0

Նադեժդա – мой компас земной

Երևան-Գյումրի գնացքում ենք։ Հայտարարված 7։55-ին գնացքը շարժվեց․․․ Մեծացող տղա, մեծացող հոգսեր․․․
– Դավիթ,- ասում եմ,- վեց տարեկան դարձար՝ ծախսն ավելացավ, արդեն տոմս ենք գնում, քեզ պահելը գնալով հեշտ չի լինի․․․
– Է՜հ, ոչինչ,- հոգոց եմ հանում,- մենք էլ կմեծանանք էլի, դու էլ մեզ կպահես, կորած տեղ չի․․․
– Հա, քեզ հիմա «սեյվ» կանեմ, որ պահպանվես․․․
– Վոտ էտո սկոռոստ,- երբ գնացքը մեր թափ է հավաքում․․․
Դավիթ Բլեյանը շատ արագ ընկերացավ գնացքի ուղեկցորդների հետ և հայտնվեց վագոնավարի խցում․․․ Դավթի տեսածի, ապրածի արձագանքը մենք դեռ կլսենք։
Ճամփորդությունն այս նախատեսված-անհրաժեշտ էր «Ուսումնական Գյումրի» նախագծով։ Դավիթ Բլեյան օգնական-ուղեկցորդի համար երևի դժվար է․․․

Հունվարի 1-ին, ինչպես Ձմեռ պապի նվեր, մենք Սլոբոդկայում ենք՝ Ջիվանու, Վարդան Աճեմյանի ( նախկին՝ 13-15-րդ փողոցներ), Վահան Տերյանի,  Խ․Աբովյանի փողոցներով, սկսած Պլպլան ժամից, Պատվո բարձունքից, մինչև․․․ Զարմանալի Գյումրի է, ուրիշ և իմը։ Կարող եմ մտնել ամեն մի նրբանցք, կանգնել  յուրաքանչյուր դռան-նախշի-ծառի առաջ, զարմանքից շփոթվել․․․ նկարել ու նկարել, այդ պահի վայելք որպես, ինձ համար․․․

– Մայրի՛կ, էս հայրիկը ինչո՞ւ է այսքան սիրում Գյումրին,Երևանը ավելի մեծ է։
– Հիմա ամեն տուն մտնելո՞ւ ենք․․․
– Էս տունն էլ եկեք մտնենք, բաց թողեցինք․․․
Դավթի հումորը, կենսունակությունը, սեբաստացի-օգնական լինելը լիուլի դրսևորվեց նախկին Էնգելս փողոցի վրայի №17 տանը՝ Պետրոսյանների, 1947-ին Լիբանանից գաղթած և 1951-ին ծնված, Գյումրիում հայտնի մանվածքագործարանի հին վարպետ Սարգսի-Նադյա տիկնոջ ստեղծած օջախում, Սարգսի երեք տղաներով, հարսներով, թոռներով շրջապատված, կենսուրախ, խոսքաշեն, հյուրասեր ․․․ Մնացածը այնքա՜ն գունեղ է․․․ Արմինեն ֆիլմով կշարունակի․․․ Իսկ 8-ամյա Նադեժդան, իրոք, մնաց-դարձավ «Գյումրի ուսումնական»-ի խորհրդանիշ․․․

Այստեղ, ամեն տանը, ոչ միայն ինձ են ճանաչում, այլև կրթահամալիրը՝ իրենց սովորող հարազատի միջոցով։ Կրթահամալիրը բարձր, ամենաբարձր վարկանիշով օրհնվեց ամբողջ օրը «Բեռլին» հյուրանոցում՝ Ռուզան-Մանուշ Աբրահամյանների սան Մարիայի տատիկ-պապիկի կողմից, Սլոբոդկայում՝ Տաթև Ավետիսյանի, Շողիկ Սահակյանի սաների, քանդակագործ Ալբերտ Վարդանյանի տանը ողջ գեղարվեստը կրթահամալիրի հարգանքի վայելք ունի․․․ Դավիթն էլ այնքա՜ն հավանեց  Գյումրիում-Հայաստանում հայտնի քանդակագործ Ալբերտ Վարդանյանի ու իր արվեստագետ ընտանիքի ստեղծած տուն-արվեստանոցը, որ իր շատ հավանած պտտվող արձանը ուզեց հետը վերցնի։
– Էդ ոսկի է, տվեք ինձ, հիմա հետս տանեմ։

Փոխարենը ժպիտով խոսող տանտիրուհին տոպրակով պահած մեքենաներ դրեց Դավթի հետ, ու պայման, որ Դավթին աշկերտ ենք ուղարկելու իրենց տուն։ Դավիթը մի նոր Գիքոր՝ Գյումրիում, իսկ իրենք մի նոր բազազի ընտանի՞ք։ Վարդանյանները այնքան են Բազազ, որքան մեր Դավիթը՝ Գիքոր․․․

Իմ-մեր Գյումրիում Ամանորի նշումը սկսում են ավելի ու ավելի շատ գյումրեցի ընտանիքներ զգալ-ողջունել-տարածել․․․ Առաջին օրվա դմփդմփոցն ու անճաշակ, բարձր երաժշտությունը հանեք՝ ես իմ մոր փորում եմ։

Գյւմրիից նկարաշարերը՝ Աշոտ Բլեյանի

#1257

надежда – հույս
компас – կողմնացույց
земной – երկրային
Աբյուրը

(111) դիտում

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>