0

Ես չեմ հիշում, որ երազած լինեմ…

Ես, հղում անելով Շիմոն Պերեսին (Անուշ Սեդրակյանի այս «Չավանդույթ» տեսանյութը դիտեք-լսեք), պլաններ եմ գծում ու դրանք իմ ամենօրյա աշխատանքով իրականացնում… Այդպիսի պլան է, ասենք, «Ուսումնական Գյումրին»

Իսկ Գյումրիում մեր աշխատանքային օրը եղավ ճիշտ ու ճիշտ, ինչպես նշված էր իմ ու նախագծային խմբերի այցը կարգավորող, նախօրոք հրապարակված-յուրաքանչյուրիդ մատչելի հրամանում այս… Ոչ մի ուշացում-միջադեպ-լարում… Ընկերային-աշխատանքային լիարժեք օր Գյումրիում՝ իսկական ուսումնական… սովորող-սովորեցնողի նախագիծ մի, գիտենք՝ ինչ փոխանցեցինք-կատարեցինք, ինչ ստացանք՝ տեսանք-լսեցինք-շփվեցինք, սովորեցինք Գյումրի միջավայրում… Արդեն Գյումրիից վերադարձին, ավտոբուսում, մենք մեր կլոր սեղան-ամփոփումը ունեցանք… Ինչո՞ւ չգոհանանք ունեցածով, «Ուսումնական Գյումրի» ծրագրի ընթացքով, պլանի իրագործման ուղիղ ճանապարհով: Բլոգը անհատական հենց դրա համար է, ու յուրաքանչյուր մասնակից այսօր-վաղը կպատմի… ինչպես Տիգրան Դանիելյանն է պատմում իր բլոգում հունվարի 31-ի գիշերային այս դիտումների մասին, կամ Էրիկ Թելունցը՝ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների պարապմունքի մեր հունվարի 31-ի աշխատանքային այցի մասին… Տեսեք՝ ինչպիսի՜ դիտարկում. «Մեր կրթական համակարգի խնդիրներից մեկն էլ այն է, որ մենք խուսափում ենք նայել իրական պատկերին. եթե պետք է հրապարակվի սովորողի՝ դասավանդողի կողմից ամբողջությամբ ուղղված աշխատանք, ինչո՞ւ է դա հրապարակվում սովորողի անունից: Հաճախ նման իրավիճակի ենք հանդիպում, օրինակ՝ շարադրությունների մրցույթներում կամ նույնիսկ ավարտական քննություններին: Կեղծելը և իրականությունից փախչելը դարձել է սովորական երևույթ, և հակառակ ճանապարհը երբեմն կասկածելի է թվում: Գուցե սա է պատճառը, որ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը չի գտնվում գյուղատնտեսական աշխատանքով պալատներ ստեղծած անիմաստ ամբոխի համայնքում, այլ տեղակայված է հանրության շրջանում «Բանգլադեշ» անունով հայտնի վարչական շրջանում: Չէ՞ որ հենց այստեղ է ծնվում քաղաքացիական հասարակությունը»:

