլմի սցենար-մտահղացում դուրս կգա՞…

Հարսանյաց քավորի գործ է. արարողապետի գործի նման չի ավարտվում… 2018-ին սկսվեց նոր համարակալումը… Դեռ Միքայելենց տանը, հարսանյաց վերջին արարողությամբ, երբ Տաթև հարսիկին մեր ու Միքայել ընտրյալին թողեցինք նույն՝ Ղազարյաններենց հայրական տանը, տարբեր հրավերներ եղան՝ Միքայելի-Տաթևի հարսանյաց ճամփորդությունից հետո հանդիպելու… Ահա անցած շաբաթ կայացավ նորաստեղծ ընտանիքի առաջին ընդունելությունը Տաթևի քեռու շեն, հինգ տարի առաջ Երկաթուղայինների փողոցում կառուցված տանը։ Հարազատների հավաքը թեթև-ուրախ անցավ, խոսակացությունն էլ հարսանիքի-ծեսի-ծնունդի-քավորի շուրջ… Տպավորվեց տան-սեղանի ամենատարեց զույգի՝ 1947թ. Հունաստանից, Աթենքից Երևան գաղթած 84-ամյա Վահանի, 77-ամյա Արաքսյայի պատմությունը… Ու հարցը՝ այսպես որ սեբաստացիները ապրում են, անգամ ամուսնանում են, փոխվո՞ւմ է նրանց հայացքը հայրենիի նկատմամբ, դառնո՞ւմ է այն մշտական բնակավայր՝ անձնական խնամքի, ներդրումի, հեռանկարի… Խորեն-Լուսինեենց տուն քավորական այցելությունը հետաձգվեց, մնաց ճամփորդությունից հետո: Այսպես, մինչև հաջորդ հարսանիք սեբաստացիական… մինչև Արարատ անունով տաքսու վարորդի հետ հանդիպում, ով նոր է վերադարձել Անապայից, խաղաղ, զով մեքենա հիգիենիկ, ու կոնֆետներ յուրաքանչյուրի համար… Արարատը բոլոր-յուրաքանչյուր հղի կանանց անվճար է տեղափոխում…

Կրթահամալիրի հյուսիսի ճամբարի լողափում։ Լուսանկարները՝ Մանուշակ Աբրահամյանի։ 

Բավարիայի հարավ-արևելք, Քյոնիգզեե լիճ… Գերմանիայի բնության ամենատեսարժան վայրերից մեկն է, ուր ես կլինեմ ոչ այս տարի… Առայժմ դիտենք մոլորակի ամենամաքուր լիճը:

Շվեդ գիտնականները համոզված են, որ շաքարախտի դեպքում չափազանց օգտակար է բրոկոլին ամենօրյա սննդակարգի մեջ մտցնելը: Իսկ շաքարախտը, ինչպես հայտնի է, հինգ անգամ մեծացնում է սիրտ անոթային հիվանդությունների հավանականությունը, քանի որ արյան մեջ գլյուկոզայի մեծ քանակությունից վնասվում են անոթները… Էլ ի՞նչ փաստարկներ բերեմ շվեդ գիտնականների հետ, որ բրոկոլի ինձ նման հավեսով, շատ, երբ պատահի՝ ուտեք… Բա հլը տեսքի՜ն նայեք… ուտելդ գալիս է…

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1423

(2) դիտում

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>