Երևան-Գյումրի։
Կրթահամալիրի տնօրենի օբյեկտիվից։

Թելունց Էրիկի խոսքը, գործընկեր Լուսինե Ալեքսանյանի ու Միքայել Կամենդատյանի օպերատիվ-հընթացս ամփոփում-անդրադարձը իրար հետ այցելությամբ-ճամփորդությամբ, սովորող-սովորեցնողի մեր փորձառության փոխանցման ուսուցանելի փաթեթ են: Այսպիսի՜ հմտություններ գրավոր-բանավոր մեդիախոսքի, շփման… այսպիսի համահեղինակության, ինքնուրույնության-ինքնավարության-տոկոնության մակարդակ և… բարեկրթություն՝ անծանոթ երեք տասնյակի չափ մեծահասակների հետ հարաբերություններում… Այդպես ես չեմ թաքցնում իմ հիացմունքը նաև Գյումրիի մեր աշխատանքային խմբի կրտսերների՝ Սուսան Ամուջանյանի Հարավի դպրոցի կինոֆոտոակումբի 4-5-րդ դասարանցիներ Մարկի, Տիգրանի, Դավթի, Գոռի, Արմանի տոկունությամբ, կարգապահ մասնակցությամբ հագեցած-խիտ ծրագրին… Համարյա Լուսինե Բուշի նման, որ անհատապես աշխատեց Գյումրու վրացերենի ակումբի ղեկավար Ալլա Հովհաննիսյանի ու ակումբի անդամների հետ՝ քիչ է, հաստատակամ է այս աշխատանքը շարունակելու՝ ներգրավելով հայ-վրացական հանրակրթական կամուրջների ակումբային ցանցում… մի նախագիծ, որի իրագործումը կդառնա հայ-վրացական հանրակրթական կամուրջների 10-ամյա գործունեության պսակը… Օրվա վերջում, երբ դեպի Երևան շարժվելու որոշումով դուրս էինք գալիս «Կազա» հայ-շվեյցարական հիմնադրամի՝ մեր նոր գործընկերոջ տարածքից, ավտոբուսում լսեցի երեխա-շատակերների ճիչը ուրախության…
– Ա՛յ, հիմա նորմալ կուտենք…

Մայրամուտը Սեյրանի բարձունքում:
Լուսանկարները՝ Տաթև Համբարյանի։

Դավիթ Բլեյանին՝ խաղաղ, իր մշակած երթուղով էլի մեր անկողնում հանգրվանած, կարոտեցի ու պատումս գնաց այլ ընթացքով… Դավիթ Բլեյանն իր հունվարից-փետրվար անցումն ուներ, իր ուտկա-ուտոչկայով… Կարոտը, պարզվեց, չէր առել նախօրեին… պատմել եմ: Շարունակությունը լսեք: Մորաքույր Ռուզանին ու նրա ամուսին Վահրամին՝ իր մտերիմ-հավատարիմներին, շուտ տանից իրիկունով դուրս է հանում…
– Գնացե՜ք, գնացեք ձեր տուն…
Մելինե քույրիկին զոռում-պահում է…
Ի՜նչ կա մտքում… Գիտի, որ Արմինեն-ես զբաղված ենք, մտնում է լողարան Մելինեի խնամքով, իր ուտոչկայով՝ դեղին-պուճուր-ռետինե բադիկով, և ժամեր խաղում մի բադիկով…

Առավոտ 6-ին ինձ ճանապարհող Դավիթ Բլեյանը բազմոցին Շուբերտի «Սերենադ» է լսում… մատներով վերարտադրելով-խաղացնելով…
– Ռուսերենն ավելի կարճ է, քան անգլերենը…
Ցույց է տալիս մատներով՝
– Այ, էսքան կարճ է… сорока-воровка…,- մի քանի անգամ…
Հետո, իմ ունեցած-չիմացածը գող-կաչաղակի մասին լսելուց հետո, հանկարծ…
– Ի՞նչ ես որոշել, տիա՛ր, Գյումրիում կրթահամալի՞ր ես ստեղծում… Քանի՜ տարի պիտի գնաս-գաս…

Գյումրիի հայտնի նկարիչ-ձևավորող Վահան Թոփչյանի տուն-արհեստանոց մեր երեկվա ներխուժումով Գյումրին մեծացավ, ավելի ուրիշ, առավել լուսավոր դարձավ… Վահանն ու իր կին Գոհար Խաչատրյանը հին Գյումրվա (ինչպես Վահանը պնդեց), թե նոր Գյումրիի խորհրդանիշ են ներկայացնում՝ համեստ կենցաղով-վարքով-բարքով, ուրույն շնորհալի… Հումորով, իհարկե… Մենք ոնց մտանք, իրենք էլ այդպես ընդունեցին, հարազատի պես… Կընդունենք այս արվեստագետ զույգին (Գոհարը ֆրանսերենից թարգմանություններով է տարված), մեր հարթակում գեղարվեստի… Հրավերն ընդունված է… Եվ կլինեն գեղարվեստ ընտրած մեր պատանիները-սովորողները Վահանի ընտանեկան-արվեստանոց միջավայրում…

Ֆոտոխմբագիր՝ Տաթև Աթոյան
#1288

 

(83) դիտում

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>